Category: Գրականություն 2020-21
Ավարտվող աշուն
Պատմիր, ներկայացրու քո բնակավայրի աշունը, կամ՝ աշնանային խոհեր։
Շատ գեղեցիկ է աշնան բնությունը …դեղնում են դաշտերը,տերևաթափ են լինում ծառերը,օդը սառչում է, ամենուրեք զեփյուռ է փչում։Սակայն այս տարվա աշունը շատ է տարբերվում անցած բոլոր աշուններից։Մարդիկ ատում են այս տարվա աշնանը, որովհետև այն բերեց հայ ազգին կորուստներ, ցավեր, ինչքա՜ն տղաներ մահացան,ինքա՜ն ծնողների սրտեր կոտրվեց…
Կարդա փաթեթում ներառված բանաստեղծությունները, ընտրիր քեզ դուր եկած մեկ-երկու բանաստեղծություն, սովորիր անգիր։
Աշունը ձորն է մտնում
Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:
Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…
Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:
Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …
ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ
Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։ Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…
Նկարիր, լուսանկարիրաշնանայինպատկերներ, պատրաստիրձայնանյութ, տեսանյութ։
ԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ)
Բարև ձեզ ես Էլիզա Այվազյանն եմ ,սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթհամալիրում և համարվում եմ սեբաստացի քանի որ ,յուրաքանչյուր աշակերտ ով սովորում է մեր կրթհամալիրում ՝համարվում է սեբաստացի։Ես արդեն 2 տարի է ինչ սովորում եմ այստեղ։Համեմատած մյուս դպրոցների հետ այստեղ մեզ չեն ստիպում անգիր սովորել գրքում տրված նյութը, այլ տալիս են հետաքրքիր , հետազոտական նախագծեր ,օգտվելով համացանցից և այլն։Այստեղ նաև ուսուցիչներն են շատ բարի և նրանց միջոցով ես սկսեցի սիրել այն առարկաները որոնք ես առաջ չէի սիրում։
Իսկ ինչու՞ է կրթհամալիրը կոչվում «Մխիթար Սեբաստացի»։
Կրթհամալիրը կոչվում է Մխիթար Սեբաստացի քահանաի անվամբ։Նա ծնվել է 1749 թ-ին Սեբաստյա քաղաքում ։Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը:Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը:
Ես մինչև այսեղ գալը ,սովորում էի 174 հիմնական դպրոցում, իսկ դրանից առաջ 191 դպրոցում։Առաջին և եկրորդ դասարանը սովորել եմ 191 դպրոցում , հետո տեղափոխվել և 5 տարի սովորել 174 -ում։Ես 7-րդ դասարանում սկսեցի քիչ-քիչ հիասթափվել այդ դպրոցից, քանի որ ուսուցիչները շատ կոպիտ էին և տալիս էի նյութը անգիր սովորել, ցածր էին նշանակում երբ դասը պատմում էինք մեր խոսքերով և այլ։Ճիշտն ասած ես միտք չունեի դուրս գալու այդ դպրոցից։Երբ մայրիկս պատմեց Մխիթար կրթհամալիրի մասին ՝ես շատ ոգևորվեցի, շատ էի ուզում սովորել այնտեղ։Ամռանը ես գնացի կրթհամալիր, մասնկցեցի մուտքի ճամբարին և ընդունվեցի կրթհամալիր ,որի համար մինչև այսօր ուրախ եմ։Այստեղ ավելի շատ եմ ազատ զգում ինձ,թողնում են ազատ խոսալ, ազատ մտածել… կազմակերպում են հետաքրքիր ճամփորդություններ , միջոցառումներ և այլն։Շատ եմ սիրում ուսուցիչներին և դասընկերներիս։
Նախագիծ՝ «Մխիթարյաններ և Սեբաստացիներ»
Նախագիծ՝ «Մխիթարյաններ և Սեբաստացիներ»
Նախագծի նպատակը
Հնարավորիս մանրամասն կարդալ, ծանոթանալ, լսել և իմանալ Մխ. Սեբաստացու, Մխիթարյան միաբանության մասին:
Առաջադրանքներ

Ի՞նչ դժվարություններ է ունեցել Սեբաստացին բառարանը կազմելիս, ինչո՞ւ է պատրաստել այս բառարանը, ի՞նչ բովանդակությամբ:
