Լևոն 1-ին Մեծագործ.
Թագավորության հռչակումը Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, դասագիրք, էջ 130-132/.
Ներկայացրե՛ք և գնահատեք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը /գրավոր/.
Լևոն I–ի կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր:
Նա ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս ու Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ:
Հայոց արքան ուշադրություն էր դարձնում նաև մշակույթի զարգացմանը: Թագավորի հրամանով Կիլիկիայում հիմնադրվեցին տարբեր տիպի դպրոցներ, կառուցվեցին վանական համալիրներ և եկեղեցիներ:
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
Կրթական համակարգը
Պատմագրությունը /բանավոր, դասագիրք, էջ 147-151/.
երականգնմամբ: Հայ թագավորների և իշխանների հոգատարությունը, քաղաքական կյանքի վերածնունդը, հարևան երկրների հետ բազմապիսի շփումների աշխուժացումը լուրջ խթան հանդիսացան մշակութային վերելքի համար:
Առանձնակի աշխուժացում ապրեց կրթական կյանքը: Գործում էին տարրական և բարձր տիպի դպրոցներ: Տարրական դպրոցները գործում էին պետության և եկեղեցու միջոցներով և տալիս էին նախնական կրթություն: Կային նաև վճարովի մասնավոր դպրոցներ: Տարրական դպրոցներում սովորեցնում էին տառաճանաչություն, ընթերցանություն, թվաբանություն, երգեցողություն: Տարրական դպրոցից հետո հետագա կրթությունը շարունակվում էր վարդապետարաններում, որոնց հիմնումը նոր երևույթ էր հայ իրականության մեջ: Վարդապետարանները այդ ժամանակի բարձրագույն դպրոցներն են եղել: Վարդապետարան ավարտողները ստանում էին վարդապետի աստիճան, որը նրանց ուսուցչությամբ զբաղվելու իրավունք էր տալիս:
10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները: