По моему это трагедия,когда человек не находит себя в своей окружности,не доверяет людям,не может найти общего языка,потому что -это ему просто не нужно.Страх-быть не понятым,не принятым в обществе.Мне кажется-это светлые и добрые люди,у которых в мыслях и в душе есть конкретные представления об идеальных чувств и искренних отношениях.От них не может быть не каких бед,они безопасны,они преодолевают свои страхи в нутри себя.Лучше будет поддержать им,помогать как можно с лёгкостью осваиваться в обществе.
Day: February 9, 2021
Ֆեմինիզմ
Ֆեմինիզմը դա սոցիալական շարժումների ամբողջություն է, որի նպատակն է սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական իրավունքների։Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի, կանանց աշխատելու, հավասար վարձատրության, սեփականություն ունենալու, կրթություն ստանալու, պայմանագրեր կնքելու, ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու և այլն։

Քսաներորդ դարի 60-ական թվականներին արևմտյան հասարակությունում ձևավորվեցին ֆեմինիզմի երեք ուղղություններ. լիբերալ-ռեֆորմիստական, սոցիալիստական, ռադիկալական։
կան նաև այլ հոսքեր, որոնք են սև ֆեմինիզմը և հետգաղութատիրական ֆեմինիզմը։
- Սև» ֆեմինիզմը պնդում է, որ սեքսիզմը, դասակարգային խոշտանգումը և ռասիզմը միմյանց հետ ամուր կապված են։ Ֆեմինիզմի որոշ տեսակներ, որոնք ձգտում են սեքսիզմի և դասակարգային անհավասարության վերացմանը, սակայն անտեսում են ռասիզմը, կարող են շահագործող լինել բազում մարդկանց նկատմամբ՝ ներառյալ կանանց ռասայական նախատրամադրվածության արդյունքում։ «Սև» ֆեմինիստները հայտարարել են, որ սևամորթ կանանց ազատագրումը իր հետևից կբերի բոլոր մարդկանց ազատություն, քանի որ դա ենթադրում է ռասիզմի, սեքսիզմի և դասակարգային շահագործման ավարտ։
- Հետգաղութատիրական ֆեմինիզմը պնդում է, որ գաղութատիրական փորձի հետ կապված խոշտանգումը՝ ռասայական, դասակարգային և էթնիկական անհանդուրժողականությունը, մեծ ազդեցություն է ունեցել կնոջ դերի վրա հետգաղութատիրական հասակության մեջ։ Այս ուղղության հետևորդները դեմ էին ոչ արևմտյան քաղաքակրթությանը պատկանող կնոջը թույլ և պասիվ զոհ, իսկ արևմտյան կանանց կրթված, ժամանակակից և քաղաքացիական իրավունքներով օժտված պատկերելու միտումին։