Սեբաստացու համար դժվար էր որովհետև նրա մոտ չկար ոչ մի բառագիրք , կար միայն տպված հայ-լատիներեն բառարանը, որը որոշ չափով օգնել էր նրան:

Գրիր Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը:
Մխիթարյան միաբանության զինանշանը նման է վահանի, որի կենտրոնում խաչ է պատկերված: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա. << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարություն>>։ Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ,վարդապետի գավազան և բաց գիրք:

Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)
Մխիթարը գրում է թե ինչու է ստեղծել այս բառարանը , պատճառները երեքն են
Առաջին, նա նշում է, որ երբ 1727թ. առաջաբանի մեջ խոստացել էր, որ պետք է բառարան պատրաստի, եկրորդ,երբ նա հիմնադրեց միաբանությունը, նա որշեց որ այդտեղ պետք է գրքեր հրապարակվեն և երրորդ,նա մտածում էր եթե նա չպատրաստի բառագիրք, ապա կկործանվի հայոց լեզուն։
Նա դժվարություններ էր ունեցել (Սեբաստացու համար դժվար էր որովհետև նրա մոտ չկար ոչ մի բառագիրք , կար միայն տպված հայ-լատիներեն բառարանը, որը որոշ չափով օգնել էր նրան),սակայն նրա համար մեծ օգնություն է եղել նաև 1620թ տպագրության Կալեպինո Ամբրոսիոյի «Յոթ լեզուների բառարանը»: Այդ գրքի մեջ կային նաև քարտեզներ որոնք դարձնում էին այն ավելի հանրագիտարանային։
Խորխե ԲուկայԵրեխաները մենակ էին
Մայրը առավոտյան շուտ գնաց և երեխաներին թողեց տասնութամյա աղջկա խնամքին, ում նա հաճախ, ոչ մեծ գումարով, հրավիրում էր մի քանի ժամով:
Իրենց հոր մահից հետո դժվար ժամանակներ էին եկել: Կարելի էր կորցնել աշխատանքը, եթե ամեն անգամ մնար տանը այն դեպքերում, երբ տատիկը չէր կարող գալ երեխաների մոտ, հիվանդանար կամ քաղաքից բացակայեր:
Ճաշից հետո Մարինան երեխաներին պառկեցրեց քնելու: Այդ ժամանակ զանգահարեց նրա ընկերը և հրավիրեց շրաջագայելու իր նոր մեքենայով: Աղջիկը առանձնապես չմտածեց: Վերջապես, սովորաբար երեխաները հինգից շուտ չէին արթնանում:
Լսելով մեքենայի ազդանշանը, նա վերցրեց իր պայուսակը և անջատեց հեռախոսը: Նա կանխամտածված փակեց երեխաների սենյակի դուռը և բանալին դրեց պայուսակը: Չէր ցանկանում, որ Պանչոն, արթնանալով, աստիճաններով իջնի իր ետևից: Նա ընդամենը վեց տարեկան էր և կարող էր սայթաքել, գլորվել ու վնասվել: Բացի դա, մտածեց, թե ինչպես պետք է մորը բացատրի, որ երեխան իրեն չի գտել:
Ի՞նչ պատահեց: Կարճ միացո՞ւմ էր աշխատող հեռուստացույցում, թե սենյակի միացված լամպերում… բուխարիկից ընկած կա՞յծ: Բայց այնպես ստացվեց, որ վարագույրները բռնկվեցին և կրակը արագորեն հասավ ննջարան տանող փայտե աստիճաններին:
Դռան տակից ներթափանցող ծխից երեխան հազաց և արթնացավ: Առանց մտածելու Պանչոն թռավ անկողնուց և փորձեց դուռը բացել: Հրեց դուռը, բայց չկարողացավ բացել:
Եթե նրան հաջողվեր, ապա ինքը և ծծկեր եղբայրը մի քանի րոպեից կզոհվեին կրակի կատաղած բոցերում:
Պանչոն գոռաց, դայակին կանչեց, բայց ոչ ոք չպատասխանեց նրա օգնության կանչերին: Վազեց դեպի հեռախոսը, որ մորը զանգահարի, բայց հեռախոսն անջատված էր: Պանչոն հասկացավ, որ հիմա միայն ինքը պետք է ելք գտնի և փրկի իրեն ու եղբորը: Փորձեց բացել պատուհանը, որը դրսից քիվ ուներ, բայց նրա փոքրիկ ձեռքերի բանը չէր փականը բացելը: Եթե նույնիսկ հաջողվեր, ստիպված կլիներ հաղթահարել նաև ճաղվանդակը, որը տեղադրել էին նրա ծնողները:
Երբ հրշեջները կրակը հանգցրեցին, բոլոր խոսում էին միայն ՄԻ ԲԱՆԻ մասին.
