Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4-Առկա ուսուցում-ինքնակրթություն

1919թ. կեսերից սկսված քեմալական շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային զիջում նաև նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները և ոչնչացնել հայոց պետականությունը։ 1920թ. թուրքական խորհրդարանը մշակեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» մի փաստաթուղթ։Դրա համաձայն` Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ` Կարսի և Արդահանի շրջանները։ Քեմալականները վճռական էին հայերին ոչ մի թիզ հող չզիջելու հարցում: 1920թ. գարնանը թուրք ազգայնականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։ Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով հանդես էին գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։ Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև։ Օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման պայմանագիր։ Ռուսաստանը ճանաչում է թուրքերի «Ազգային ուխտը», որն իր սուր ծայրով ուղղված էր Սևրի պայմանագրի դեմ: Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին փողով և զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին հույների և ասորիների դեմ։ Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Բաքվում մշակվեց Հայաստանի վրա հարձակման և խորհրդայնացման ծրագիր, որում գլխավոր դերակատարը լինելու էր քեմալական Թուրքիան: Դրանով հող նախապատրաստվեց Հայաստանի վրա հարձակման համար։ 1920թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց թուրքական ներխուժման վտանգի առաջ։

3. Ներկայացրե՛ք Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ձեր կարծիքով՝ ինչու՞ այն չի կարելի համարել իրավական ուժ ունեցող փաստաթուղթ /գրավոր-բլոգային աշխատանք/.

Կնքվել է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։ 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started