1. Բաց թողնված տառերը լրացրու՛։
Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է երկուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:
2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի
3. Տրված բառերում գտիր հնչյունափոխված արմատները:
Գետնաքարշ-գետին, գիտնական-գետ, հնձվոր-հունձ, խուսափել-խույս, քննարկել-քնին, լսափող-լիս, նստարան-նիստ, լրջախոհ-լուրջ, ուղեկից-ուղի, շրջադարձ-շուրջ, կավճոտ-կավիճ, սուզանավ-սույզ, չվացուցակ-չուվ, իշայծյամ-էշ, պտուտակ-պտույտ:
4. Շարքի բառերում ընդգծիր նախածանցներն ու վերջածանցները:
Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:
5․ Բ շարքից գտի՛ր Ա շարքի դարձվածքների հոմանիշ բացատրությունը։
Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած, լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով,անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:
Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ, փոքր մի բան ուռճացնել, խելացի, դանդաղ, հիվանդանալ:
ոտ ու ձեռից ընկնել-ծերանալ.
ուղտի ականջում քնած-դինջ.
լուն ուղտ դարձնել-փոքր մի բան ուռճացնել.
կրիայի քայլերով-դանդաղ.
անկողին ընկնել-հիվանդանալ.
գլուխ գլխի տալ-միասին մտածել.
խելքի ծով-խելացի.
6. Գտի՛ր հոմանիշները։
Շիշ-սրվակ, սայր-շեղբ, շիրիմաքար-տապան, շեմք-սեմ, նյարդ-ջիղ, շիվ-ոստ։
7. Կազմի՛ր նախադասություններ տրված համանուններով։
Խնամի, ներկեր, աղաց, ավելի:
8. Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդ բառեր։
Դառը համ ունեցող-դառնահամ,ալիքներով ծփացող-ալեծուփ, ինքն իրեն մոռացած-ինքնամոռաց, մտքերի մեջ մոլորված-մտամոլոր, ոսկուց ձուլված-ոսկեձույլ, կյանքը սիրող-կենսասեր:
9. Նախադասության մեջ տեղադրի՛ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ անելով:
Գերանը վաղուց չեր նկատվել ՝ դեռ անցյալ գարնան հաճախադեպ տեղատարափ անձրևի ժամանակ, գուցե և ավելի առաջ, բայց պապը նոր միայն տեղաշարժվեց։
(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)
Այդ հոգեհարազատ, փոքր ինչ տխրալի մեղեդին թախիծով պարուրեց մարտը ՝ դաժան զինվորական կարծրացած հոգին և մոռացավ նրան:
(տխրել, մոռանալ, զինվորական, մարտ)
10․ Տեղադրի՛ր բաց թողնված տառերը։
Վայրէջք, ակնթարթ, ճկնավոր, անօրեն, արդուզարդ, անէական, կտրիչ, սրբություն, օրեցօր, պախուրդ, ուխտապան, ուղտավոր: