Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթծերունու մասին:
Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:
Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:
Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամվերաբերմամբ կատարվում է գործողությունը:
Գտի՛ր վերաբերության խնդիրները:
• Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:
• Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկբավարար են ձերբակալելու համար:
• Արիության, փառքի ու սխրանքի մասին ես մոռանում էի այս դառնագին հողում:
• Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:
• Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում սրտի վիշտը:
Կետերի փոխարեն լրացրու վերաբերության խնդիրներ:
• Դու …. Ուրիշներից կարծիքներ ես հավաքում:
• Երբեմն ինձ հարցնում էր գրքերի, դասերի ,տնայինների վերաբերյալ հարցեր:
•բանավեճի շուրջ լուրջ քննարկումներ սկսվեցին:
• Քթի տակ ինքն իրեն խոսում էր …, …, …:
•հանցագործի մասին ոչ մի տեղեկություն չունեին:
Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
• Ջրի կաթիլներով ողողվում էին փոքրիկ շենքի խղճուկ պատերը, իսկ ծերունին աչքերով փորձում էր ստուգել ներսակողմիկազմվածքի ամրությունը:
պատերը—ենթակա
ողողվում էին—ստորոգյալ.
կաթիլներով— միջոցի խնդիր
ջրի—հատկացուցիչ
խղճուկ-որոշիչ.
շենքի— հատկացուցիչ.
փոքրիկ—որոշիչ.
ծերունին—ենթակա.
աչքերով—միջոցի խնդիր
փորձում էր—ստորոգյալ.
ստուգել—ստորոգյալ.
ներսակողմիկազմվածքի—հատկացուցիչ.
ամրությունը—ուղիղ խնդիր
Կետադրիր.
1. Երկու մոմ, իբրև հույսի կերոններ մարմրում էին տաճարիներսում:
2. Շենքը մի քանի հարկաբաժին ուներ և դրանցում միասին բնակվում էին՝ Կամսարական հինգ եղբայրները:
3. Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում ծվարել ենգյուղերը ,որտեղ խավար խեղճություն կա:
4. Գնում էին հազար գույնի ձիեր քուռակներով, ու դեռ անծինթամբած ու մերկ դեղձան ու սպիտակ բաշերով:
5. Երևանյան գեղեցիկ անդորրավետ մի տուն էր ՝Գրիգոր պապիերբեմնի տունը հաստատուն հիմքերով ու պատերով, շոգիցպաշտպանող նեղ լուսամուտներով փայտե պատշգամբով:
Երկրորդական նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ)՝օգտագործելով վերաբերության խնդիրներ:
• Կինը մտածում է, որ նրանից գլուխ չի հանում:
• Նա հարցրեց աղջկան, թե որտեղ են տանեցիները:
• Ապա խոսեց Աշոտ սեպուհը, որ պարսից զորավարը զորք է բերել Հայաստան:
• Նա զարմանում էր, թե ինչ է իր մեջ տեղի ունենում:
• Բեշիրը մտածում էր, որ իր անունը լսելիս սարսափահար ենլինում: