1. Ո՞վ է Մովսես Խորենացին:
2. Ի՞նչ պատվանուններով են մեծարել Խորենացուն:
3. Ո՞ր ստեղծագործությունն է համարվում Խորենացու մատենագրական վաստակի թագն ուպսակը:
1․ Մովսես Խորենացին 5-րդ դարի հայ պատմիչ է, Խորենացին եղել է Մեսրոպ Մաշտոցի ևՍահակ Պարթևի կրտսեր աշակերտներից:
2․ Խորենացուն մեծարել են Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր, Տիեզերահռչակ և այլպատվանուններով:
3․ Խորենացու մատենագրական վաստակի թագն ու պսակն է «Հայոց պատմություն» երկը:
Երկի պատվիրատուն և կառուցվածքը
1․ Ո՞ւմ պատվերով է Խորենացին շարադրել «Հայոց պատմություն» երկը:
2․ Քանի՞ մասից է բաղկացած Խորենացու «Հայոց պատմություն» երկը, և ինչպե՞ս են դրանքվերնագրված:
3․ Ովքե՞ր են Խորենացու ամենասիրելի հերոսները, ինչո՞ւ է հենց նրանց նախընտրում պատմիչը:
1․ Խորենացին «Հայոց պատմություն» երկը շարադրել է իշխան Սահակ Բագրատունու պատվերով, որն արժանացել է արտակարգ մեծ գովեստի: Նա սուր քննադատության էր ենթարկում հայոց հինթագավորների և իշխանների անիմաստասեր բարքը, քանի որ հոգ չեն տարել, որ իրենցժամանակն ու գործերը գրի առնվեն:
2․ Խորենացու «Հայոց պատմություն» երկը բաղկացած է երեք մասից, որոնք կոչվում են գրքեր: Առաջին գիրքը կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը, երկրորդ գիրքը՝ «Միջինպատմություն մեր նախնիների», վերջին գիրքը՝ «Մեր հայրենիքի պատմության ավարտը»: Պատմությունն ավարտվում է «Ողբով»:
3․ Խորենացու ամենասիրելի հերոսները անցյալից ընտրված քաջ ու կորովի առաջնորդներն են: «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ-Արամ-Տիգրան,- ասում է պատմիչը,- քանզիքաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես կամենում է, թող կոչի»:
Երկի առանձնահատկությունները
1. Խորենացու երկն ի՞նչ առանձնահատկություններով է աչքի ընկնում:
2. Քերթողահայրն իր աշխատությունը գրելիս ի՞նչ աղբյուրներից է օգտվել:
3․ Ինչո՞ւ է երկը ձեռք բերել նաև միջազգային հնչեղություն:
1․ Երկը հայ մատենագրության առաջին հուշարձանն է, որն ընդգրկում է հայ ժողովրդիամբողջական պատմությունը՝ ազգի կազմավորումից մինչև հեղինակի ապրած ժամանակները:
Պաշտպանելով «առանց ժամանակագրության չկա ճշմարիտ պատմություն» սկզբունքը՝Խորենացին աշխատում է հնարավորինս ճիշտ որոշել հայ թագավորների և հոգևոր անվանիառաջնորդների իշխանության տարիները:
2․ Քերթողահայրն իր աշխատությունը գրելիս, բացի հայ հին բանահյուսականստեղծագործություններից, օգտագործում է նաև բազմաթիվ և բազմալեզու գրավոր աղբյուրներ:
3․ Երկը ձեռք է բերել նաև միջազգային հնչեղություն, քանի որ հեղինակը պատմական ուշագրավտեղեկություններ է հայտնում նաև հարևան ժողովուրդների ու երկրների մասին:
«Ողբը»
1. Ինչո՞վ է եզրափակում Խորենացին պամությունը:
2. Ինչո՞ւ է ողբում պատմահայրը, ո՞րն էր պատճառը:
3. Ինչպիսի՞ն էին վարդապետները:
4․ Ինչպիսի՞ն էին զինվորները:
1․ Մովսես Խորենացու հայրենասիրության և ստեղծագործական մտքի փայլունարտահայտություններից է «Ողբը», որը զետեղված է երկի վերջում՝որպես եզրափակիչ գլուխ: Սա մեզ հասած գրական ողբի հնագույն նմուշն է, որով սկզբնավորվում է միջնադարում լայնկիրառություն գտած ողբերգությունը:
2․ Պատմիչը դառը կսկիծով է պատկերում իր երկրի թշվառ վիճակը. հայրենի գահիցանարգաբար վտարված է թագավորը, եկեղեցին զրկվել է իր «քաջ հովվից», չկա ազգինառաջնորդելու ընդունակ գործիչ և այլն:
3․Վարդապետները ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, գայլ դարձած՝ գիշատում են իրենց հոտերը։
4․Զինվորները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակաբարո։
1. Ներկայացնել երկի կառուցվածքը:
2. Հակիրճ ներկայացնել մի քանի պատճառ:
3. Վերլուծել հատվածը:
4. Սովորել հատվածը անգիր:
**********************************************************
«Վահագն վիշապաքաղ»
1. Ո՞վ է Վահագնը:
2. Ինչո՞ւ է Խորենացին Վահագնին կոչել Վիշապաքաղ:
3. Ինչպիսի՞ն է Վահագնը:
1․ Վահագնին Խորենացին համարում է պատմական անձնավորություն՝ասելով, թե նա ԵրվանդյանՏիգրան թագավորի որդին է: Բայց Վահագնը Հին Հայաստանում եղել է պաշտվող աստված: Նաներկայացրել է ամպրոպի և կայծակի, քաջության և հաղթանակի աստվածությունը:
2․ Պատմահայրը հայտնում է, թե նա կռվել է վիշապների դեմ ու հաղթել, այդ պատճառով էլանվանել է նրան Վիշապաքաղ:
3․ Երկնքի, երկրի, ծիրանի ծովի և այդ ծովի միջից ծուխ ու բոց ժայթքող երկունքից է ծնվումՎահագն աստվածը, նա կրակե մազեր ունի, բոցեղեն մորուք և արեգակնավառ աչքեր:
1․ Հակիրճ ներկայացնել, թե ով է Վահագնը՝ ըստ Խորենացու:
2․ Առասպելից ներկայացնել Վահագնի քաջագործություններից մի քանիսը:
3․ Անգիր սովորել «Վահագնի» առասպելը: