Փավստոս Բուզանդ (5-րդ դար), հայ պատմիչ, ով գրել է երեք հատորից կազմված «Պատմություն Հայոց» գիրքը, որի առաջին երկու հատորը կորստի են մատնվել։Հեղինակը շատ մոռացկոտ ու անփույթ էր նյութի և թեմաների դասավորության մեջ,խառնում է իրականությունն ու հրաշապատումը, իսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու պես քննական մտածողություն։
Ավանդազրույց՝հայկական հին ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանր։ Ավանդազրույցները երբեմն կոչվում են նաև պատմական բանաստեղծություն, քանի որ նրանցում նկարագրվում են իրական պատմական փաստեր, դեմքեր և դեպքեր։Դրանք Հնում նաև կոչվել են «երգք առասպելաց»։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ դրանք շատ սիրված են եղել ժողովրդի կողմից և մշտապես անգիր արտասանվել, պատմվել ու երգվել են՝ հատկապես ժողովրդական ծեսերի ու տոնակատարությունների ժամանակ։
Արշակ և Շապուհ
Չորորդ դարում երեսունչորս տարի մեր հայոց աշխարհը պատերազմ մղեց պարսից թագավորի դեմ: հայոց թագավորությունը և Պարսկական թագ-ությունը հոգնել էին այդ երկարատև կռիվնեևից: Պարսից Շապուհ թագավորը ընծաներով, Արշակ արքային խնդրում է, որ գնա Պարսկաստան`և խաղաղություն հաստատ են։Արշակ թագավորը չի ուզում գնալ,բայց հայ իշխաները ստիպում էին նրան: Շապուհը խրատեց ու հանդիմանեց Արշակին: Հետո Շապուհ թագավորը հավաքի կանչեց իր աստղահմաներին ու աստղագուշակներին: Նա ասում է որ շատ անգամ է կամեցել սիրել հայոց Արշակ թագավորին բայց նա նրան միշտ անարգեց: Ուզում էր փորձել նրան , արդյոք նրան հարազատ կլին թե ոչ։Աստղագուշակները երկար մտածեցին և մի հնարք սովորեցրին Շապուհ արքային: Շապուհը հրամայեց իր ծառաներին գնալ Հայաստան և այնտեղից հող ու ջուր բերել: Բերելուց հետո, նա իր սրահի հատակի կեսի վրա հայոց հողը լցրեց, վրան ջուր ցանեց և կանչեց Արշակ արքային բռնեց նրա ձեռքը ։Երկուսով զրուցելով քայլեւմ էին սրահում:Քանի պարսկական հողի վրա էին , Արշակն թագավորը ասում էր -Ես մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, իմ թշնամիները ինձ մոլորեցրին, և սուր առա քո դեմ: Իսկ երբ գալիս էին հայոց հողի վրա, Արշակը գոռոզ կերպարանք էր ընդունում և սկսում էր ասել հակառակը թե հեոռու ինձնից, չարագործ ծառա, ես չեմ ների քեզ իմ նախնիների վրեժը: Եվ այդպես շարունակ: Այսպիսով պարսկաստանի հողի վրա Արշակ թագավորը խեղճանում էր,զղջում , նա ավելի թույլ էր իսկ հայոց հողի վրա ըմբոստանում էր: Այդ նույն օրը երեկոյան` ընթրիքին, նրա գահույքի տակ էլ հայոց հող լցրեցին վրան ջուր ցանեցին: Երբ ծառաները բերեցին Արշակ էագավորին նստեց իր տղեղում, նա մի պահ ուռած-փքված նստեց, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին: -Իմն է այդ տեղը, որտեղ դու ես բազմել: Երբ իմ երկիր հասնեմ, քեզնից խստագույն վրեժխնդիր կլինեմ: Շապուհ թագավորը հրամաում է շղթայել Արշակ արքային և տանել Անուշ բերդ ցմահ պահել այնտեղ:
Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջը բերել Վասակ Մամիկոնյանին։Սկսեց նրան անարգել. որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»։ Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»։ Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»։ Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը, քանի որ աստված հաշտ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին տանում, Հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա էր, և աստված մեզ ձեռքից չէր թողել։ Քանի որ մենք նրա խոսքը լսում էինք և նրա խրատով էինք շարժվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք։ Հիմա ինչ ուզում ես արա»։ Ապա Պարսից թագավորը հրամայեց՝ Հայոց Վասակ զորավարին մորթազերծ անել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին։