Մարտի 7-11 


Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5. «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում: Ավատատիրության հաստատումը».

ա/ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
բ/ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /բանավոր, էջ 111-119, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:

Իսլամ

Իսլամը համաշխարհային կրոնի տեսակներից է , որի հիմքը Ղուրանն է։ Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը բացարձակ միաստվածություն է, Ալլահին(Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդներն են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամեդ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել է տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով։
Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին։ Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին: Վերջին առաքյալը  մարգարեներից Մուհամմադն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով։
Ալլահ արաբերենից թարգմանաբար նշանակում է Աստված, արարիչ, ամեն ինչի ստեղծող և կազմակերպիչ։ Բացի նրանից, ոչ ոք չունի այդ հատկանիշները։ Ալլահը միակն է ու ամենակարողը, չի ծնել ու չի ծնվել, և ոչ ոք նրան չի կարող հավասարվել։ Ալլահի առկայությունը անհրաժեշտ է, իսկ դրա բացակայությունն՝ անհնար։ Ըստ մուսուլմանների՝ նա չունի իրեն հավասարը, և դրանով արտահայտվում է իր եզակի լինելը։

Քրիստոնեություն

Քրիստոնեությունը, միաստվածային կրոն է , հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ: Իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից  Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:
Քրիստոնեության հիմնական հոսանքներն են՝ Կաթոլիկությունը, Ուղղափառությունը, Արևելյան հնագույն եկեղեցիները (այդ թվում Հայ առաքելական եկեղեցին), Բողոքականությունը:
Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։

Բուդդայականություն

Բուդայականությունը երեք համաշխարհային կրոններից մեկն է:  
Բուդայականությունը հիմնված է Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Որն ավելի հայտնի է «Բուդդա» անվանմամբ:
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա ճանաչված է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են «Թհերավադա» և «Մահայանա» ուսմունքները։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում, Մահայանան՝ Արևելյան Ասիայում: Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով:


2. Նկարագրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:

Սպարապետություն- Զինված ուժերը վարել է սպարապետության գործակալություններ։ Նախնական ժամանակաշրջանում այն պատկանել է Ամատունի իշխանական տանը, սակայն հետագայում անցել է Մամիկոնյաններին։
Մաղխազություն- Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Մաղխազական գունդը Ամենայն Հայոց Արքայի թիկնապահությունն էր։ Այս գործակալությունը եղել է Խորխոռունի իշխանական տան ժառանգական պատիվը. ըստ այդմ, տոհմը նաև հաճախ հիշատակվել է Մաղխազունի ազգանունով։
Սենեկապետություն- Թագավորի կնքապահն ու սուսերակիրը կամ զինակիրը, նրա անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։
Մատենագրական աղբյուրներում, հիշատակվում ևն նաև որսապետք, դահճապետ, կարապետ, տակառապետ , շահախոռապետ, քարտուղար, գրչունիք, նամակունիք, շահապ, հանդերձապետ, սպանդունիք, դռան եպիսկոպոս, դռան երեց եևն։ Արշակունիների անկումից հետո գործակալությունները աստիճանաբար դադարել են գոյություն ունենալուց, իսկ արաբ, տիրապետության ժամանակ՝ իսպառ վերացել։ Բագրատունիները վերականգնել են Արշակունյաց ժամանակի որոշ գործակալություններ , ինչպես նաև ստեղծել նորերը ։
Մարդպետություն- Մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։ Սույն գործակալությունը եղել է Մարդպետունի  իշխանական տոհմի «ձեռական իշխանությունը» կամ ժառանգական պատիվը։
Մեծ դատավարություն- Նախաքրիստոնեական Մեծ Հայքում մեծ դատավարության գործակալությունը եղել է հայոց քրմապետի՝ Սլկունի իշխանական տան ժառանգական պատիվը։ Հետագայում, Հայքի քրիստոնեացումից հետո, այն անցել է կաթողիկոսին։
Թագակապ կամ թագադիր ասպևտություն- Թագակապ կամ թագադիր ասպևտության գործակալությունը վարել է արքայի թագադրման և այլ արարողություններ։ Գործակալությունը հանդիսանում էր Բագրատունի իշխանական տան ժառանգական պատիվը։
Մարզպանություն- Մարզպանության գործակալությունը վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներքին գործերը։ Բագրատունիների օրոք գործակալը կոչվել է ևաև ձեռնավոր։ Կիլիկյան Հայաստանի արքունիքում հիմնվել են նոր գործակալություններ։ Խնամակալության գործակալությունը եղել է թագավորի խորհրդատու մարմինը, թագաժառանգի խնամակալը, իսկ թագավորի բացակայության կամ անչափահասության դեպքում՝ երկիրը կառավարողը։ Խնամակալության գործակալը կոչվել է պայլ։ Սեղանապետության գործակալություն իր բնույթով համապատասխանել է հազարապետության գործակալությունին, գործակալը կոչվել է սենեսկալ կամ սենեսջալ, այսինքն՝ սեղանապետ, սեղանադիր։ Մաքսապետության գործակալություն վարել է ֆինանսական գործերը, հսկել մաքսերի գանձմանը, ներքին և արտաքին առևտուրը։
Մաքսապետություն- Մաքսապետության գործակալը կոչվել է պրոքսիմոս, իրենց են ենթարկվել մաքսատների, առևտրական ու նավահանգստային կենտրոնների վերակացուները։ Արքունի քարտուղարության գործակալը կամ ատենադպիրը  վարել է արտաքին հարաբերությունները, դեսպանական հանձնարարությունները, գրագրությունը։ Սպարապետության մարզպանությունը  վարել է զինված ուժերի գործը, ինդենտանտության մարզպանությունը  զբաղվել է բանակի մատակարարմամբ։ Կային նաև այլ, մանր գործակալներ՝ ջամբռայլ , սուրհանդակապետ և այլն։ Կիլիկիայում մարզպանություն չի եղել որևէ տոհմի ժառանգական պատիվը։ Գործակալներին նշանակել է արքան՝ ըստ իր հայեցողության։


3. Ի՞նչ են բովանդակում Գահնամակը և Զորանամակը

Գահնամակը 

իրենից ներկայացնում էր հայոց արքունիքում իշխանների կամ նախարարներիունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ և վավերական ցուցակ։Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս ՍահակՊարթևը 424 թվականի դեկտեմբերի 25-ին պարսից արքունի դիվանում։ արտոնագիրըվավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայնբացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններմտցնել։ Մովսես Խորենացին այդ հրովարտակի հիմնադիրը համարում է Հայոց ավանդականթագավոր Վաղարշակին։

Զորանամակը 

Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետականվավերագիր կամ ուրույն հրովարտակ էր։ Այն կազմված էր քառաբաժին բոլորակ աղյուսակիձևով, ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Զորանամակի միակձեռագիր օրինակը կցված է եղել Անանիա Շիրակացու Ժամանակագրությանը և մեզ է հասելՏիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի(ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենցզինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկանհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամայն զորա


բլոգային աշխատանք/.

Մարտի 14-18 


Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 6.  «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝
ա/ Տրդատ 3-րդ

Թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Տրդատ 3-րդի օրոք և մնացել իր դիրքերում մինչև Պապ թագավորի մահը։ Խոսրով Բ-ի սպանությունից հետո Տրդատի խնամակալները նրան փախցրել են կայսեր արքունիք՝ Հռոմ, որտեղ էլ նա մեծացել և դաստիարակվել է։ Նա 276 թվականին մենամարտել է գոթերի իշխանի հետ և հաղթել նրան, ինչով էլ օգնել է Հռոմի կայսրին և ազատել գլխացավանքներից։ Նա հաղթել է նաև օլիմպիական խաղերում։ 287 թվականին Հռոմի կայսրը Տրդատին օգնական բանակ է տվել և ուղարկել Հայաստան։ Տրդատը թագադրվել է Հայաստանի արքա, սակայն վերջնականապես չի կարողացել հաստատվել գահին։ Տրդատը հայոց գահին հաստատվել է միայն այն ժամանակ, երբ Պարսկաստանն սկսել է պատերազմել Հռոմի դեմ։ 297 թվականին տեղի է ունեցել Ոսխայի ճակատամարտը, որտեղ հայ-հռոմեական ուժերը ջախջախիչ հաղթանակի են հասել պարսիկների նկատմամբ։ 298 թվականին կնքվել է Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը, որտեղ պարսիկները վերջնականապես ճանաչել են Տրդատին որպես հայոց արքա, նաև պարտավորվել չհարձակվել նրա վրա 40 տարի։
Տրդատ 3-րդն հատուկ որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկել է Կեսարիա, որտեղ նա ձեռնադրվել է որպես եպիսկոպոս։ Գրիգորը, գալով Հայաստան, սկսել է արքունիքում, ապա նաև բոլոր գավառներում քարոզչություն կատարել, քանդել հեթանոսական հուշարձանները և դրանց վայրերում նոր եկեղեցիներ կառուցել։ Ի վերջո 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել է որպես պետական կրոն։ Հետագայում տեսիլքի ձևով Աստված ցույց է տվել Գրիգոր Լուսավորչին, թե որտեղ պետք է կառուցվի Էջմիածնի Մայր Տաճարը, որի շինարարությունն ավարտվել է 303 թվականին։

