Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1 

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /բանավոր, 10-րդ, էջ 21-24, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Հայերի ծագման մասին ի՞նչ ավանդազրույցներ գիտեք։ Ներկայացրե՛ք հիմնական ավանդազրույցները։

Հայկական

Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքերձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա։ Բաբելոնումաշտարակաշինության անհաջող փորձից հետո Բելը, բռնանում է բոլորի վրա և իրեն հայտարարումարքա։ Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների, դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որնայնուհետև կոչվում է Հայք։ Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանիցետ վերադառնալ և հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը։ Բելը զայրացածհետևակ զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը։ Հայկը հարձակման լուրնիմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ։ Մարտի ընթացքից սարսափածԲելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ։ Աղեղնավոր Հայկը այդ բանը նկատելով, առաջ էանցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրակրծքի զրահատախտակին, նրա զորքը դիմում է փախուստի։Հայկը հաղթանակի առիթով ճակատամարտի տեղում շինում է դաստակերտ և անվանում է Հայք։Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան:Բուն Հայոց թվականըսկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։

Հունական

մեզ է հասել նաև հունական ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են արգոնավորդներից մեկից։Յասոնը և մնացածը իրենց Արգոն նավով ուղևորվում են Կոլխիդա, որտեղ փորձում են գտնել ոսկեգեղմը՝ հավերժության խորհրդանիշը։ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացածարգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկականբարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդերկրի բնակիչները՝ «արմեններ»։

Վրացական

Ըստ այս ավանդազրույցի՝ հայերի նախահայր Հայկը, վրացիների նախահայր` Քարթլոսը, աղվանների նախահայր` Ռանոսը, եգերների նախահայր` Եգրեսը և այլ ցեղերի նախահայրերը եղելեն եղբայրներ, սերելով մի հորից` Թորգոմից։ Բաբելոնի աշտարակաշինությունից և լեզուներիբաժանումից հետո` Թորգոմը, որդիներով և իր ամբողջ ժողովրդով հեռանում է Բաբելոնից ևբնակություն է հաստատում Մասիս և Արագած լեռների միջև։ Սակայն շուտով Թորգոմի ժողովուրդըբազմանում է և տարածքը որտեղ բնակվում էին չի տեղավորում նրանց, ինչի պատճառով էլ նրանքընդարձակում են իրենց բնակության սահմանները Սև ծովից մինչև Կասպից ծովն ու Կովկասյանլեռները։ Թորգոմի որդիները իրենց հոր մահից հետո մի քանի տարի անց ապստամբություն ենբարձրացնում բռնակալ Նեբրովթի դեմ և մարտում սպանում , որից հետո եղբայրները սկսում ենանկախ կերպով իշխել իրենց երկրներում փոխադարձաբար օգնելով միմյանց։


2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started