Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – գիրք, երեխա
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – գրքի, երեխայի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – գրքին, երեխային
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – գիրքը, երեխային
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – գրքից, երեխայից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – գրքով, երեխայով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – գրքում, երեխայի մեջ
Առաջադրանքներ
- Հոլովել քաղաք, աղջիկ, քույր , տուն բառերը:
Ուղական–քաղաք, աղջիկ, քույր , տուն բառերը:
Սեռական–քաղաքի, աղջկա, քրոջ , տան
Տրական–քաղաքին, աղջկան, քրոջը , տանը
Հայցական–քաղաք(ը), աղջիկը, քույրը , տունը
Բացառական–քաղաքից, աղջկանից, քրոջից , տնից
Գործիական–քաղաքով, աղջկանով, քրոջով, տնով
Ներգոյական–քաղաքում, աղջկա մեջ, քրոջ մեջ , տանը(տան մեջ)
- Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում, գոյականները:
ձեռքից-բացառական, փայտով-գործիական, երկրին-տրական, աշխարհում-ներգոյական
- Որոշեք, թե ընդգծվածբառերը որ հոլովով են դրված:
Հայրենիքից (բացառական)հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դամիշքեղշինություն էր, որը գտնվում էր քաղաքից (բացառական)հեռու բլրի(սեռական) ՝վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին (տրական)տղան փայտով (գործիական)ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի (սեռական)մեջ:
Երկնքի (սեռական)կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը(հայցական), որոնք ավետում էին պայծառ օր:
- Հոլովել օր, քաղաք, ընկեր, ձի, , մայր, աշուն, գլուխ, բնություն բառերը:
Ուղղական-օր, քաղաք, ընկեր, ձի, մայր, աշուն, գլուխ, բնություն
Սեռական-օրվա, քաղաքի, ընկերոջ, ձիու, մոր, աշնան, գլխի, բնության
Տրական-քաղաքին, ընկերոջը, ձիուն, մորը, աշնանը, գլխին, բնությանը
Հայցական-օրը, քաղաքը, ընկերը, ձին, մայրը, աշունը, գլուխը, բնությունը
Բացառական-օրվանից, քաղաքից, ընկերոջից, ձիուց, մորից, աշնանից, գլխից, բնությունից
Գործիական-օրով, քաղաքով, ընկերով, ձիով, մորով, աշունով, գլխով, բնությունով
Ներգոյական-օրվա մեջ, քաղաքում, ընկերոջ մեջ, ձիու մեջ, մոր մեջ, աշնան, գլխում, բնությանմեջ։
- Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –Իրար հաճելի վարմունք ունենալ
Հազար մաղով անցկացրած –փորձառու
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ մարդ
Գլխին կրակ թափել –բարկությունը զեղել
Կանաչ-կարմիրը կապել –պսակել
Կոպեկի համար մեռած – քձիփ մարդ
Ուրիշի բնում ձու ածել – օգուտը տալ ուրիշին
Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ
Փուշը մատից հանել –նեղության պահին օգնության գալ
Գրքի մի երեսը կարդալ —Հարցին միակողմանիորեն մոտենալ