Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:
Ես գալիս եմ հեռվից և գնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:
Փողոցով մի հին մեքենա սլացավ:
Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանքտեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):
Գտի՛ր տեղի պարագաները:
• Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էրծիրանենու սաղարթում:
• Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթինէր:
• Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
• Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
• Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:
Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):
• Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ :
•Այգի ենք գնում ամեն օր:
• Մութ անտառում բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:
• երկնքից լույս էր կաթկթում:
• Արորով ինձ … հանեցին:
Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում ենստորակետով:• Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:
Կետադրի՛ր: Այնուհետև երկրորդական նախադասություններըդարձրու դերբայական դարձվածներ (բառակապակցություններ):
1. Մենք թաքնվեցինք այնտեղ ,ուր խիտ եղեգներ էին աճում:
2. Նրա հայացքը գնաց այնտեղ՝ որտեղից պատանին ձեռք էր պարզել:
3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից՝ ուր փակվել էր աղոթելու համար:
4. Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամուզորքն էր սլացել:
5. Մշուշ էր բարձրանում այնտեցից, ուր ձյունը բարդաբոյ էր հասնում:
Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:• Սողոմոնը փակեց աչքերը. օտար բառերի միջից նա լսում էրհին-հին մի զրույց բարության, լավի ու մարդկայնությանմասին, որը տկար էր ու անզոր, երբ աշխարհը լի էրչարությամբ ու դաժանությամբ:
Սողոմոնը-ենթակա.
փակեց-ստորոգյալ.
աչքերը-ուղիղ խնդիր
օտար-որոշիչ.
բառերի միջից
նա-ենթակա.
լսում էր-ստորոգյալ.
հին-հին-որոշիչ.
զրույց-ուղիղ խնդիր.
բարության-հատկացուցիչ.
լավի ու մարդկայնությանմասին-հատկացուցիչ.
տկար-որոշիչ.
անզոր-որոշիչ.
երբ-ժամանակի պարագա.
աշխարհը-ենթակա.
լի էր-ստորոգյալ.