У Интернета есть свои плюсы и минусы. Вы можете получить больше информации о чем-то , найти рецепты, посмотреть фильмы, поискать сказки, общаться с друзьями . Я использую Интернет только для учебы, просмотра фильмов, игр(про Гарри Поттера), общаться с друзьями.Но это портит моё зрение.Ну в обще в интернете много бывают одинокие люди,которых нет семя ,друзей,работа и всё такое.
Month: December 2020
Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4-Առկա ուսուցում-ինքնակրթություն
1919թ. կեսերից սկսված քեմալական շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային զիջում նաև նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները և ոչնչացնել հայոց պետականությունը։ 1920թ. թուրքական խորհրդարանը մշակեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» մի փաստաթուղթ։Դրա համաձայն` Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ` Կարսի և Արդահանի շրջանները։ Քեմալականները վճռական էին հայերին ոչ մի թիզ հող չզիջելու հարցում: 1920թ. գարնանը թուրք ազգայնականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։ Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով հանդես էին գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։ Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև։ Օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման պայմանագիր։ Ռուսաստանը ճանաչում է թուրքերի «Ազգային ուխտը», որն իր սուր ծայրով ուղղված էր Սևրի պայմանագրի դեմ: Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին փողով և զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին հույների և ասորիների դեմ։ Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Բաքվում մշակվեց Հայաստանի վրա հարձակման և խորհրդայնացման ծրագիր, որում գլխավոր դերակատարը լինելու էր քեմալական Թուրքիան: Դրանով հող նախապատրաստվեց Հայաստանի վրա հարձակման համար։ 1920թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց թուրքական ներխուժման վտանգի առաջ։
3. Ներկայացրե՛ք Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Ձեր կարծիքով՝ ինչու՞ այն չի կարելի համարել իրավական ուժ ունեցող փաստաթուղթ /գրավոր-բլոգային աշխատանք/.
Կնքվել է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։
Նախագիծ 2. «Ջրածին»
*1. Ջրածինը բնության մեջ։
*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը ։
*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում և այրումը։
*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները։
*5. Ջրածնի կիրառումը ։
Թեմատիկ հարցեր և վարժություններ.
1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում…
Որովհետև այն կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը:Ջրածին են հայտնաբերել նաև մոլորակների մթնոլորտում։Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է շա՜տ մեծ քանակներով էներգիա։
2.Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …
ջրածին վառելանյութը անվտանգ է,քանի որ այն այրելիս առաջանում է ջուր։
3. Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.
ա) քիմիական նշանը H
բ) հարաբերական ատոմային զանգվածը 1.00794 կամ 1
գ) մետա՞ղ է. թե՞ ոչ մետաղ.
դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է – 1 պարբերություն, 1 խումբ, գլխավոր ենթախումբ
դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը-1.միջուկում պրոտոների թիվը-1 էլեկտրոնների թիվ-1 էներգետիկ մակարդակների թիվը-1
*4. Ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ.
վալենտականություն-1.
օքսիդացման աստիճան- -1 կամ + 1
*5. Գրեք. ջրածին պարզ նյութի բանաձևը. ..և որոշեք նրա հարաբերական մոլեկուլային զանգվածը ` Mr և մոլային զանգվածը`M գ/ մոլ …
Mr(H3)=1⋅3=3.
M=2գ/մոլ
*6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..
Ջրածինը օդից թեթև է 14,5 անգամ
*7. Դուք լաբորատորիայում ստացել եք ջրածին և այրել։ Նկարագրեք. Ձեր կողմից կատարված լաբորատոր փորձերը և գրեք. համապատասխան ռեակցիաների հավասարումները. …
Ջրածին ստացանք տեղակալման ռեակցիա-ով ակտիվ մետաղների ՝Zn,Mg,Al, HCl-ի փոխազդեցությամբ։
Zn+2HCl—>ZnCl2+H2↑.
Mg+2HCl—>MgCl2+H2↑
2Al+6HCl—>2AlCl3+3H2↑
2H2+O2—>2H2O+Q.
այրման,միացման, օքսիդաբերական,ջերմանջատիչ ռեակցիա։
*8. Ո՞րն է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ նյութը. գրեք այդ նյութի քիմիական բանաձևը և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։
H2O
H2=11.1%
*9. Որտե՞ղ են կիրառում ջրածինը….
Արտադրվող ջրածնի 50% ավելին ծախսվում է նավթի մշակման համար,25%`ամունյակի սինթեզի: Ջրածինը կիրառվում է նաև մետաղների եռակցման սարքում, օքսիդներից մետաղների ստացման համար,բուսական յուղերից մարգարին ստանալու համար:
Истинная любовь всегда сопровождается уважением.
Есть парадоксальные отношения между людьми. Они любят не уважая друг друга и уважают не любя.Тут задаётся один очень важный вопрос.А что значит любовь?Сперва надо определится …Для меня истинная любовь —это и есть уважения к человеку.Без любви нет уважения и беж уважения нет у любви.Всякая явление ,чувства, эмоции всё это взаимосвязанно.
ՀՀ միջազգային դրությունը և Հայկական հարցը /1918-1920թթ./
Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918-20թթ. և այսօր:
կապերն իրար միջև լավ չէին հաստատվել քանի որ կար տարածքային կռիվներ։Այդ տարածքային խնդրի պատճառով կռիվներ գնացին։Ադրբեջանի հետ նույնպես կային տարածքային խնդիրներ ,Ադրբեջանը ցանկանում էր գրավել Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Զանգեզուրը։ Մենք լավ հարաբերություններ չենք ունեցել նրանց հետ, հիմա չունենք և չենք ունենալու։Թուրքիայի հետ նույնպես լավ հարաբերություններ չենք ունեցել և չունենք։Իրանի հետ ունեցել ենք լավ հարաբերություններ և ունենք։
2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը: Իսկ այսօ՞ր…
Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից էր հայկական հարցը ,բարիդրացիական հարաբերությունների հաստատումը անմիջական հարևանների հետ, իսկ այսօր Արցախի հարցն է ։
3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին՝
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում։Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև։Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։