Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները:
Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայններից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից քարշ ընկած խալաթը հագին. հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրվա՞ծ է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, —-մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից:
ա) Հիմնավորված ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսի հոգեկան վիճակի Ձեր ընկալումը:
Իմ կարծիքով հերոսը ծանր իրավիճակում էր և պատճառը ընտանեկան խնդիրներն էին,որի պատճառով նա ցանկանում է մնալ միայնակ։
բ) Ներկայացրե՛ք՝ ինչ պատկերների և պատկերավորության միջոցների շնորհիվ է հեղինակը ստեղծել աղմուկի պատկերները:
Այդպիսի իրավիճակներում մարդիկ ստեղծում են կերպարներ՝ նրանց հետ վիճելու,կիսվելու կամ մենակ չմնալու համար։
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
Ի՜նչ երջանկություն է, որ ծնվել ենք, ողջ ենք մնացել մանուկ հասակում, չոչ ենք արել ու ձգվել, կանգնել ենք երկու ոտքերի վրա, ապա բարձրացել ենք և տեսել ենք, որ առաջին քայլերն ենք անում ու հետո մեր ոտքերն ամուր դրել ենք գետնին, ապա միացել ենք ետևի ոտքերի վրա քայլողներին, և ովքե՞ր են նրանք, շա՞տ են տարբերվում մարդ արարածներից: Ջայլա՞մը: Ընտանի թռչո՞ւնը` բադը, հավատարիմ բադիկը, որին ուսումնասիրեց հռչակավոր մարդը և ինքը բադ դարձավ, ապշեցինք, երբ պարզվեց, որ բադի վարքը մեծ մասամբ նույնն է, ինչ մարդու վարքը: Ի՜նչ երջանկություն է, որ այս բախտին ենք արժանացել ի հեճուկս սոսկալի անհավանականության, միլիարդից, հավանաբար, առնվազն մեկը, և ահա հայտնվում ենք, ամենաքիչը ամեն մեկս իր փոքրիկ դեմքով և սեփական մոր և սեփական հոր և սեփական ցեղի մնացած անդամների հետ սեփական կապերով:
Հայաստանում` Երևանում էի, առավելագույնը երկու հարյուր մղոն դեպի արևելք իմ ծննդավայրից` Բիթլիսից, ոչ թե այն վայրից, որտեղ ծնվել եմ, այլ այն վայրից, որտեղ ծնվել են ամենամերձավոր նախնիներս, և ամենամերձավոր ասելով` նկատի ունեմ վերջին երեք կամ չորս հարյուրամյակներում ապրածներին: Աստծո օգնությամբ գոնե մեկ պատմագիր ենք ունեցել, որ տեղը-տեղին պահպանել է մեր պատմությունը` մեզ տրամադրելով մեր տոհմածառը, ափսոս նրա կռվազան կինը ոչնչացրեց այն, կարծես վրեժ լուծելով նրանից, որ այդպես էլ մեծ մարդ չդարձավ կամ այնպիսի մեկը, ով հանրությանը կստիպեր հիանալ իր կնոջով: Եվ մեր պատմությունը, ինչպես և քոնը, ընթերցող, իրականում վավերագրված չէ, հավանաբար այնքան էլ հավաստի չէ, որքան էր, քանի դեռ ծառը չէր ոչնչացվել:
Ինքս եմ դա ասում, թանկագին ընթերցող, ես` ինքս, քեզ բոլորովին էլ անհրաժեշտ չէ տեղյակ լինել իրերի իրական վիճակից, կասկածի ենթարկել ինչ-որ բան կամ այնպիսի բան ասել, որ չի ասվել գուցե հազար տարի առաջ ավելի հասկանալի և իմաստալից լեզվով: Բայց դեռ խորհում եմ, ինչպես ասում են ժամանակին Յունգն է խորհել, թե ինչպե՞ս է մարդկային ցեղը սկսած իր ինքնագիտակից գոյության ամենավաղ շրջանից ենթադրել, որ ապրելու է մահից հետո և առաջ է գնացել ու հորինել է կամ հայտնագործել է, թե դա իսկապես ճշմարիտ է, չնայած այդ ամենը յուրօրինակ կերպով տարբեր է քրիստոնյաների և մահմեդականների, հուդայականների, կոնֆուցիոսականների, բուդդայականների համար, և այդպես շարունակ, և այդպես անվերջ, ինչպես այն տարբեր է առանձին անհատների համար: Եվ իմ խորհրդածությունը, թվում է, այնքան էլ անձնական չէ, այլ հանրային է և մաս է կազմում այն ցեղի, որին պատկանում եմ` կենդանական, մարդկային, հայ, Սարոյան ցեղի, և տխուր կամ ցնծալից փաստ է, որ ոչ հայ Սարոյաններ են հայտնվել աշխարհի մայթերին, և հավանական է, որ այլևս երբեք այսքան հայ Սարոյաններ չլինեն: Սարոյանների կեսից ավելին ամուսնացել է անգիացիների, իռլանդացիների, գերմանացիների, ռուսների, լեհերի, ֆրանսիացիների, իտալացիների, իսպանացիների, հույների, մեքսիկացիների, շվեդների, նորվեգացիների, պորտուգալացիների, իրանցիների, իրաքցիների, հրեաների, եգիպտացիների հետ, և այդ ամուսնություններից ծնված երեխաներն, իրոք, գեղեցիկ են, և նույնքան հրաշալի են նրանց զավակները, որոնց միայն մեկ ութերորդ մասն է Սարոյան, բայց այն հայերը, որ դեռ հիշում են Հայաստանը, մշտապես հարցնում են. «Հայաստանից ի՞նչ նորություն կա, Հայաստանը որտե՞ղ է, ապա և` մեր լեզվի հետ ի՞նչ է լինելու, իսկ մեր արվեստի՞, մեր ճարտարապետությա՞ն, մեր մշակույթի՞, գրականությա՞ն, մեր երգ ու պարի՞ հետ»: Է, թող հարցնեն, մենք էլ կհարցնենք, պատասխանելը հեշտ է. «Ունենք Հայաստան, և չնայած ընդամենը մեկ տասներորդն է այն երկրի, որ պետք է ունենայինք, ինքներս մեկ տասներորդը չենք, շատ ավելի շատ ենք Հայաստանում, և մեր ապագան այնտեղ է` մեր լեռնոտ, մեր ցամաք երկրամասում»:
ա) Ներկայացրե՛ք Սարոյաններին ըստ պատմվածքի:
Սարոյանը շատ հայրենասեր անձնավորություն է ,իր ծագման մասին ներկայացնում է բոլորին, որպիսի բոլորը ճանաչեն հայրենիքը և հարգում ու սիրում է իր ընտանիքը։
բ) Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք. անմիջականությունը, անկեղծությունը, սյուժեն հետաքրքիր է , լարված դեպքեր են նկարագրված, հումորային է պատումը, ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված, արժանիք չունի:
Պատմվածքի արժանիքը համարեցի սա՝ «ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված»։ Կարևոր գաղափարը ծագման, հայրենիքի մասին հուշեր պահպանելն է։ Յուրաքանչյուր մարդ պետք է սիրի և միշտ հավատարիմ լինի իր հայրենիքի հանդեպ։
Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը: 2․ Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է
տրիոլետ
Տրիոլետ,բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց — Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե, Սրտերը կրակ են ու բոց- Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց։
սոնետ
Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող ։
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։ Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։ Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝ Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն, Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։ Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի, Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին — Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։ Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի — Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
ռուբայաթ
Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» – քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։
Էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ, Որ տաշում ես, տաշում այդ քարերը. Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին Իր նիշը արդեն նա դրել է։
գազել
Գազել, բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց – Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…
3․ Չարենցի ռուբայաթները, բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:
Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին[1], իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։
Նա հոսում է, ալիք առ ալիք, Եվ ամեն վայրկյան— այն չէ՛, Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ Ներկա է, անցյալ— ու գալիք։
