Փետրվարի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 1. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում».
ա/ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը
բ/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում /բանավոր, Հայոց պատմություն-10, էջ 74-80, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.
ա/ Տրդատ 1-ին

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևականհարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք։ Պարթևները օգնում են հայերինդուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավորհռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց ՄեծՀայքի թագավոր:Նա  վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այնկոչվում է «Ներոնեա» և ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում էհզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու ամրոցի կառույցըստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավհամակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելիժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռպարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսիցներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։Տրդատինհաջորդում է որդին՝ Սանատրուկ Արշակունին (88-110)։ Սանատրուկն հիմնադրում էդարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում: Սակայն հետագայում այնկործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղպայմաններում:


բ/ Սանատրուկ 2-րդ

Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիներիմեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորիդեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ ԳուտշմիդըՕսրոյենեի թագավորությանը նվիրված իր ուսումնասիրության մեջ դրանով է բացատրելԱբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91-109)։ Ըստ հունա-հռոմեականպատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։ Տարոն գավառի արևմտյանկողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նորարքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։Միվկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոսառաքյալի սպանող։ Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանքմիայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ ևճարտարագործ»։


գ/ Վաղարշ 1-ին

Վաղարշ առաջինը 116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը որը այժմ կոչվում է Էջմիածին։ Խորենացին Վաղարշ Ա-ին է վերագրում Բասեն գավառի Վաղարշավան քաղաքի հիմնադրումը։ Վաղարշ Ա-ին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։


դ/ Վաղարշ 2-րդ /գրավոր-բլոգային աշխատանք/
Դասագիրք-Հայոց պատմություն-10.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started