Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. 

Ես սիրեցի անփուշ վարդ

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Մենավոր

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

Ես շատ բանաստեղծություններ եմ կարդացել կոմիտասից սակայն դրանք ինձ այդքան դուր չեն գալիս. Բայց որոշեցի առանձնացնել այս երկուսը-

Ծիծեռնակ

Ծիծեռնա’կ, ծիծեռնա’կ,
Դու` գարնան սիրո’ւն թռչնակ,
Դեպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպես արագ:

Ա՜խ թռի’ր, ծիծեռնակ
Ծնած տեղս Աշտարակ,
Անդ շինիր քո բույնը
Հայրենի կտուրի տակ:

Անդ հեռու ալևոր
Հայր ունիմ սգավոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրերօր:

Դե’հ, սիրո’ւն ծիծեռնակ,
Հեռացի’ր, թռի’ր արագ
Դեպ հայոց երկիրը`
Ծնած տեղս Աշտարակ:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started