1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/
Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:
Փայտակարան
Փայտակարանի տարածքում մարդը հաստատվել է հնագույն ժամանակներից։ Որպես Մեծ Հայքի թագավորության ծանր արևելյան նահանգ, Փայտակարանը ռազմաքաղաքական մեծ կարևորություն է ստացել հյուսիսային կովկասյան լեռնականների դեմ մղվող պայքարում։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակաշրջանում Անգեղտանիշխանը Փայտակարանի բանտն է նետել 438 քուրմ, որոնք չեն հրաժարվել հեթանոսությունից։ Փայտակարան քաղաքը մեծ կարևորություն է ձեռք բերել Հայոց Տրդատ Մեծ թագավորի գահակալման տարիներին։ Աղվանքի թագավորությունում քրիստոնեությունը տարածելու նպատակով հայկական հյուսիս–արևելյան երկրամասերն է ուղարկվել Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը, իսկ Փայտակարանի վերակացու է նշանակվել Սանատրուկ Արշակունին, որին հանձնարարվել էր օժանդակել Գրիգորիսի առաքելությունը։ Վերջինս, Տրդատ Գ–ի մահից հետո, Մազքթաց Սանեսան թագավորի հրամանով սպանել էր Վատնյան դաշտում, իսկ Սանատրուկն իրեն թագավոր է հռչակել և, տիրելով Փայտակարան քաղաքին, փորձել է օտարների օգնությամբ տիրել Հայոց թագավորությանը։ Երբ հայ–հռոմեական զորքերը պաշարել են Փայտակարանը, Սանատրուկը փախել է Պարսկաստան՝ ապավինելով Շապուհ II–ի օգնությանը։ IV դ 30-ական թթ սկզբին Մեծ Հայքի մյուս երկրամասերի հետ մեկտեղ Փայտակարանը ևս տուժել է Մազքթաց Սանեսան թագավորի արշավանքից, որի զորաբանակը ջախջախվել է Օշականի մոտ։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Փայտակարան քաղաքը մնացել է Արևելյան Հայաստանի կազմում մինչև Արշակունյաց թագավորության անկումը։ 428–ին Փայտակարանը միացվել է Ատրպատականիմարզպանությանը։ 450-451–ին, Վարդանանց պատերազմի ժամանակ, Փայտակարան քաղաքը վերածվել է պարսկական զորքերի հենակետի։ 620–ական թթ Փայտակարանը ասպատակել են բյուզանդական զորքերը։ VI-VII դդ Կասպից ծովի խիստ իջեցման հետևանքով ջուրը հեռացել է Փայտակարան քաղաքից, որի պատճառով քաղաքը անշքացել է, ապա շատ չանցած՝ անհետացել։ VII դ վերջին արաբները Փայտակարանը գրավել և մտցրել են Ատրպատականի մեջ։ IX դ. 1–ին կեսին Փայտակարանը ներառվել է Բաբեկյան շարժման ոլորտը, IX դ վերջին մտել Սաջյանների, X դ. 40–ական թթ–ից՝ Սալարյանների, X դ. վերջից՝ Ռավվադյանների պետության մեջ։ XI դ. 2–րդ կեսին Փայտակարանը գրավել են սելջուկյան թուրքերը։ XII դ 30–ական թթ–ից եղել է Ելտկուզյանների պետության կազմում։ XIII դ 1–ին կեսին Փայտակարանը գրավել են մոնղոլները։ XIII-XIV դդ այն ենթարկվել է Ոսկե Հորդայի խաների, XIV դ. վերջին՝ Լենկթեմուրի աշխարհավեր արշավանքներին։ XVIII դ կեսերին Փայտակարանի տարածքում ձևավորվել են Թալիշի և Ղարադաղի խանությունները, որոնցից առաջինը 1809–ին վերջնականապես միացվել է Ռուսաստանին։ 1813–ին Գյուլիստանի պայմանագրով վավերացվել է Փայտակարանի արևելյան մասի անցումը Ռուսաստանին, իսկ արևմտյան հատվածը մնացել է Պարսկաստանի կազմում։ 1826–ին վերացվել է Թալիշի խանությունը, որի տարածքը XIX դ 2–րդ կեսին և XX դ սկզբին մտել է Բաքվի նահանգի մեջ
2. Պատմության ի՞նչ աղբյուրներ գիտեք: Ներկայացրե՛ք բլոգում /գրավոր-բլոգային աշխատանք/.
Գիտեմ միայն Վիկիպեդիա և դասագիրք։
«Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic