Մեքենաների գերեզմաններ

  1. Ինչի՞ց են առաջանում մեքենաների գերեզմանները:
  2. Որտեղի՞ց են ներմուծվում և ինչ քանակի:
  3. Ինչի՞ համար են ներմուծում:
  4. Ի՞նչ վնաս են տալիս:

Հայաստան մեքենաները հիմնականում ներուծում են Գերմանիայից,Ճապոնիայից ,ԱՄՆ-ից Կորեայից և այլ երկրներից:

2018 թվականի  ընդհանուր առմամբ, ներմուծվել է 26 410 ավտոմեքենա։

2019 թվականին ներմուծվել է 53 210 հատ մարդատար ավտոմեքենա։

2019 թվականին  ավտոմեքենաների ներմուծման ընդհանուր արժեքը (մաքսային արժեքը) կազմել է 139 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 32 մլն դոլարով կամ 29.5 %-ով։ Ուրեմն, ներկրվող մեքենաների քանակն ավելի մեծ տեմպերով է աճել, քան արժեքը։ Սա նշանակում է, որ հայերը սկսել են ավելի էժան ավտոմեքենաներ ներկրել։

2019թվականին առաջին կիսամյակում առավել մեծ քանակի ավտոմեքենաներ ներմուծվել են Գերմանիայից՝ 22 000 հատ, որի ընդհանուր արժեքը կազմել է 38.1 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2018-ի նույն կիսամյակում Գերմանիայից բերվել է ընդամենը 10 500 ավտոմեքենա՝ մոտ 27 մլն դոլարի։

Երկրորդ տեղում Ճապոնիայից բերված մեքենաներն  են։ Ներմուծվել է 14 800 հատ մեքենա՝ մոտ 40.3 մլն դոլարի։

Նույն ընթացքում ԱՄՆ-ից ներմուծվել է 10 700 հատ ավտոմեքենա՝ մոտ 37 մլն դոլարի։

Պակասել է Ռուսաստանից ներմուծվող մեքենաների քանակը՝ կազմելով 229 հատ (2018 թվականի առաջին կիսամյակում՝ 408 հատ):

Խոշոր ներկրողների շարքում են նաև «Տոյոտա Երևան», «Ավտո էքսպրես», «Ռոսարս», «Ավտոարտ», «Ավտոներկրող-4» և այլ ընկերություններ։

Ինչի՞ համար են ներմուծվում և ինպես են առաջանում մեքենաների գերեզմանները:

Հայաստանում մարդիկ ներմուծում են մեքենաներ որպեսզի  վաճառեն կամ հիմնականում ներումուծում  են էժան  մեքենաներ որոնք ունեն պետքական մասերը  ,վաճառում այդ մասերը և կմախքը ,որը պետքական չի թողնում են ամայի  տարածքներում այդպես ել առաջանում են մեքենաների գերեցմանները:

Ի՞նչ վնաս են տալիս:

Երբ մեքենաները մնում են տեղում կանգնած երկար տարիներ, կորցնում են իրենց տեսքը և ֆիզիկական մաշվածք ստանում: Մեքենաների կմախքները , որոնք ժանգոտում են բակերում, փողոցներում, լքված վայրերում աղտոտում են շրջակա միջավայրը և վնաս հասցնում առողջությանը:
Հայաստանում մեքենաների գերեզմանները զբաղեցնում են ահռելի տարածքներ:Աղտոտվում է  մթնոլորտը:Առաջանում են տարբեր հիվանդություններ օրինակ  ՝ քացկեղ:
Հայաստանում ամեն 58-րդ մարդ քաղցկեղ ունի. հիվանդների թիվն աճել է 13,1%-ով և ինչու ոչ այդ ահռելի բուրգերի պատճառով կորում է Հայաստանի գեղեցկությունը:

Ամեն օր հազարավոր մեքենաներ կմախքներ բերում են այդպես կոչված «մեքենաների գերեզմաններ»:Հայաստանում այդպիսիք կազմում են մոտ 50,միայն Երևանում նրանք 10 են: Հիմնականում բոլոր այդ գերեզմաները մասնաոր տարածքներ են:
Այդտեղ սեփականատերերը հաճույքով  են թողնում իրենց ոչ պիտանի մեքենաները:Որոնց մեծ մասը էժան ներմուծում է:

Հազիվ են ժամանակ ունենում մեքենայի մնացորդները տնօրինելու:Գործընթացը արագացնելու համար օգտագործում են շարժական մամլիչ:Աշխատանքի մի մասը կատարվում է հենց աղբավայրում:Պատյանները սեղմելուց հետո դրանք տանում են Հայաստանի Չարենցավան երկաթի ամենամեծ գործարան։ Օրական մշակվում է մինչև 450 տոննա նյութ ,որը դարցնում են կցամասեր:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started