Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին, որն անիրական դարձրեց այդ հարցը լուծելու հեռանկարները, մյուս կողմից այն դարձավ միջազգային առարկա բազում դժբախտություններ բերելով հայ ժողովրդին: Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից` հայ գործիչները թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարիհետ:Սան-Ստեֆանոյի կետերով շատ տարածքներ անցնելու էին ռուսներին, իսկ խոշոր պետությունները միայն դեմ էին դրան։ Մինչդեռ Բեռլինի պայմանագրով Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձվում էին Թուրքիային՝ կանխելով ռուսների ազդեցության ամրապնդումը Կովկասում։ Հայերի համար միայն լավ կողմը այն էր, որ խնդիրը բարձրաձայնվեց մի փոքր։