Տերյանի կանայք 

Կանայք երեքն էին՝ Անթառամ Միսկարյան, Սուսաննա Պախալովա, Անահիտ Շահիջանյան

Անթառամ Միսկարյան

Տերյանի առաջին սերն էր Անթառամ Մինասյանը: Նրանք հանդիպեցին Մոսկվայում, 17 համարի տրամվայի մեջ: Տերյանի հայացքը սառել էր աղջկան, որի հյուսքերը նրա դեմքին էին դիպչում՝ տրամվայի ամեն մի ցնցման հետ: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի». վկայում էր տոմսավաճառի ձայնը: Տերյանը և Անթառամը մտան եկեղեցու բակ: Շուտով պարզվեց, որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ է և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվեց նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է… Տերյանն ու Անթառամը սիրեցին իրար՝ առաջին հայացքից, սակայն մոսկովյան սիրավեպի այլ ընթացք ունեցավ, քնաի որ Անթառամն այդտեղ էր՝ մի քանի օրով:նրանց սիրավեպն իր շարունակությունը գտավ նամակագրություններում, որոնցում Տերյանը Անթառամին դիմում էր բացառապես «Անտյա», «Անտենկա» փաղաքշական բառերով: գրողն իր օգնությունն էր առաջարկում աղջկան ու դա փոխադարձ էր: Անթառամն իր հերթին Տերյանին օգնել է ֆրանսերենից թարգմանություններ անել։

Սուսաննա Պախալովա

Սուսաննա Պախալովան հայտնվեց Տերյանի կյանքում երբ նա դեռ սիրային-նամակագրական կապի մեջ էր Անթառամ Միսկարյանի հետ: Մոսկվա, Տրյոխպրուդնի նրբանցք, բն. 19՝ Սուսաննա Պախալովային. այս հասցեն Տերյանի կյանքում հայտնվում է Անթառամին ուղված սիրային նամակից ընդամենը 2 ամիս անց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր, նա երիտասարդ էր, գեղեցիկ և այս ամենի հետ մեկտեղ հիանալի տիրապետում էր տղամարդուն գրավելու բոլոր կանացի հնարքներին, իր կողքին պահելու խորամանկություններին: Հենց այդ հմտությունների շնորհիվ նա վստահ սողոսկեց Տերյանի և Անթառամի կյանք: 1911 թվականի փետրվարին Սուսաննան վստահեցնում է Տերյանին, որ հղի է, բանաստեղծին այլ ելք չի մնում, քան ամուսնանալ վերջինիս հետ:

Այդուհանդերձ, Տերյանը չի դադարում գրել Անթառամին.

Անահիտ Շահիջանյան

Տերյանի կյանքի վերջին և ամենահոգատար կինն էր Անահիտ Շահիջանյանը: Անահիտն ու Տերյանը հանդիպեցին Ազգությունների հարցով ժողովրդական կոմիսարիատում: Վահանը մենակ էր, հիվանդ ու լքված, իսկ Անահիտը՝ պատրաստակամ խնամելու ու սիրելու այդ խեղճ տղամարդուն ու հանճարեղ պոետին: Իմանալով, որ դուստրը պատրաստվում է ամուսնանալ թոքախտով հիվանդ, աղքատ բանաստեղծի հետ՝ Անահիտի մայրը գրում է նրան.

Ընտրել դուր եկած բանաստեղծությունները

Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`
  • ամենահուզիչ

ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի…
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ…
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն…

  • ամենատխուր

ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

  • ամենաանհույս

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

  • ամենաերազկոտ

Օտար երկնքի կամարների տակ
Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ…
Ես ընկած էի օտար աշխարհում,
Անարև երկնի կամարների տակ,
Մեկը փայում էր իմ սիրտը մենակ
Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում։
Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ
Օտար կողմերում, լայն ճամփի վրա,
Ես լսում էի խոսքերը նրա
Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից…

Բացատրական բառարան 

Բացատրական բառարանից դո՛ւրս գրիր 10-15 քեզ անծանոթ բառ՝ իրենց բացատրություններով:

Ամանաթ — գրավական

Ձաղել -ծաղրել

ամեհի— կատաղի

Ապառաժ- ժայռ

կխտար-այծյամ

տափում-խորամանկ

լազութ/լազուտ-եգիպտացորեն

Ձաբռտել- գրելիս ձեռքը դողալ

կալանթոս-գեղածաղիկ

Կախոն- ոչ մեծ կախովի իր/ զարդեղեն

Բառարանների տեսակները

Բառարանները հիմանականում այբեննական կարգով դասավորված բառերի համակարգում է ։

Տեսակները՝

ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։ Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։

Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։

Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները:

Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով:

Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մել լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։

Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։ Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։

Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։

Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։ Ըստ բառապաշարային ընդգրկման՝ գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։

Ըստ լեզվական միավորների տիպի՝ արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։ Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության՝ այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։ Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։

Մխիթարյանների դերը հայ մշակույթում 

Մխիթարյան միաբանությունը հիմնադրվեց Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որըենթակա էր Վենետիկի Հանրապետությանը։ Նրանց հիմնական գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական։Մխիթարյանները շատ են  աշխատել հայ գրականությունը պահպանելու համար։ Վենետիկումև Վիեննայում հիմնեցին վանական դպրոցներ, որոնք հիմնականում հոգևորներ ենպատրաստել։ Մխիթարյաններն ունեցել են դպրոցներ նաև այլ քաղաքներում, որտեղ ապրելեն շատ հայեր։ Նրանք թարգմանել են և հրատարակել են բազմաքանակ հայկականգրականության աշխատանքներ։  Վիեննայի և Վենետիկի Մխիթարյանների վանքերումպահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններիցմինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։ Մխիթարյաններըհայ մշակույթը պահպանելուհամար որոշեցին պահպանել հայ գրականությունը, որի մեջ ընդգրկեցին հայ գրականությանբոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, լեզվաբանություն ևայլն։

Անունների նշանակություն

Էլիզ (Էլիզա) – եբր. Եղիսաբեթ անվան կրճատ ձեվերից մեկն է, որ մեզ մոտ գործածվում էիբրեվ ինքնուրույն անձնանուն

Վահագն – հայոց դիցաբանության ամպրոպի աստվածն էր: Այն համապատասխանում էրհունաց Հերակլեսին: Նշանակում է <ամենաթափանց հուր>:

Մարիամ (Մարիա) – եբր. Maryam , որ նշանակում է <աստծուց սիրված>,<դառնության ծով> կամ <ծովային աստղ>:

Հայկ – հայկ. մեր ազգի նահապետի հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում էիբրեվ <հսկա>, քանի որ նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի նաապստամբել էր Աստծո դեմ ու Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:

Անդրանիկ -հայկ․ անդրանիկ բառից որ նշանակում է <ավագ> , <առաջին> կամ <երեց>

Հայրապետ – հայկ. Եկեղեցու հայրապետ (կաթողիկոս) բառն է, որ գործածվում է իբրեվանձնանուն:

Կարինե (Կարինա) – ըստ Հ. Աճառյանի Գայիանե անվան աղավաղված ձեվն է: Բայց հավանաբար առաջացել է Կարին քաղաքի անունից:

Աննա – եբր. նշանակում է <շնորհալի>, <պարգեվատուր> կամ <ողորմասիրտ>: Կա նաեվ փաղաքշական Անիկ ձեվը:

Աստղիկ – հայկ. աստղ բառից՝ իկ փաղաքշական ածանցով:

Ասյա – հայկ. Ասյա աշխարհամաս:

Ազատուհի – հայկ. Ազա անվան իգական ձեվն է ուհի ածանցով:

Մացակ – հայկական Մնացական անվան կրճատ ձեվն է: Գործածական է իբրեվ ինքնուրույն անուն:

Ռիմա – լատ. նշանակում է <գեղեցկուհի> կամ <դուրեկան>:

Քրիստինե – հուն. Khristine անունից, որ ունեն քրիստոնյա ազգերից շատերը, այդ թվում եվ հայերը:Նշանակում է <Քրիստոսին վնիրյալ կին>:

Ֆյոդոր Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին» 

Այս պատմվածքում հեղինակը նկարագրում է մի տղայի մասին, որը ողորմություն է խնդրում ամանորյա հանդեսի ժամանակ և մինչ այդ։ Այդ երեխաները սերում են աղքատ և անապահով ընտանիքներից ,որոնք չունեն ոչ ներկա,ոչ անցյալ և ոչ էլ ապագա։ Իսկ հաջորդ պատմությունը « Տղան Քրիստոսի տոնածառի մոտ», որը տրամաբանական շարունակությունն է այն տղայի, որը ընդհանրական նկարագիրն է բազում նմանատիպ ապրող երեխաների, որոնք ցավոք շատ են մեր հասարակությունում և մատնված են անտարբերության ՝բարվոք վիճակում ապրող մարդկանց կողմից,իսկ Քրիստոսի տոնածառը՝ դա նրա և նրա կարգավիճակում հայտնված երեխաների փրկության ծառն է, որի հրաշք և փառահեղ հմայքը նրանք վայելում ենմիայն երկրային կյանքից հետո:

Design a site like this with WordPress.com
Get started