Հունվարի 28-ից փետրվարի 1-ը առաջադրանք 7-րդ, 8-րդ դասարանների համար

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ (19-20)


19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, ձեռնարկատեր և մեկենաս, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում: Ավարտել  է Շուշիի  ծխական դպրոցը:
Աշխատելով ժամանակի հայտնի առևտրական Թարումանյանի մոտ որպես օգնական և որոշակի գումար վաստակելով, երիտասարդ Արամյանցը կատարում է բարեգործական իր առաջին քայլը: Գումարին կցելով հայրական տան վաճառքից ստացած 45 հազար ռուբլին, նա հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ այն նվիրաբերում է Շուշիի ծխական դպրոցին:…Արամաշենը կառուցելուն զուգահեռ,  նա օգնության ձեռք էր մեկնել նաև հարևանությամբ գտնվող թուրքական գյուղերին, սովյալ հույներին, Բաքվի, Փոթիի բնակիչներին: Ժամանակակիցների վկայությամբ, այնքան մեծ էր նրա նկատմամբ հարգանքը, որ երբ Արամյանցը հիվանդանում էր, մարդիկ խոտ էին լցնում նրա տան շեմին, որ անցնող կառքերի ձայնը չխանգարի նրա անդորրը:

Քըրք Քրքորյան(21 դար)

 1,6 մլրդ դոլար հարստությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպություններին հանձնել։

Ավելի վաղ, ունեցվածքից 200 մլն դոլար բաժանվել էր մի շարք բարեգործական կազմակերպությունների:

Քրքորյանն իր կտակի մեջ նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից հետո առավելագույնը 2 տարվա ընթացքում:

Նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, Լոս Անջելեսում, 98 տարեկանում:

Ես որպես բարերար

Իմ առաջին երազանքը որպես բարերար կցանկանայի կառուցել կացարան թափառող շների համար որպեսզի նրանք պաշտպանված լինեն բոլոր արտաքին վտանգներից։Նաև կուզեի օգնել բոլոր աղքատ ընտանիքներին , որբ երեխաներին, աղետի գոտիներին։Ես ցանկանում եմ որպեսզի աշխարհում հիվանդերեխա չլինի։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started