Վանո Սիրադեղյան«Բուքը, երգը, երեխան»

Այս պատմվածքը մի տղու մասին էր ով ձմռանը վազելով փորձում էր ժամանակից շուտ հասնել դպրոց։ Նա սառչել էր, բայց դա նրան չէր կանգնեցնում,նա ավելի արագ էր շարժվում հույս ունենալով որ ներս մտնելուն պես մրսածությունը կդադարի։ Սակայն պահակը նրան ներս չթողեց , կարծես թե տեսնելուն չտվեց մրսած և խղճուկ տղաի տեսքը։Իմ կարծիքով այս պատմվածքը հենց այն մարդկանց մասին ովքեր ուշադրության չեն հրավիրում մարդկային արժեքները։

Վանո Սիրադեղյանի մասին

Կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ-ի նոյեմբերի 13-ին։Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա կոպիտ ասած հանցագործ էր, մյուսների համար՝ լավագույն արձակագիր։

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվել էր Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների՝ իշխանությունից հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվել է նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով

1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից

Վանո Սիրադեղյանը հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր՝«Կիրակի»«Ծանր լույս»«Երկիր։Ցպահանջ» և այլն։

Սեպտեմբերի 13-17 

Թեմա՝ Գեղեցիկ հասկացություն/դասագիրք էջ 4-7,նաև այլ աղբյուրներ:

  • Ներկայացրե՛ք գեղեցիկը ըստ մտածողներ Սոկրատեսի, Արիստոտելի,Պլատոնի:/գրավոր բլոգային աշխատանք/
  • Սահմանե՛ք գեղեցիկը ըստ ձեր ընկալումների:Թվարկե՛ք հատկություններ,որոնք բնորոշում են գեղեցիկը:/գրավոր բլոգային աշխատանք/

1.Սոկրատեսը գեղեցիկ է դիտել օգտակարն ու նպատակահարմարը՝ նկատելով, որ իրենում օգուտչպարունակողը չի կարող գեղեցիկ համարվել: Արիստոտելը որպես գեղեցիկի բնագավառդիտարկում է արվեստը՝ ընդունելով, որ գեղեցիկ է չափավորն ու կարգավորվածը:Սոկրատեսիհետևորդ Պլատոնը գեղեցիկը տարբերակում է ըստ աստիճանների: Ըստ նրա՝ գեղեցիկի առաջինաստիճանը ֆիզիկական՝ բնական կամ մարմնական գեղեցկությունն, որը, ցավոք, խիստ անցողիկ է, քանի որ ժամանակն անզիջում է նրա նկատմամբ: Որպես գեղեցիկի հաջորդ աստիճան՝ Պլատոնընշում է հոգու գեղեցկությունը, որն ավելի երկար կարող է պահպանվել, քան մարմնականը, սակայննույնպես անցողիկ է, քանի որ մարդը փոփոխական է, նրա հոգին կարող է լինել կամակոր, հոգնել, չարանալ, ծերանալ՝ խեղաթյուրելով գեղեցիկի էությունը: Գեղեցիկի երրորդ աստիճանին այներևույթներն են, որ ստեղծվում են գիտությունների և արվեստների շնորհիվ: Հատկապես, կատարյալգեղեցիկը հնարավոր է միայն չորրորդ մակարդակում՝ իմաստության և բարիքի ոլորտում: 

2.«Գեղեցկություն» բառը յուրահատուկ դրական նշանակություն ունի, եթե կիրառվում է անձի նկատմամբ: Նշանակում է, որ տվյալ անհատի բնավորությունը կամ ֆիզիկական տեսքը ասողի կարծիքով համարվում է գեղեցիկ: Գեղեցկության սահմանումը սովորաբար համարվում է սուբյեկտիվ: Եթե ​​մենք խոսում ենք ընդհանրապես, երբ դուք տեսնում եք ինչ -որ բան, և ուրախ եք տեսնել այն, ապա կարող ենք ասել, որ այն գեղեցիկ է: Անկախ նրանից `դա ծաղիկներով դաշտ է, թե էկզոտիկ թռչուն, դա գեղեցկություն է մեզ համար:Շատերը նույնիսկ մոռանում են , որ կարևոր դերը կատարում է ոչ միայն գեղեցիկ մարմինը, այլ նաև գեղեցիկ հոգին: Անհնար է ունենալ շատ գեղեցիկ հագուստ, բայց այդ ժամանակ մոռանալ, որ մենք բոլորս մարդ ենք: Եվ անհնար է ասել, որ նա ավելի լավ է, քան մյուսը: Դա ճիշտ չէ: Մենք բոլորս տարբեր ենք, և դա շատ լավ է, քանի որ եթե մենք նույնը լինեինք, չէինք փորձի զարգացնել ինքներս մեզ լավագույն ձևով և չէինք ցանկանա փոխել մեր կյանքը:

Design a site like this with WordPress.com
Get started