Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։
- Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։
Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ Արարատյան դաշտի ճանապարգը բռնելու համար։
- Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։
Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում՝ մի հարմար աշխատանք գտնելու համար։
- Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։
Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց՝ ջրի մեջի ցանցի բացվելուն և ձգվելուն։
- Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։
Մենակ նպատակ ունենք՝ պատերազմը վերջանալուց հետո նրանց զինաթափ անելու։
- Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։
Մայրենին կորցնելու պատճառով՝ կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։
- Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանքես։
Նա կանի ամեն բան քո չկանքելու դեպքում։
- Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։
Մենք կկռվենք մինչև վերջին շունչը՝ մեր պայմանները չիրագործվելու դեպքում։
- Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։
Հայաստանը նորովի ընկալող՝ նոր ու խոշոր բանաստեղծ է ծնվել։
- Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։
Մեզ անտեսանելի թվացող՝ գուցե դեռևս անհաղթահարելի խոչնդոտներ կան։
- Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։
Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ՝ գրեթե ողջ հողագունդը ընդգրկած։