«Թմկաբերդի առումը»

Փորձեք մտորել  թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Իմ կարծիքով Հ․Թումանյանը նկատի ունի, որ բոլոր մարդիկ հավասար են, բոլորն էլ վերջում մահանում են ։ Կյանքը անցնում է շատ արագ, և մարդիկ փորձում են ամենինչ անել, որ մահվանից հետո նրանք հիշվեն որպես լավ մարդ։

2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

Շատ են դավաճանում այն մարդիկ՝ ովքեր չունեն հարգանք, խիղճ։ Դավաճանել…մարդիկ դավաճանում են ոչ միայն ուրիշներին, այլ նաև դավաճանում են ինքն իրենց։

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող եք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի որակում տալ:

Թմկա տիրուհին գեղեցիկ կին է։Նա մեծ փառքի էր հասել , բայց նա ավելի մեծ փառք էր ուզում, իր ամուսնու սերը բավական չէր նրան։Բայց դավաճանության պատճառով նա ոչինչ էլ չստացավ։

4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. «Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել»: Ի՞նչ կասեք սրա մասին:

Դավաճանում են այն մարդիկ ում որ դու ճանաչում ես՝ ընտանիք, ընկերներ, բարեկամներ։Չեն կարող անծանոթ մարդիկ դավաճանեն առանց իմանալու քեզ։

6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:

Իմ կարծիքով նա այդ քայլով փորձում էր քավել իր մեղքերը?

7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:

Լիլիթի և Թմկա տիրուհու միջև նմանություններ կան։Նրանք երկուսն էլ ձգտում էին հասնել մեծ փառքի։ Տարբերություններ նունպես կան։ Լիլիթը չէր զղջում իր կատարած քայլի համար, իսկ Թմկա տիրուհին զղջում էր։

8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:

Թաթուլի կերպարն քաջ և հավատարիմ կերպար էր , իսկ Նադիրն շատ խորամանկ կերպար էր , քանի որ նա փորձում էր հաղթանակի հասնել խորամանկության շնորհիվ։

Design a site like this with WordPress.com
Get started