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում, Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա. Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։ Մոխրացի՛ր արևի հրում, Արևից թող ոչինչ չմնա, — Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին: Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։
6․ Քո ընտրությամբ բերանացի (անգիր) սովորիր երեք բանաստեղծություն: Դուրս գրիր շարքից բարբառային բառերը և դարձրու գրական հայերեն:
Փավստոս Բուզանդ (5-րդ դար), հայ պատմիչ, ով գրել է երեք հատորից կազմված «Պատմություն Հայոց» գիրքը, որի առաջին երկու հատորը կորստի են մատնվել։Հեղինակը շատ մոռացկոտ ու անփույթ էր նյութի և թեմաների դասավորության մեջ,խառնում է իրականությունն ու հրաշապատումը, իսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու պես քննական մտածողություն։
Ավանդազրույց՝հայկական հին ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանր։ Ավանդազրույցները երբեմն կոչվում են նաև պատմական բանաստեղծություն, քանի որ նրանցում նկարագրվում են իրական պատմական փաստեր, դեմքեր և դեպքեր։Դրանք Հնում նաև կոչվել են «երգք առասպելաց»։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ դրանք շատ սիրված են եղել ժողովրդի կողմից և մշտապես անգիր արտասանվել, պատմվել ու երգվել են՝ հատկապես ժողովրդական ծեսերի ու տոնակատարությունների ժամանակ։
Արշակ և Շապուհ
Չորորդ դարում երեսունչորս տարի մեր հայոց աշխարհը պատերազմ մղեց պարսից թագավորի դեմ: հայոց թագավորությունը և Պարսկական թագ-ությունը հոգնել էին այդ երկարատև կռիվնեևից: Պարսից Շապուհ թագավորը ընծաներով, Արշակ արքային խնդրում է, որ գնա Պարսկաստան`և խաղաղություն հաստատ են։Արշակ թագավորը չի ուզում գնալ,բայց հայ իշխաները ստիպում էին նրան: Շապուհը խրատեց ու հանդիմանեց Արշակին: Հետո Շապուհ թագավորը հավաքի կանչեց իր աստղահմաներին ու աստղագուշակներին: Նա ասում է որ շատ անգամ է կամեցել սիրել հայոց Արշակ թագավորին բայց նա նրան միշտ անարգեց: Ուզում էր փորձել նրան , արդյոք նրան հարազատ կլին թե ոչ։Աստղագուշակները երկար մտածեցին և մի հնարք սովորեցրին Շապուհ արքային: Շապուհը հրամայեց իր ծառաներին գնալ Հայաստան և այնտեղից հող ու ջուր բերել: Բերելուց հետո, նա իր սրահի հատակի կեսի վրա հայոց հողը լցրեց, վրան ջուր ցանեց և կանչեց Արշակ արքային բռնեց նրա ձեռքը ։Երկուսով զրուցելով քայլեւմ էին սրահում:Քանի պարսկական հողի վրա էին , Արշակն թագավորը ասում էր -Ես մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, իմ թշնամիները ինձ մոլորեցրին, և սուր առա քո դեմ: Իսկ երբ գալիս էին հայոց հողի վրա, Արշակը գոռոզ կերպարանք էր ընդունում և սկսում էր ասել հակառակը թե հեոռու ինձնից, չարագործ ծառա, ես չեմ ների քեզ իմ նախնիների վրեժը: Եվ այդպես շարունակ: Այսպիսով պարսկաստանի հողի վրա Արշակ թագավորը խեղճանում էր,զղջում , նա ավելի թույլ էր իսկ հայոց հողի վրա ըմբոստանում էր: Այդ նույն օրը երեկոյան` ընթրիքին, նրա գահույքի տակ էլ հայոց հող լցրեցին վրան ջուր ցանեցին: Երբ ծառաները բերեցին Արշակ էագավորին նստեց իր տղեղում, նա մի պահ ուռած-փքված նստեց, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին: -Իմն է այդ տեղը, որտեղ դու ես բազմել: Երբ իմ երկիր հասնեմ, քեզնից խստագույն վրեժխնդիր կլինեմ: Շապուհ թագավորը հրամաում է շղթայել Արշակ արքային և տանել Անուշ բերդ ցմահ պահել այնտեղ:
Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջը բերել Վասակ Մամիկոնյանին։Սկսեց նրան անարգել. որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»։ Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»։ Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»։ Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը, քանի որ աստված հաշտ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին տանում, Հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա էր, և աստված մեզ ձեռքից չէր թողել։ Քանի որ մենք նրա խոսքը լսում էինք և նրա խրատով էինք շարժվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք։ Հիմա ինչ ուզում ես արա»։ Ապա Պարսից թագավորը հրամայեց՝ Հայոց Վասակ զորավարին մորթազերծ անել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին։
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 362 թվականին։ Երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը։ Հայերենի այբուբենՆա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում գավառի հարևանությամբ)։ Մաշտոցը համոզվում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով, հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, սակայն ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները, քանի որ նոր կրոնն անհասկանալի էր ժողովրդի լայն զանգվածներին։ Քրիստոնեության դիրքերը հնարավոր էր ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը։ Անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը` դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին։ Հայոց այբուբենի ստեղծումը, բացի այդ, անհրաժեշտ էր հայոց ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար։Մաշտոցը հետո վերադառնում է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում էր հայոց գրեր ստեղծելու մասին։ Վռամշապուհ Արշակունի (389–415) արքայի օգնությամբ նախ բերվում են Դանիելյան գրերը, սակայն շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։
Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ։ Վաղարշապատում՝ Երասխ գետի ափին։
«Ես և նա» ստեղծագործությունը կազմված է երկու հատվածից, որոնցից մեկը՝ «ես»-ը չէր կարողանում պայքարել, դառնում է թափառական, շատ ողորմելի անձնավորություն, իսկ «Նա»-ն պայքարում էր, ձգտում էր դառնալ ամենալավը։Այս ստեղծագործությամբ Նար-Դոսը ուզում է ցույց տալ, որ մարդիկ շատգնահատում են պայքարող մարդկանց
Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում Մեր ծնընդյան փուչ օրից, Հերթով գալիս, անց ենք կենում Էս անցավոր աշխարհից։
Իմ կարծիքով Հ․Թումանյանը նկատի ունի, որ բոլոր մարդիկ հավասար են, բոլորն էլ վերջում մահանում են ։ Կյանքը անցնում է շատ արագ, և մարդիկ փորձում են ամենինչ անել, որ մահվանից հետո նրանք հիշվեն որպես լավ մարդ։
2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.
Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:
Շատ են դավաճանում այն մարդիկ՝ ովքեր չունեն հարգանք, խիղճ։ Դավաճանել…մարդիկ դավաճանում են ոչ միայն ուրիշներին, այլ նաև դավաճանում են ինքն իրենց։
3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող եք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի որակում տալ:
Թմկա տիրուհին գեղեցիկ կին է։Նա մեծ փառքի էր հասել , բայց նա ավելի մեծ փառք էր ուզում, իր ամուսնու սերը բավական չէր նրան։Բայց դավաճանության պատճառով նա ոչինչ էլ չստացավ։
4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:
…
5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. «Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել»: Ի՞նչ կասեք սրա մասին:
Դավաճանում են այն մարդիկ ում որ դու ճանաչում ես՝ ընտանիք, ընկերներ, բարեկամներ։Չեն կարող անծանոթ մարդիկ դավաճանեն առանց իմանալու քեզ։
6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:
Իմ կարծիքով նա այդ քայլով փորձում էր քավել իր մեղքերը?
