Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
ոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
երեզմանիս մարմար քարին կմնա:
Չարենցի միտքն այն է որ կյանքը շարունակական է և այն իրադարձությունները որ տեղի են ունենում մարդու կյանքում պատահական չեն, պարզապես պետք է տեսնել ամեն մի երևույթի մեջ գեղեցիկը։
3 thoughts on “Էլի գարուն կգա, կբացվի վարդը վերլուծություն”