Այս պատմվածքում հեղինակը նկարագրում է մի տղայի մասին, որը ողորմություն է խնդրում ամանորյա հանդեսի ժամանակ և մինչ այդ։ Այդ երեխաները սերում են աղքատ և անապահով ընտանիքներից ,որոնք չունեն ոչ ներկա,ոչ անցյալ և ոչ էլ ապագա։ Իսկ հաջորդ պատմությունը « Տղան Քրիստոսի տոնածառի մոտ», որը տրամաբանական շարունակությունն է այն տղայի, որը ընդհանրական նկարագիրն է բազում նմանատիպ ապրող երեխաների, որոնք ցավոք շատ են մեր հասարակությունում և մատնված են անտարբերության ՝բարվոք վիճակում ապրող մարդկանց կողմից,իսկ Քրիստոսի տոնածառը՝ դա նրա և նրա կարգավիճակում հայտնված երեխաների փրկության ծառն է, որի հրաշք և փառահեղ հմայքը նրանք վայելում ենմիայն երկրային կյանքից հետո: