ՄովսեսԽորենացի

1. Ո՞վ է Մովսես Խորենացին:

2. Ի՞նչ պատվանուններով են մեծարել Խորենացուն:

3. Ո՞ր ստեղծագործությունն է համարվում Խորենացու մատենագրական վաստակի թագն ուպսակը:

1․ Մովսես Խորենացին  5-րդ դարի հայ պատմիչ է, Խորենացին  եղել է Մեսրոպ Մաշտոցի ևՍահակ Պարթևի կրտսեր աշակերտներից:

2․ Խորենացուն մեծարել են ՊատմահայրՄեծն ՄովսեսՔերթողահայրՏիեզերահռչակ և այլպատվանուններով:

3․ Խորենացու մատենագրական վաստակի թագն ու պսակն է «Հայոց պատմություն» երկը:

Երկի պատվիրատուն և կառուցվածքը                  

1․ Ո՞ւմ պատվերով է Խորենացին շարադրել «Հայոց պատմություն» երկը:

2․ Քանի՞ մասից է բաղկացած Խորենացու «Հայոց պատմություն» երկը, և ինչպե՞ս են դրանքվերնագրված:

3․ Ովքե՞ր են Խորենացու ամենասիրելի հերոսները, ինչո՞ւ  է հենց նրանց նախընտրում պատմիչը:

1․ Խորենացին «Հայոց պատմություն» երկը շարադրել է իշխան Սահակ  Բագրատունու պատվերով, որն արժանացել է արտակարգ մեծ գովեստի: Նա սուր քննադատության էր ենթարկում հայոց հինթագավորների և իշխանների անիմաստասեր բարքը, քանի որ հոգ չեն տարել, որ իրենցժամանակն ու գործերը գրի առնվեն:

2․ Խորենացու «Հայոց պատմություն» երկը բաղկացած է երեք մասից, որոնք կոչվում են գրքեր: Առաջին գիրքը կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը, երկրորդ գիրքը՝ «Միջինպատմություն մեր նախնիների», վերջին գիրքը՝ «Մեր հայրենիքի պատմության ավարտը»:  Պատմությունն ավարտվում է «Ողբով»:

3․ Խորենացու ամենասիրելի հերոսները անցյալից ընտրված քաջ ու կորովի առաջնորդներն են: «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ-Արամ-Տիգրան,- ասում է պատմիչը,- քանզիքաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես կամենում է, թող կոչի»:

Երկի առանձնահատկությունները                                

1. Խորենացու երկն ի՞նչ առանձնահատկություններով է աչքի ընկնում:

2. Քերթողահայրն իր աշխատությունը գրելիս ի՞նչ աղբյուրներից է օգտվել:

3․ Ինչո՞ւ է երկը ձեռք բերել նաև միջազգային հնչեղություն:

1․ Երկը հայ մատենագրության առաջին հուշարձանն է, որն ընդգրկում է հայ ժողովրդիամբողջական պատմությունը՝ ազգի կազմավորումից մինչև հեղինակի ապրած ժամանակները:
Պաշտպանելով «առանց ժամանակագրության չկա ճշմարիտ պատմություն» սկզբունքը՝Խորենացին աշխատում է հնարավորինս ճիշտ որոշել հայ թագավորների և հոգևոր անվանիառաջնորդների իշխանության տարիները:

2․ Քերթողահայրն իր աշխատությունը գրելիս, բացի հայ հին բանահյուսականստեղծագործություններից,  օգտագործում է նաև բազմաթիվ և բազմալեզու գրավոր  աղբյուրներ:

3․ Երկը ձեռք է բերել նաև միջազգային հնչեղություն, քանի որ հեղինակը պատմական ուշագրավտեղեկություններ է հայտնում նաև հարևան ժողովուրդների ու երկրների մասին:


«Ողբը»                                                                            

1. Ինչո՞վ է եզրափակում  Խորենացին պամությունը:

2. Ինչո՞ւ է ողբում պատմահայրը, ո՞րն էր պատճառը:

3. Ինչպիսի՞ն էին վարդապետները:

4․ Ինչպիսի՞ն էին զինվորները:

1․ Մովսես Խորենացու հայրենասիրության և ստեղծագործական մտքի փայլունարտահայտություններից է «Ողբը», որը զետեղված է երկի վերջում՝որպես եզրափակիչ գլուխ: Սա մեզ հասած գրական ողբի հնագույն նմուշն է, որով սկզբնավորվում է միջնադարում լայնկիրառություն գտած ողբերգությունը:

2․ Պատմիչը դառը կսկիծով է պատկերում իր երկրի թշվառ վիճակը. հայրենի գահիցանարգաբար վտարված է թագավորը, եկեղեցին զրկվել է իր «քաջ հովվից», չկա ազգինառաջնորդելու ընդունակ գործիչ և այլն:

3․Վարդապետները ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, գայլ դարձած՝ գիշատում են իրենց հոտերը։

4․Զինվորները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակաբարո։

1. Ներկայացնել երկի կառուցվածքը:

2. Հակիրճ ներկայացնել մի քանի պատճառ:

3. Վերլուծել հատվածը:

4. Սովորել հատվածը անգիր:

**********************************************************

«Վահագն վիշապաքաղ»                                            

1. Ո՞վ է Վահագնը:

2. Ինչո՞ւ է Խորենացին Վահագնին կոչել Վիշապաքաղ:

3. Ինչպիսի՞ն է Վահագնը:

1․ Վահագնին Խորենացին համարում է պատմական անձնավորություն՝ասելով, թե  նա ԵրվանդյանՏիգրան թագավորի որդին է: Բայց Վահագնը Հին Հայաստանում եղել է պաշտվող աստված: Նաներկայացրել է ամպրոպի և կայծակի, քաջության և հաղթանակի աստվածությունը:

2․ Պատմահայրը հայտնում է, թե նա կռվել է վիշապների դեմ ու հաղթել, այդ պատճառով էլանվանել է նրան Վիշապաքաղ:

3․ Երկնքի, երկրի, ծիրանի ծովի և այդ ծովի միջից ծուխ ու բոց ժայթքող երկունքից է ծնվումՎահագն աստվածը, նա կրակե մազեր ունի, բոցեղեն մորուք և արեգակնավառ աչքեր:


1 Հակիրճ ներկայացնելթե ով է Վահագնը՝ ըստ Խորենացու:

2 Առասպելից ներկայացնել Վահագնի քաջագործություններից մի քանիսը:

3 Անգիր սովորել «Վահագնի» առասպելը:

Փախստոս Բուզանդ

Ո՞վ է Փավստոս Բուզանդը,  և ի՞նչ է նշանակում նրա անունը:

2. Ի՞նչ պատմական ժամանակաշրջան է ընդգրկում «Պատմություն հայոց» երկը:

3. Պատմիչը «Պատմություն հայոց» երկում  ի՞նչն էր գնահատում և ի՞նչն էր դատապարտում:

1. Փավստոս Բուզանդը 5-րդ դարի հայ պատմիչ է, Բուզանդ անունը գրական կեղծանուն է  ևնշանակում է «զրուցաբան», «զրույցների մեկնիչ», և «Պատմությունը» առավելապես շարադրված էժողովրդական զրույցների հիման վրա:

2․ «Պատմություն հայոց» երկն ընդգրկում է պատմական մի ժամանակաշրջան, որն սկսվում էՏրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակի թագավորությունից և ավարտվում 387 թ․ Բյուզանդիայի ուՊարսկաստանի միջև Հայաստանի առաջին բաժանումով: Պատմիչը դեպքերը շարադրում է իրլսած բանավոր պատմությունների՝ գլխավորապես  «Պարսից պատերազմ»  ավանդավեպիզրույցների հիման վրա:

3․ Պատմիչը ներկայացնում էր Մամիկոնյան սպարապետների հայրենանվեր սխրանքների, նշանավոր հոգևորականների վարք ու բարքի նկարագրությունները՝ չմոռանալովդատապարտել նաև հայ նախարարների անհատապաշտական, կենտրոնախույսձգտումները:

Ներկայացնել «Արշակ և Շապուհ» հատվածի բովանդակությունը:

************************************************************

Եղիշե

1. Ո՞վ է Եղիշեն:

2. Ո՞րն է Եղիշեի գլխավոր երկը:

3. 5-րդ դարի ո՞ր ճակատամարտի ականատեսն ու մասնակիցն է դառնում Եղիշեն:

1․ Եղիշեն Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի առաջին աշակերտներից է:

2․ Նրա գլխավոր երկը նվիրված  է  Վարդանանց  պամությանը և կոչվում է  «Վասն Վարդանայ ևհայոց  պատերազմի»:

3․ Եղիշեն ծառայության է մտնում Վարդան Մամիկոնյանի մոտ՝ որպես   հայոց զորաբանակիդպրապետ,  դառնում  է Ավարայրի ճակատամարտի  ականատեսն ու մասնակիցը:

