Անկախ դերբայները (անորոշ, ենթակայական, հարակատար, համակատար) կարող են տարբերլրացումներ ստանալ։ Բերենք հետևյալ նախադասությունը. Գտնված խաչքարը շատ գեղեցիկ էր։Այս նախադասության մեջ գտնված
հարակատար դերբայը որպես որոշիչ լրացնում է խաչքար բառին։ Բակից
գտնված խաչքարը շատ գեղեցիկ էր նախադասության մեջ գտնված դերբայն
ունի բակից լրացումը։ Եկեղեցու բակից գտնված խաչքարը շատ գեղեցիկ էր
նախադասության մեջ բակ բառը ստացել է եկեղեցու հատկացուցիչը։ Այսինքն՝
երկրորդ օրինակում դերբայը ստացել է լրացում, իսկ երրորդում լրացումն էլ
ստացել է լրացման լրացում։ Եթե առաջին նախադասության մեջ խաչքար բառի
լրացումն արտահայտվել էր մեկ դերբայով (գտնված), ապա երկրորդ և երրորդ
նախադասություններում՝ դերբայական դարձվածներով (բակից գտնված և
եկեղեցու բակից գտնված)։ Անկախ դերբայն իր լրացման կամ լրացումների, ինչպես նաև լրացմանլրացումների հետ (եթե դրանք կան) կազմում է կապակցություն, որը կոչվում է դերբայականդարձված։ Օրինակ՝ վազել բային կարող ենք
կապակցել լրացումներ, դրանց էլ՝ լրացման լրացումներ, ինչպես՝ արագ վազել,
արագ վազելիս, արագ վազելով, շատ արագ վազելիս և այլն։ Սրանք դերբայական
դարձվածներ են։ Ըստ կետադրման առանձնահատկության՝ դերբայական դարձվածները լինում ենտրոհվող և չտրոհվող։ Տրոհվում են անորոշ դերբայի գործիական հոլովով և հարակատար դերբայովարտահայտված գերադաս անդամ ունեցող դերբայական դարձվածները, օրինակ՝ Լսելով զանգիձայնը՝ աղջիկը
ելավ լսարանից։ Աղջիկը, լսելով զանգի ձայնը, ելավ լսարանից։ Աղջիկը ելավ
լսարանից՝ լսելով զանգի ձայնը։ Սեղանի մոտ նստած՝ նա հայացքը հառել էր
հեռուստացույցին։ Երեխան, խաղալիքն ամուր բռնած, վազեց տուն։ Ինչպես
տեսնում ենք, նախադաս և վերջադաս դերբայական դարձվածները տրոհվում են
բութով, իսկ միջադասները՝ ստորակետերով։ Հարակատար դերբայով դարձվածները չեն տրոհվումեթե նախադաս որոշիչներ են, օրինակ՝ Սեղանին դրված
արձանիկը գեղեցիկ էր։ Նա վերցրեց փայտից պատրաստված շրջանակը և դրեց
արկղի մեջ։ Բարդ նախադասության մեջ դերբայական դարձվածի դիրքը որոշվում է ըստ այնբաղադրիչի, որում նա գտնվում է, օրինակ՝ Նա հեռացավ՝ բոլորին հրաժեշտ տալով, և նրան այլևս ոչոք չտեսավ նախադասության մեջ բոլորին
հրաժեշտ տալով դերբայական դարձվածը վերջադաս է և տրոհվել է բութով,
քանի որ այն գտնվում է առաջին բաղադրիչ նախադասության վերջում։