բ/ Խոսրով 3-րդ Կոտակ

Խոսրով Կոտակի մահից հետո նրա որդուն`Տիրանին (339-350 թթ.), Կոստանդիոս II-ը ճանաչել էր հայոց թագավոր, սակայն կայսրությունում պատանդ էին պահվել Տիրանի մի որդին` Տրդատը, և թոռները`Գնելն ու Տիրիթը: Նրանց կյանքը վտանգված էր: Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել` խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելու վտանգից: Նա փորձում էր Պարսկաստանի հետ հավասարակշռել հարաբերությունները: Սակայն Սասանյանները շարունակում էին իրենց թշնամական գործողությունները:

Վրթանես կաթողիկոսի վախճանից հետո նրա որդին` Հուսիկը, կաթողիկոս ձեռնադրվելու համար մեկնել էր Մաժակ-Կեսարիա:Վերադարձին Տափերի կամրջի մոտ նրան դիմավորում է Տիրան արքան: Թագավորն ու կաթողիկոսը հանդիսավորությամբ մտնում են Արտաշատ: Որոշ ժամանակ անց Հուսիկի և Տիրանի միջև հարաբերությունները սրվում են: Կաթողիկոսը հանդիմանում է թագավորին: Երբ Տիրանն իր ուղեկիցների հետ Ծոփքի Բնաբեղ բերդում ցանկանում էր մտնել եկեղեցի, Հուսիկը թույլ չի տալիս և հենց այդտեղ էլ նահատակվում է: Եպիսկոպոսապետ է դառնում Փառեն Աշտիշատեցին, այնուհետև Շահակը` Աղբիանոսի տոհմից:


գ/ Տիրան

Երբ պարսիկները 338 թվականի գարնանը ներխուժեցին Հայաստան, արքայորդի Տիրանը և կաթողիկոս Վրթանեսը ստիպված գնացին Բյուզանդիա, որ լինեն ապահով։ 339 թվականին, երբ արդեն մահացել էր Խոսրով Կոտակը, Տիրանը Հռոմի կայսեր՝ Կոստանդիանոսի, օգնությամբ վերադարձել է Հայաստան։ Նրա հետ կնքված հատուկ համաձայնությամբ Տիրանն ընդունել է Հռոմի գերակայությունը և իր Տրդատ որդուն և թոռներին պատանդ տվել հռոմացիներին։ Տիրանի իշխանության վերջին տարիները անհամեմատ ավելի անհանգիստ են անցել։ Այդ տարիներին հայ իշխաններից մի քանիսն սկսել են կենտրոնախույս քաղաքականություն վարել։ Սկսվել է նաև առաջին անգամ տեղի ունեցող բախումները պետության և եկեղեցու միջև։ Դրա հետևանքով Հուսիկ Ա կաթողիկոսն արգելել է արքային մտնել եկեղեցի՝ պատճառաբանելով նրա հեթանոսական վարքուբարքը։ Այս ամենը հանգեցրել են նրան, որ արքայի հրամանով Հուսիկ Ա կաթողիկոսը բրածեծ է արվել և նահատակվել։Օգտվելով երկրի ներքին խոցելի վիճակից՝ Ատրպատականի Վարազ իշխանը ներխուժել է Հայաստան և գերեվարել Տիրանին, ածուխով այրել նրա աչքերը և ուղարկել Շապուհ Բ-ի մոտ։ Սակայն երբ Շապուհն իմանում է, որ հայերը Կոստանդիանոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել, անմիջապես ազատ է արձակում Տիրանին, որը վերադառնում է Հայաստան և իր կյանքի վերջին տարիները անց կացնում Արագածի լանջին գտնվող Կոշ գյուղում։

դ/ Արշակ 2-րդ

Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:  Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ:


ե/ Պապ թագավոր /բլոգային աշխատանք/

Պապը անչափահաս է եղել, երբ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։

Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է։

Design a site like this with WordPress.com
Get started