Հոկտեմբերի 11-15


Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը».
ա/ Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին
բ/ Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ
գ/ Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում / բանավոր, էջ 58-75, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի:


2. Համառոտ ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի իրականացրած բարեփոխումները և գնահատե՛ք դրանց նշանակությունը:

Նա կատարել է հողային բարենորոգումներ, մեղմել հողատերերի և գյուղական համայնքներիմիջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժանսահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերենարձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել ևկանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների։ Խրախուսել էքաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվելէ Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագորդին՝ Արտավազդ Ա: Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղպետություն։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատմայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմիհիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում էմոտ Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։Արտաշեսը կառուցել է նաև Զարեհավան, Զարիշատ քաղաքները և այլն։

2. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Արտաշատի պայմանագիրը կնքվել է Գնեոս Պոմպեոսի և Տիգրան Մեծի միջև Ք․ա․ 66 թ․ որի  կետերն էին՝

  • Ավարտվում էր հայ-հռոմեական պատերազմը ։
  • Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Միջերկրականծովի ափերից։
  • Մեծ Հայքն իր 15 նահանգներով և Գոդերձական կուսակալական շրջաններովպահպանվում էր որպես անկախ պետություն:
  • Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղթագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետոՄեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերիգահակալության ներքո: Սակայն Տիգրան Կրտսերի կալանավորման և Հռոմգերեվարվելու պատճառով Ծոփքը ևս մնում է Մեծ Հայքի կազմում։
  • Մեծ Հայքը Հռոմին վճարում է ռազմատուգանք 6000 արծաթյա տաղանդի չափով, յուրաքանչյուր հռոմեական զինվորին՝ 50 դրամքե, յուրաքանչյուր հարյուրապետին՝ 100 դրամքե, իսկ յուրաքանչյուր զինվորական տրիբունին՝ մեկ դրամքե։ Հատկանշական է, որռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:

Նաև Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:

Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Պահպանվեց Հայաստանի պետական անկախությունը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started