Ալ․Շիրվանզադեի  «Արտիստը» 

Այս պատմվածքը 16 կամ 17 տարեկան, Լևոն անունով մի երիտասարդի մասին էր, որի հայրը մահացել էր իսկ մայրը հիվանդ էր։Նա սիրահարված էր տանտիրուհու աղջկան՝ Լուիզային։ Նա գեղեցիկ ձայն ուներ և պատրաստվում էր մեկնել Իտալիա ՝ձայնը մշակելու և այնտեղ դիմավորելու էր նրա նշանածը։Լևոնը նույպես ցանկանում էր գնալ Իտալիա Լուիզային տեսնելու։Լևոնը գումար վաստակելու համար որոշում է նվագել մի պանդոկում որտեղ մի նվագի համար տալիս էին 10 կոպեկ։ Նա աշատել էր 150 ռուբլի և այդ գումարը դրել էր իր ձաղ կոշիկի մեջ, սակայն ավազակները գալիս են գողանում են տղայի հագուստը և կոշիկները։Հետո Լևոնը իմանալով որ Լուիզան արդեն ամուսնացել է և մեկնել Փարիզ , նա շատ է տխրում։ Նա երկար ժամանակ է ինչ չկա և նրա մոտիկ ընկերները ման էին գալիս Լևոնին այնտեղ որտեղ նա հաճախեր լինում։Մի օր նրան նավաստիները գտնում և հանում են «Խերսոն» շոգենավի տակից, որը երկու շաբաթ հետո պետք էր մեկներ Իտալիա։

Դուրս գրե՛ք անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

Այրի-ամուսինը մեռած և այլևս չամուսնացած կին կամ տղամարդ:

մելեամաղձիկ-մենամոլ


2․Դո՛ւրս գրեք Լևոնին բնութագրող հատվածներ։

Մոտ 16-17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր-ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ-որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:


Բայի դիմավոր և անդեմ ձևեր

1. Ընդգծե՛ք բայի 5 անդեմ ձև.
ա. սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ,
կապալ, փռթկալ, կչկչալ
բ. դավել, խոցեն, լարած, թվեմ, կատվեն, նավել, կարի,
գրող, սուրա, սիրելիս

2. Ընդգծե՛ք բայի 5 դիմավոր ձև.
ա. ելաք, սլաք, հավաք, հանգաք, զնգաք, զանգակ, դի՛ր,
ընտիր, ասա՛, կաթսա
բ. գնաց, քնած, մարի, մորի, արա՛, քուրա, կոթող, թո՛ղ,
ամուրի, ավերի

3. Ընդգծե՛ք անորոշ դերբայի 5 ձև.
ա. բացել, գնացել, հայցել, անայցել, հորովել, գորովել,
առել, ճառել, իջել, զիջել
բ. գդալ, թնդալ, ցոլալ, զուլալ, սխալ, մխալ, ցնծալ,
երկծալ, ժուժկալ, չխկալ

4. Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.
ա. քնեած, հանգած, միգամած, խմած, տավարած, հատած
բ. տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված,
անկասկած

5. Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.
ա. անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
բ. բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող

6. Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.
ա. պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ. ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը:
ա. Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) նվաղեց:
բ. Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց
ոտքը և մի քանի օր անցկացրեց անկողնում:
գ. Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ. Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան
ու տեղնուտեղը սպանել:
ե. Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա
մի քանի օր ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

Design a site like this with WordPress.com
Get started