ՀՀ միջազգային դրությունը և Հայկական հարցը /1918-1920թթ./

Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918-20թթ. և այսօր:

կապերն իրար միջև լավ չէին հաստատվել քանի որ կար տարածքային կռիվներ։Այդ տարածքային խնդրի պատճառով կռիվներ գնացին։Ադրբեջանի հետ նույնպես կային տարածքային խնդիրներ ,Ադրբեջանը ցանկանում էր գրավել Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Զանգեզուրը։ Մենք լավ հարաբերություններ չենք ունեցել նրանց հետ, հիմա չունենք և չենք ունենալու։Թուրքիայի հետ նույնպես լավ հարաբերություններ չենք ունեցել և չունենք։Իրանի հետ ունեցել ենք լավ հարաբերություններ և ունենք։


2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը: Իսկ այսօ՞ր…

Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից էր հայկական հարցը ,բարիդրացիական հարաբերությունների հաստատումը անմիջական հարևանների հետ, իսկ այսօր Արցախի հարցն է ։


3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին՝

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում։Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև։Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started