Ո՞վ է Փավստոս Բուզանդը, և ի՞նչ է նշանակում նրա անունը:
2. Ի՞նչ պատմական ժամանակաշրջան է ընդգրկում «Պատմություն հայոց» երկը:
3. Պատմիչը «Պատմություն հայոց» երկում ի՞նչն էր գնահատում և ի՞նչն էր դատապարտում:
1. Փավստոս Բուզանդը 5-րդ դարի հայ պատմիչ է, Բուզանդ անունը գրական կեղծանուն է ևնշանակում է «զրուցաբան», «զրույցների մեկնիչ», և «Պատմությունը» առավելապես շարադրված էժողովրդական զրույցների հիման վրա:
2․ «Պատմություն հայոց» երկն ընդգրկում է պատմական մի ժամանակաշրջան, որն սկսվում էՏրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակի թագավորությունից և ավարտվում 387 թ․ Բյուզանդիայի ուՊարսկաստանի միջև Հայաստանի առաջին բաժանումով: Պատմիչը դեպքերը շարադրում է իրլսած բանավոր պատմությունների՝ գլխավորապես «Պարսից պատերազմ» ավանդավեպիզրույցների հիման վրա:
3․ Պատմիչը ներկայացնում էր Մամիկոնյան սպարապետների հայրենանվեր սխրանքների, նշանավոր հոգևորականների վարք ու բարքի նկարագրությունները՝ չմոռանալովդատապարտել նաև հայ նախարարների անհատապաշտական, կենտրոնախույսձգտումները:
Ներկայացնել «Արշակ և Շապուհ» հատվածի բովանդակությունը:
************************************************************
Եղիշե
1. Ո՞վ է Եղիշեն:
2. Ո՞րն է Եղիշեի գլխավոր երկը:
3. 5-րդ դարի ո՞ր ճակատամարտի ականատեսն ու մասնակիցն է դառնում Եղիշեն:
1․ Եղիշեն Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի առաջին աշակերտներից է:
2․ Նրա գլխավոր երկը նվիրված է Վարդանանց պամությանը և կոչվում է «Վասն Վարդանայ ևհայոց պատերազմի»:
3․ Եղիշեն ծառայության է մտնում Վարդան Մամիկոնյանի մոտ՝ որպես հայոց զորաբանակիդպրապետ, դառնում է Ավարայրի ճակատամարտի ականատեսն ու մասնակիցը: