Տրանսկրիպցիա
մեկ կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի պրոմոտորին:ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում է տրանսկրիպցիոն պղպջակ: Այն արվում է ԴՆԹ նուկլեոտիդների միջև ջրածնային կապերի քանդման միջոցով։ՌՆԹ-պոլիմերազը սկսում է ռիբոնուկլոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։ՌՆԹ- մնում է կամ կորիզում , կամ անցնում ցիտոպլազմա։
Տրանսլյացիա
ԴՆԹ-ում և ՌՆԹ-ում պոլիպետիդային կապի այն մասը, որը պայմանավորում է ապագա ամինաթթվի հաջորդականությունը, կոչվում է կոդոն։ Կոդոնը կարող է ունենալ A (ադենին), T (թիմին), C(ցիտոզին) կամ U (ուրացին), G (գուանին) նուկլեոտիդներից որևէ երեքը ,օրինակ՝AAG, որը առաջացնում է լիզին ամինաթթուն։ Կոդոնի նուկլեոտիդների դասավորության AUG ձևը առաջացնում է մեթիոնին ամինաթթուն, որը կոչվում է նաև ստարտ կոդոն, քանի որ այն պոլիպետիդային շղթան սկսելու հրահանգ է տալիս։UAA, UAG, UGA կոդոները ամինաթթուներ չեն սինթեզում, այլ պոլիպետիդային շղթան ավարտելու հրահանգ են տալիս որոնք կոչվում են ստոպ կոդոններ։
Տրանսլյացիայի նախորդող փուլը տրանսկրիպցիան է, որը Դնթից ինֆորմացիայի փոխանցումն է տ(տեղեկատու)ՌՆԹ ին։ Տրանսկրիպցիայից հետո տՌՆԹ-ն ենթարկվում է ապլայսինգի , որը տՌՆԹ-ին պատրաստում է տրանսյացիայի։
ՓՌՆԹի(փոխադրող ) դերը տրանսլյացիայում նուկլեոտիդների լեզվից փոխակերպումն է ամինաթթուների լեզվի։ փՌՆԹ-ն կազմված է պոլինուկլեոտիդային շղթայից, անտիկոդոնից և ամինաթթվի միանալու տեղից։ Անտիկոդոնը փՌՆԹ-ի ան հատվածն է, որը կազմված է 3 հիմքից և կոմպլիմենտար է տՌՆԹ-ի կոդոնին։ Տրանսլյացիայի ժամանակ փՌՆԹ-ն անտիկոդոնով միանում է տՌՆԹ-ի կոդոնին և նրա մյուս ծայրի միանում է համապատասխան ամինաթթու։
Տրանսլյացիան տեղի է ունենում ռիբոսոմներում։ Այն կատարվում է երեք փուլով՝ինիցիացիա(սկիզբ),էլոնգացիա(երկարացում) և տերմինացիա(ավարտ)
Սպլայսինգից հետո տՌՆԹ-ին միանում են չկոդավորող հատվածներ՝ գլուխ և պոչ, դրանք, բացի պաշտպանելուց տՌՆԹ-ին. նաև օգնում է նրան միանալ ռիբոսոմին։ Ինիցիացիաի ժամանակ տՌՆԹ-ն միանում ռիբոսոմի փոքր ենթամիավորին, իսկ փՌՆԹ-ն գտնվելով ռիբոսոմի A հատվածում միանում է տՌՆԹ-ի ստարտ կոդոնին, որտեղից էլ սկսվում է տրանսյացիան։
Ստարտ կոդոնը AUG կոդոնն է, փՌՆԹ-ի անտիկոդոնը UAC, որը իր հետ բերում է ՄԵԹ ամինաթթուն։
Ինիցիացիայից հետո առաջանում է առաջին ամինաթթուն։ ՓՌՆԹ-ն տեղափոխվում է P հատված։ Մյուս փՌՆԹ-ն ճանաչում է կոդոնը և բերում համապատասխան ամինաթթուն։ Նոր եկած փՌՆԹ-ն միանում է ռիբոսոմի A հատվածին։ Այն փՌՆԹ-ն, որը գտնվում է ռիբոսոմի P հատվածում իր ամինաթթուն միացնում է A հատվածի վրա գտնվող փՌՆԹ-ի ամինաթթվին, առաջացնելով պեպտիդային կապ, և հեռանում։
Էլոնգացիան շարունակվում է այնքան ժամանակ, մինչև հասնում է ստոպ կոդանին ՝UAA, UAG կամ UGA։ Ի տարբերություն ստարտ կոդոնի ստոպ կոդոնները ամինաթթու չեն սինթեզում, այլ միայն հայտարարում տրանսլյացիայի ավարտը։ Ստոպ կոդոնին հասնելուն պես ամիանաթթուների ավարտուն պոլիպեպտիդը անջատվում է փՌՆԹից։ Ռիբոսոմները բաժանվում են ենթամիավորների։