Դանիել Վարուժան

1.Դանիել Վարուժանը սովորել է նախ գյուղի դպրոցում, ապա՝ Մխիթարյան միաբանության նախակրթարաններից մեկում, Քաղկեդոնի գիշերօթիկ վարժարանում,Վենետիկի Մուրադ Ռաֆաելյան վարժարանում, Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանում:

2. Հեթանոս շարժման իմաստն այն է՝ քրիստոնեությունն ընդունելուց հետո հայազգը ոգով,ապա քարի ուժով թուլացել է և գնում է ամկումից անկում: Պետք էվերադառնալ հին Աստվածներին…Հեթանոս երգեր ժողովածուն գրվել է այդ ոգով։

3. Այդ ժողովածուներն են՝ «Սարսուռներ» 1906թ,  «Ցեղին սիրտը» 1909թ,«Հեթանոս երգեր» 1912թ., «Հացին երգը» 1921թ.:


1.«Ձոն»-ը քնարական բանաստեղծության տեսակ է, որը կարող է նվիրվել հայրենիքին, հիշարժան և սիրելի մարդկանց:

2. «Ձոն» բանաստեղծությունը «Ցեղին սիրրտը» ժողովածուից է և իր մեջ խտացնում է հայ իրականությունը:

3. Բանաստեղծությունը կազմված է հինգ վեց տողանի տներից, որոնց վերջին տողը կրկնվում է մի բառի փոփոխությամբ:

1.Առաջին տողերն  իրենց մեջ ամփոփում են ամբողջ տան իմաստը:

2.Թավ գրված բառերը ցույց են տալիս բանաստեղծության հասցեատիրոջը:

3.Վերջին տան վերջին փոխվող բառերը ամբողջ տան ամփոփումն են:

1. «Ցորյանի ծովեր» բանաստեղծությունը «Հացին երգը» ժողովածուից է:

2. «Ցորյանի ծովեր» նշանակում է անընդգրկելի ցորենի դաշտ:

3. Քամու սաստկությունը ցույց տալու համար բանաստեղծը ստեղծում է արտում խեղդվող ուլի պատկերը:

1.Արտը թեք էր՝ բլուրների կողերն ի վար:

2.Արտը հասուն էր:

3.Վարուժանը ստեղծել է հասունացող արտի պատկերը:

       «Ցորյանի ծովեր» բանաստեղծությունը

1.Բանաստեղծությունը բաղկացած է հինգ տնից:

2.Բանաստեղծության վերջին տողերն են.

     «Ծովե՜ր կ’ անցնին,

       Հովե՜ր կ’ անցնին»:

3.Հացի արարումը բաղկացած է մի քանի փուլերից՝  դաշտային աշխատանքներ, ցորենի հատիկը ցանել, մշակման աշխատանքներ, ցորենի հավաքման և ամբարման աշխատանքներ, ցորենը աղալու, ալյուր դարձնելու աշխատանքներ, հացի պատրաստում:

Թարգմանություն

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գրքից մի հատված

ԳԼՈՒԽ 6

Որոշ բաներ դժվար է հիշել: Ես հիմա մտածում եմ, թե երբ է Ստրադլեյթերը վերադարձելՋեյնի հետ ժամադրությունից: Նկատի ունեմ, որ ես նույնիսկ չեմ կարող հստակ հիշել, թեինչ էի անում, երբ լսեցի նրա աստծու հիմար քայլերը, որոնք իջնում ​​էին միջանցքով: Երևիդեռ պատուհանից էի նայում, բայց երդվում եմ, որ չեմ հիշում: Ես այնքանանհանգստացած էի, դրա համար: Երբ ես իսկապես անհանգստանում եմ ինչ-որ բանիհամար, ես պարզապես չեմ հիմարացնում: Ես նույնիսկ պետք է գնամ զուգարան, երբանհանգստանում եմ ինչ-որ բանի համար: Միայն թե, ես չեմ գնում: Ես չափազանցանհանգստացած եմ գնալու համար: Ես չեմ ուզում ընդհատել իմ անհանգստությունըգնալու համար: Եթե ​​դուք ճանաչեիք Ստրադլեյթերին, դուք նույնպես անհանգստացածկլինեիք: մի քանի անգամ  հանդիպել էի արդպիսիներին,և ետ գիտեմ թե ինչի մասին եմ ես խոսում: Նա անբարեխիղճ էր: նա իսկապես բարեխիղճ էր։

Design a site like this with WordPress.com
Get started