«Անդաստան» Դանիել Վարուժան

• Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։ Դանիել Վարուժանի իրական անունը եղել է Դանիել Չպուգքյարյան։ Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Մահացել է 1915թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում։

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարանային աշխատանք

ակոս — Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը

կոչնակ — Եկեղեցի հրավիրող կոչնազանգ

կայլակ – Փոքրիկ կաթիլ, շիթ

Գրաբարաշխարհաբար

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող լինի…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսեն
Լայն երակի մեջ ակոսին.
Եվ երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող լինի:

Արևմտյան կողմն աշխարհի|
Բերրիությո՜ւն թող լինի…
Ամեն աստղից ցող կաթա,
Ու ամեն հասկ ձուլի ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարի վրա արածանեն՝
Ծիլ ու ծաղի՜կ թող լինի:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող լինի…
Ցորենի ոսկի ծովի մեջ
Թող հավետ լողա գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող լինի:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող լինի…
Ծաղկի՜ մեղրը փեթակներում,
Հորդի գինին բաժակներում.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող լինի։

Ինքնաստուգում

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Առաջադրանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակկ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նույթ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք-2 ձ 3 բ.
Բարձունք-2 ձ 5 բ.
Խճանկար-2 ձ 5 բ.
Անդունդ-2 ձ 4 բ.
Հրաժեշտ-2 ձ 5 բ.
Պայթյուն-2 ձ 5 բ.
Դաստիարակ-4 ձ 5 բ.
Մանրէ-2 ձ 3 բ.
Սրբատաշ-2 ձ 5 բ.
Հյուլե-2 ձ 3 
Անընդհատ-2 ձ 6 բ.
Սրընթաց- 1 ձ 5 բ.
Մերթընդմերթ-2 ձ 9 բ.
Մտավոր-2 ձ 4 բ.
Դազգահ-2 ձ 4 բ

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։.
Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա., Անդրեաս, եղյամ,էքսկուրսիա, խավիար, կղզիակ, Սուքիաս, կրեա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,մումիա, Սիսիան, փասեան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,օվկիսնոս, անցեալ, Ազարիա, Անանյա, Եղիա, Եղիազար, Երեմյա, հեծյալ,Զաքարյա, Մարիամ, Ամալյա, Օֆելիա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։

Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարյան,թեորեմ, մեդալիոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,տրիլիոն, օրիորդ ավիացեոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելիոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել,
գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ,
միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական



Design a site like this with WordPress.com
Get started