ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի միակ մասնագիտացված գործակալությունն է, որն ունի Ազգային հանձնաժողովների համակարգ: Նրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերներն են անդամ երկրներում: Նրանք կարող են ունենալ տարբեր կառուցվածք և գտնվել տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո` կախված տվյալ երկրի ուրույն խնդիրներից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը : Հանձնաժողովն ստեղծվել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին:ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին. Գլխավոր կոնֆերանս, որը Կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է, Գործադիր խորհուրդ, որն իր նշանակությամբ Կազմակերպության երկրորդ ղեկավար մարմինն է, և Քարտուղարություն, որը Կազմակերպության գործադիր մարմինն է։ Քարտուղարության կազմում են գտնվում Գլխավոր տնօրենը և վերջինիս կողմից նշանակվող անձնակազմը: Հանձնաժողովի կազմում ԱԳ նախարարից բացի ներառված են ևս յոթ նախարարներ` մշակույթի, կրթության և գիտության, էկոնոմիկայի,բնապահպանության, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:Կազմակերպության Գլխավոր տնօրենը նշանակվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից` Գործադիր խորհրդի առաջարկությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: