Վանո Սիրադեղյանի մասին

Կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ-ի նոյեմբերի 13-ին։Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա կոպիտ ասած հանցագործ էր, մյուսների համար՝ լավագույն արձակագիր։

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվել էր Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների՝ իշխանությունից հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվել է նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով

1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից

Վանո Սիրադեղյանը հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր՝«Կիրակի»«Ծանր լույս»«Երկիր։Ցպահանջ» և այլն։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started