Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։
Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։
Ստորև նշվում է մի քանի երկընտրանքի տարբերակ։ Ընթերցեք դրանք և նշեք Ձեր կարծիքը յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ։
- Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։
Իմ կարծիքով դա այդքան ել կապ չունի , լավություն է արել թե ոչ, Արսենը գողություն է արել , մտածելով միայն իր մասին։
- Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։
Այո, ես համաձայն եմ …?
- Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։
Գևորքը ՊԵՏՔ է ասի նրա անունը, եթե նա պաշտպանի Արսենին ապա խանութի տերը կմտածի թե Գևորգը նրան օգնել է այդ գուղության հարձում։
- Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։
Իմ կարծիքով մարդիկ նրան չեն կոչի դավաճան երբ իմանան իրականությունը։
- Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։
Այո խանութից իր գողանալը վատ արարք է…?
- Գորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։
Նա պետք է ասի , այլ ոչ թե պատասխան տա նրա փոխարեն։
- Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։
Իմ կարծիքով այստեղ Գևորքը պետք է կոպիտ ասած մի փոքր էգոիստ լինել, ասել ընկերոջ անունը մտածելով ինքն իր մասին։
- Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։
Այո, եթե չասի նրան կհամարեն հանցագործ և կձեռբակալ են։
- Գևորգը պետք է ասի, չնայած որ շատ դժվար կլինի դա անել։ Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։
Իմ կարծիքով անունը դժվար է ասել այն ժամանակ երբ Արսենը քո ամենամոտիկ ընկերն է, հեշտ է երբ գողությունը արել է քո դասընկերը ։ Բայց իմ կարծիքով դա կապ չունի ես միևնույն է կասեի։