Ապրիլի 4՝ Աղայանական օր կրթահամալիրում
Ընթերցում ենք՝ Լեո, Ղազարոս Աղայան: Պատմագրական ուսումնասիրություն
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 8․ Հայաստանը 7-8-րդ դարերում․
ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էջ 144-151, նաև այլ աղբյուրներ/.
Առաջադրանք․
1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:
Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտուոնու և Ասորիքի կառավարիչ Մուաիվայի միջև։
Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։
Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝
- Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
- Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
- Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
- Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
- Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ
Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դվերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։
Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։
Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև 7-րդ դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։
2. Նկարագրե՛ք 8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները
Ապստամբությունները տեղի է ունեցել Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում: Գլխավորում էին Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Աշոտ Բագրատունին, ճանաչվում է հայոց իշխան։ 862 թվականին նա հայտարարվում է նաև իշխանաց իշխան, իսկ 885 թվականին վերականգնում է հայոց թագավորությունը։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին, որը հայտնի է «Քաջ» և «Մսակեր» մականուններով, տեղափոխել է Արշարունիք գավառի Բագարան բերդաքաղաք։ Նրա եղբայր Շապուհը ստանձնել է հայոց սպարապետի պաշտոնը։ Աշոտ Բագրատունու մահից հետո Հայոց իշխանի կամ Իշխանաց իշխանի գերագույն պաշտոնը ժառանգել է նրա ավագ որդին՝ Բագարատ Բ Բագրատունին, իսկ սպարապետությունը՝ կրտսեր որդին: Հայաստանում վերապահվել է Հայոց իշխանին, և խալիֆայության գերիշխանությունն արտահայտվել է Հայոց իշխանից տարեկան որոշ հարկեր ստանալով։
/բլոգային աշխատանք/.