7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:
Լիլիթի և Թմկա տիրուհու միջև նմանություններ կան։Նրանք երկուսն էլ ձգտում էին հասնել մեծ փառքի։ Տարբերություններ նունպես կան։ Լիլիթը չէր զղջում իր կատարած քայլի համար, իսկ Թմկա տիրուհին զղջում էր։
8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:
Թաթուլի կերպարն քաջ և հավատարիմ կերպար էր , իսկ Նադիրն շատ խորամանկ կերպար էր , քանի որ նա փորձում էր հաղթանակի հասնել խորամանկության շնորհիվ։
Նրա խիստ դատին Արհամարհանքին դիմեմ վահանով Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին Փշրե՛մ, ջախջախե՛մ աննված թափով։
(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)
Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վերևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից.
զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս, ոխի դեմ դարձար վահան ու պատվար։ («Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)
(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբ վահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։
Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։
Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։
Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։
Առաջադրանքներ
1. Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։
Հին աշխարհի մայրերը և քույրերը տղամարդկանց կռվի ուղարկելուց ասում էին «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։ Կամ վահանով՝ հաղթանակած, վահանին ՝ հերոսաբար զոհված։
2. Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում։
Երրորդ տարբերակ՝պարտություն
3. Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։
Մեր օրերում այդ արտահայտությունը տեղին է պատերազմ գնալիս
4. Գտիր, դուրս գրիր ա ներքին հոլովման ենթարկվող գոյականները։
Շատ հետաքրքիր ստեղծագործություն է «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը»և մի փոքր տարօրինակ, բայց ինձ շատ դուր եկավ։Այս ստեղծագործության մեջ երեխաները գետի մեջ մի դիակ են տեսնում, հանում և խաղում նրա հետ։Գրողը ասում է որ շա՜տ գեղեցիկ էր այդ ջրահեղձը, առնական և շատ երկար։Կանայք շատ էին հոգ տանում նրա մասին՝զգեստ կարում, եղունգները կտրում, մազերը սանրում և այլն։Կանայք շատ տխուր էին որ շուտ չեին ամուսնացել նրա հետ և սկսում քննադատել նրանց ամուսիններին։Գյուղը գտնվում էր ծովի ափին և բնակիչներ շատ դիեր են գտել ու թաղել։Ճիշտ է այս ստեղծագործությունը տարօրինակ էր , բայց ինձ դուր եկավ։
Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:
Մեր ուսուցիչը
Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.
— Բարև՛ Ձեզ, սինյոր ուսուցիչ, բարև Ձեզ սինյոր Պերբոնի:
Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՛ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ է պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ՝ շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.
-Լսե՛ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՛ք և կարգապահ եղե՛ք: Ես միայնակ եմ: Եղե՛ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՛ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՛ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՛ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք՝ «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:
Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.
— Սինյո՛ր ուսուցիչ, ներեցե՛ք ինձ:
Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.
— Հանգիստ տուն գնա, տղա՛ս:
Գրավոր1
. Համոզի՞չ էր հոր նամակը:
Այո շատ համոզիչ էր։
2. Փորձիր ինքդ հարցեր կազմել նյութի վերաբերյալ:
Դուք համաձայն եք հոր գրած նամակի հետ և ինչու.
Ինչ է ուզում ասել նամակը
3. Քեզ ի՞նչ օգուտ տվեց այս պատմությունը:
Այս պատմությունը կարդալուց հետո ես հասկացա որ պետք է հարգել ուսուցիչներին։
4. Քո կարծիքով՝ հոր նամակը տղային կյանքի դաս տվե՞ց։5. Ինչպե՞ս կբացատրես նամակի իմաստը։
Ինձ թվում է այո, որովհետև դա ինձ նույնպես դաս տվեց,այս նամակը ուղղակի ուզում է ասել որ ուսուցիչներին էլ պետք է հարգել, հասկանալ, երբ նրանք կոպիտ են, կորող է նրանց հետ ինչ որ մի վատ բան է եղել…. տխուր….