ՉՀԻՇԵԻ ՔԵԶ 

Հեռանայի, հեռանայի,
Մոռանալով մոռանայի,
Չհիշեի քեզ:
Ծովն ընկնեի խելքիս ձեռից,
Ակունքներից և ափերից
Փախած գետի պես:

Եվ ջրերում դառն ու անհուն
Կորցնեի տոհմ ու անուն,
Ու կորչեի ես…
Թեկուզ բախտից գոհանայի,
Բայց ինձ ծովից գողանայի,
Նորից տայի քեզ:

Այս բանաստեղծությունում խոսում է իր սիրած էակի մասին, ում ուզում էր մոռանալ, բայց կարծես թե չեր կարողանում։

Design a site like this with WordPress.com
Get started