Համանուն
Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն(ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)
Հարանուն
Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։
Գործնական աշխատանք
1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։
- Նա երկու օր ավել աշխատեց։
- Անկյունում դրված էր մի մաշված ավել։
- Վարպետը կատարեց դետալների յուղում։
- Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
- Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
- Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
- Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
- Թխվածքի խմորում չամիչներ կային։
- Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
- Բաժակի մեջ գոլ ջուր կար։
2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
- բարձր հարկ-շենքի բարձր հարկ, բարձր ֆինանսական հարկ
- ավել գնել-գնել ավելի քան պետք է, գնել ավել իրը
- ոչխարի հոտ-ոչխարի խումբ, բույր
- մետաքսի կտոր-մետաքսի հատված, կտոր
- Նա ջրում է-ջրում է գործողություն, ջրի մեջ է
- Նա գնում է-առնում է, գնում է գործողություն
- Խավարում է-խավարում է, խավարի մեջ է
3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
- Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,հրատարակչությունը)։
- Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
- Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
- Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
- Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
- Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
- Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
- Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
- Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
- Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։
5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։
Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)
6.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
7. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:
Արև-արևածագ, արևագույն, արևագալ, արևադարձ, արևագեղ, լույս-լուսաբաց, լուսաբան, լուսաբեկ, լուսաբոց, լուսագունդ, հող-հողակույտ, հողակոշտ, հողազուրկ, հողագույն, հողագործ, ջուր-ջրածին, ջրաբեր, ջրաբույս, ջրագետ, ջրագորտ, նկար-նկարագիր, նկարազարդ, նկարաշար, նկարասեր, նկարագեղ:
8. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն, գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն, ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն, ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն, շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ, տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
9.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
Բարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։
Հնչյունափոխված-բարակ-մարակ, աման-չաման, պարապ-սարապ, առոք-փառոք, մանր-մունր, փոքր-մոքր, այլուն-փայլուն, մարդ-մուրդ։
Չհնչյունափոխված-հեռու-հեռու, արագ-արագ, քուլա-քուլա, տեղ-տեղ, զույգ-զույգ, խումբ-խումբ։
10. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, նախածանց-արմատ-վերջածանց,
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, արմատ-արմատ, արմատ-վերջածանցվերջածանց, նախածանց-հոդակապ-արմատ, արմատ-հոդակապ-արմատ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-բնագիտություն
նախածանց-արմատ-վերջածանց-անպարտություն
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց-աստղագիտություն
արմատ-արմատ-թեյաման
արմատ-վերջածանց-վերջածանց-զգուշավորություն
նախածանց-հոդակապ-արմատ-անաբուռ
արմատ-հոդակապ-արմատ-աշխատաժամանակ