Մարտի 14-18 


Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 6.  «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝
ա/ Տրդատ 3-րդ

Թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Տրդատ 3-րդի օրոք և մնացել իր դիրքերում մինչև Պապ թագավորի մահը։ Խոսրով Բ-ի սպանությունից հետո Տրդատի խնամակալները նրան փախցրել են կայսեր արքունիք՝ Հռոմ, որտեղ էլ նա մեծացել և դաստիարակվել է։ Նա 276 թվականին մենամարտել է գոթերի իշխանի հետ և հաղթել նրան, ինչով էլ օգնել է Հռոմի կայսրին և ազատել գլխացավանքներից։ Նա հաղթել է նաև օլիմպիական խաղերում։ 287 թվականին Հռոմի կայսրը Տրդատին օգնական բանակ է տվել և ուղարկել Հայաստան։ Տրդատը թագադրվել է Հայաստանի արքա, սակայն վերջնականապես չի կարողացել հաստատվել գահին։ Տրդատը հայոց գահին հաստատվել է միայն այն ժամանակ, երբ Պարսկաստանն սկսել է պատերազմել Հռոմի դեմ։ 297 թվականին տեղի է ունեցել Ոսխայի ճակատամարտը, որտեղ հայ-հռոմեական ուժերը ջախջախիչ հաղթանակի են հասել պարսիկների նկատմամբ։ 298 թվականին կնքվել է Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը, որտեղ պարսիկները վերջնականապես ճանաչել են Տրդատին որպես հայոց արքա, նաև պարտավորվել չհարձակվել նրա վրա 40 տարի։
Տրդատ 3-րդն հատուկ որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկել է Կեսարիա, որտեղ նա ձեռնադրվել է որպես եպիսկոպոս։ Գրիգորը, գալով Հայաստան, սկսել է արքունիքում, ապա նաև բոլոր գավառներում քարոզչություն կատարել, քանդել հեթանոսական հուշարձանները և դրանց վայրերում նոր եկեղեցիներ կառուցել։ Ի վերջո 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել է որպես պետական կրոն։ Հետագայում տեսիլքի ձևով Աստված ցույց է տվել Գրիգոր Լուսավորչին, թե որտեղ պետք է կառուցվի Էջմիածնի Մայր Տաճարը, որի շինարարությունն ավարտվել է 303 թվականին։

բ/ Խոսրով 3-րդ Կոտակ

Խոսրով Կոտակի մահից հետո նրա որդուն`Տիրանին (339-350 թթ.), Կոստանդիոս II-ը ճանաչել էր հայոց թագավոր, սակայն կայսրությունում պատանդ էին պահվել Տիրանի մի որդին` Տրդատը, և թոռները`Գնելն ու Տիրիթը: Նրանց կյանքը վտանգված էր: Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել` խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելու վտանգից: Նա փորձում էր Պարսկաստանի հետ հավասարակշռել հարաբերությունները: Սակայն Սասանյանները շարունակում էին իրենց թշնամական գործողությունները:

Վրթանես կաթողիկոսի վախճանից հետո նրա որդին` Հուսիկը, կաթողիկոս ձեռնադրվելու համար մեկնել էր Մաժակ-Կեսարիա:Վերադարձին Տափերի կամրջի մոտ նրան դիմավորում է Տիրան արքան: Թագավորն ու կաթողիկոսը հանդիսավորությամբ մտնում են Արտաշատ: Որոշ ժամանակ անց Հուսիկի և Տիրանի միջև հարաբերությունները սրվում են: Կաթողիկոսը հանդիմանում է թագավորին: Երբ Տիրանն իր ուղեկիցների հետ Ծոփքի Բնաբեղ բերդում ցանկանում էր մտնել եկեղեցի, Հուսիկը թույլ չի տալիս և հենց այդտեղ էլ նահատակվում է: Եպիսկոպոսապետ է դառնում Փառեն Աշտիշատեցին, այնուհետև Շահակը` Աղբիանոսի տոհմից:


գ/ Տիրան

Երբ պարսիկները 338 թվականի գարնանը ներխուժեցին Հայաստան, արքայորդի Տիրանը և կաթողիկոս Վրթանեսը ստիպված գնացին Բյուզանդիա, որ լինեն ապահով։ 339 թվականին, երբ արդեն մահացել էր Խոսրով Կոտակը, Տիրանը Հռոմի կայսեր՝ Կոստանդիանոսի, օգնությամբ վերադարձել է Հայաստան։ Նրա հետ կնքված հատուկ համաձայնությամբ Տիրանն ընդունել է Հռոմի գերակայությունը և իր Տրդատ որդուն և թոռներին պատանդ տվել հռոմացիներին։ Տիրանի իշխանության վերջին տարիները անհամեմատ ավելի անհանգիստ են անցել։ Այդ տարիներին հայ իշխաններից մի քանիսն սկսել են կենտրոնախույս քաղաքականություն վարել։ Սկսվել է նաև առաջին անգամ տեղի ունեցող բախումները պետության և եկեղեցու միջև։ Դրա հետևանքով Հուսիկ Ա կաթողիկոսն արգելել է արքային մտնել եկեղեցի՝ պատճառաբանելով նրա հեթանոսական վարքուբարքը։ Այս ամենը հանգեցրել են նրան, որ արքայի հրամանով Հուսիկ Ա կաթողիկոսը բրածեծ է արվել և նահատակվել։Օգտվելով երկրի ներքին խոցելի վիճակից՝ Ատրպատականի Վարազ իշխանը ներխուժել է Հայաստան և գերեվարել Տիրանին, ածուխով այրել նրա աչքերը և ուղարկել Շապուհ Բ-ի մոտ։ Սակայն երբ Շապուհն իմանում է, որ հայերը Կոստանդիանոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել, անմիջապես ազատ է արձակում Տիրանին, որը վերադառնում է Հայաստան և իր կյանքի վերջին տարիները անց կացնում Արագածի լանջին գտնվող Կոշ գյուղում։

դ/ Արշակ 2-րդ

Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:  Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ:


ե/ Պապ թագավոր /բլոգային աշխատանք/

Պապը անչափահաս է եղել, երբ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։

Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started