ՍԻՐԵՑԻ ՅԱՐՍ ՏԱՐԱՆ

Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:

Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:

Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին…

Ավետիք Իսահակյանը այս գեղեցիկ բանաստեղծությունը գրել է իր սիրած աղջկա մասին, ով նրանից հեռացավ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started