1․ Թվարկվածներից նշի՛ր ճիշտ պատասխանը Նշվածներից ո՞րն է բնորոշ գազերին

- մոլեկուլները շարժվում են փոքր տիրույթներում
- մոլեկուլների տրամագծերը մոտավորապես հավասար են միջմոլեկուլային հեռավորություններին
- մոլեկուլները շարժվում են իրարից անկախ
- մոլեկուլները միմյանց հետ փոխազդում են մեծ ուժերով
2․ Երևույթների նկարագրությունների համար մեկնաբանի՛ր երևույթը՝ կատարելով համապատասխան ընտրություն. Ջրային գոլորշու խտացման ժամանակ ջերմության քանակն
- սկզբում կլանվում է, իսկ հետո անջատվում
- անջատվում է
- ոչ կլանվում է, ոչ էլ անջատվում
- կլանվում է
3․Գտի՛ր, թե որքանո՞վ են տարբերվում 4 կգ պինդ վիճակում գտնվող պղինձի և 4 կգ հալված պղինձի ներքին էներգիաները, եթե նրանք գտնվում են 1083 °C (պղինձի հալման) ջերմաստիճանում, պղինձի հալման տեսակարար ջերմությունը 210 կՋ/կգ է:
4․ 200 գ զանգվածով ամոնիակը գտնվում է իր եռման ջերմաստիճանում: Որոշի՛ր, թե ի՞նչ ջերմաքանակ է անհրաժեշտ այն գոլորշացնելու համար:
Ամոնիակի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը 1.4· 106 Ջ/կգ (ճնշումը՝ 760 մմ ս.ս.):