1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Գարուն է․ մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թռթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը, ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։
2․Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։
հանրահայտ-աշխարհահռչակ.
թռչուն-հավք.
զարդարված-պճնված
առավոտ-վաղորդյան.
սյուք-հով.
ունկ-ականջ
3․Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։
Սիրավառ,ճերմակաթույր,կարմրափթիթ,բանաստեղծ
3․Գտիր մեկ ածանցավոր բառ։
անհամար,երջանկության,ծաղկած,անվախճան։
4․Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։
Երջանկություն, տխրության
5․Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։
Գարուն է,