Բացատրական բառարան 

Բացատրական բառարանից դո՛ւրս գրիր 10-15 քեզ անծանոթ բառ՝ իրենց բացատրություններով:

Ամանաթ — գրավական

Ձաղել -ծաղրել

ամեհի— կատաղի

Ապառաժ- ժայռ

կխտար-այծյամ

տափում-խորամանկ

լազութ/լազուտ-եգիպտացորեն

Ձաբռտել- գրելիս ձեռքը դողալ

կալանթոս-գեղածաղիկ

Կախոն- ոչ մեծ կախովի իր/ զարդեղեն

Բառարանների տեսակները

Բառարանները հիմանականում այբեննական կարգով դասավորված բառերի համակարգում է ։

Տեսակները՝

ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։ Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։

Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։

Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները:

Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով:

Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մել լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։

Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։ Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։

Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։

Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։ Ըստ բառապաշարային ընդգրկման՝ գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։

Ըստ լեզվական միավորների տիպի՝ արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։ Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության՝ այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։ Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։

Մխիթարյանների դերը հայ մշակույթում 

Մխիթարյան միաբանությունը հիմնադրվեց Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որըենթակա էր Վենետիկի Հանրապետությանը։ Նրանց հիմնական գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական։Մխիթարյանները շատ են  աշխատել հայ գրականությունը պահպանելու համար։ Վենետիկումև Վիեննայում հիմնեցին վանական դպրոցներ, որոնք հիմնականում հոգևորներ ենպատրաստել։ Մխիթարյաններն ունեցել են դպրոցներ նաև այլ քաղաքներում, որտեղ ապրելեն շատ հայեր։ Նրանք թարգմանել են և հրատարակել են բազմաքանակ հայկականգրականության աշխատանքներ։  Վիեննայի և Վենետիկի Մխիթարյանների վանքերումպահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններիցմինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։ Մխիթարյաններըհայ մշակույթը պահպանելուհամար որոշեցին պահպանել հայ գրականությունը, որի մեջ ընդգրկեցին հայ գրականությանբոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, լեզվաբանություն ևայլն։

Անունների նշանակություն

Էլիզ (Էլիզա) – եբր. Եղիսաբեթ անվան կրճատ ձեվերից մեկն է, որ մեզ մոտ գործածվում էիբրեվ ինքնուրույն անձնանուն

Վահագն – հայոց դիցաբանության ամպրոպի աստվածն էր: Այն համապատասխանում էրհունաց Հերակլեսին: Նշանակում է <ամենաթափանց հուր>:

Մարիամ (Մարիա) – եբր. Maryam , որ նշանակում է <աստծուց սիրված>,<դառնության ծով> կամ <ծովային աստղ>:

Հայկ – հայկ. մեր ազգի նահապետի հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում էիբրեվ <հսկա>, քանի որ նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի նաապստամբել էր Աստծո դեմ ու Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:

Անդրանիկ -հայկ․ անդրանիկ բառից որ նշանակում է <ավագ> , <առաջին> կամ <երեց>

Հայրապետ – հայկ. Եկեղեցու հայրապետ (կաթողիկոս) բառն է, որ գործածվում է իբրեվանձնանուն:

Կարինե (Կարինա) – ըստ Հ. Աճառյանի Գայիանե անվան աղավաղված ձեվն է: Բայց հավանաբար առաջացել է Կարին քաղաքի անունից:

Աննա – եբր. նշանակում է <շնորհալի>, <պարգեվատուր> կամ <ողորմասիրտ>: Կա նաեվ փաղաքշական Անիկ ձեվը:

Աստղիկ – հայկ. աստղ բառից՝ իկ փաղաքշական ածանցով:

Ասյա – հայկ. Ասյա աշխարհամաս:

Ազատուհի – հայկ. Ազա անվան իգական ձեվն է ուհի ածանցով:

Մացակ – հայկական Մնացական անվան կրճատ ձեվն է: Գործածական է իբրեվ ինքնուրույն անուն:

Ռիմա – լատ. նշանակում է <գեղեցկուհի> կամ <դուրեկան>:

Քրիստինե – հուն. Khristine անունից, որ ունեն քրիստոնյա ազգերից շատերը, այդ թվում եվ հայերը:Նշանակում է <Քրիստոսին վնիրյալ կին>:

Design a site like this with WordPress.com
Get started