-Ինչպե՞ս է կարողացել այդ փոքրիկը կախիչով կոտրել պատուհանը և ճաղավանդակը:
-Ինչպե՞ս է նրան հաջողվել փոքրիկ եղբորը խցկել ուսապարկի մեջ:
-Ինչպե՞ս է նրան հաջողվել այդ բեռով անցնել քիվով և ծառով իջնել:
-Ինչպե՞ս է նրանց հաջողվել փրկվել:
Հրշեջ խմբի տարիքով ղեկավարը՝ իմաստուն և հարգված մի մարդ, նրանց պատասխանեց.
-Պանչիտոն մենակ էր…չկար մեկը, որ նրան ասեր, թե ինքը չի կարող:
Քիթը։ Ֆերնանդու Վերիսիմու
Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք նկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:
Հարցարան
1. Ցո՛ւյց տվեք պատմվածքի փոխաբերական իմաստը: Ո՞րն է հեղինակի ասելիքը:
Փոխաբերական իմասը քիթն էր։ Այս պատմվածթում քիթը հանդիսանում է որպես անձի փոփոխություն։
2. Հիմնավորված պատասխանե՛ք պատմվածքի հերոսի հարցին. «Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:»:
նա քիթ կրում էր, որովհետև նա ուզում էր իր արտաքինի մեջ փոփոխություն մտցնել, սակայն դա ոչ ոքի դուր չէր գալիս։ Նա քիթ կրելով մարդկությանը ուզում էր ապացոցել, թե միայն նա կարող է ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում։
Ավետիք Իսահակյան
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Մի գուցե բանաստեղծությունը կոչվում է Ռավեննայում որովհետև բանաստեղծը Ռավեննան նմանացրել է Արարատին։Ռավեննան Իտալիաի քաղաքներից է։Ինձ թվում է գրողը ուզում է ասել որ պետք չէ մի բան անել , չստացվի հետո տխրել ասել թե չի ստացվում ու չի էլ ստացվելու և դա շատ սխալ է, պետք է միշտ առաջ անցնել որպեսզի հասնեք ձեր ուզածին։
ՍԻՐԵՑԻ ՅԱՐՍ ՏԱՐԱՆ)
Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:
Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:
Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին…
Ավետիք Իսահակյանը այս գեղեցիկ բանաստեղծությունը գրել է իր սիրած աղջկա մասին, ով նրանից հեռացավ։
Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛
Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Կենսագրություն
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։
1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922թթ. «Հիշատակարան» գրառումներով։
Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։ Հաշվի առնելով ժանրի ձևակաղապարային, ոճական առանձնահատկությունները` Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ.
Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը: Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել…»: Նման նկատառումների իրագործումը, Իսահակյանի կարծիքով, պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ` «Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը»:

Մայրենի լեզվի օրեր։
Դանիել Վարուժան«Ձոն»
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
– Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
– Քեզի ընծա՜, մայր կարևեր –
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
Ձոն բառի բացատրությունը
1. Ստեղծագործության սկզբում դրված մակագրություն կամ ստեղծագործության նախերգանք, որ պարունակում է գրվածքի ընծայականը:
- Որևէ մեկին նվիրված գրական կամ երաժշտական ստեղծագործություն (մեծ մասամբ՝ ներբող):
3. Նվեր, ընծա
Դանիել Վարուժան «ԱՆԴԱՍՏԱՆ»
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Անդաստան (արևելահայերերն)
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղություն թող լինի…
Արյուններ չլինեն, քրտինք հոսի
Լայն երակի ակոսի մեջ
Ու երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգություն թող լինի:
Արևմտյան կողմն աշխարհի.
Բերրիություն թող լինի….
Ամեն աստղը ցող է արձակում,
Ու ամեն հասկ ոսկով ձուլվի.
Եվ ոչխարները, երբ սարի վրա արածեն՝.
Ծիլ ու ծաղի՜կ թող լինի:
Հյուսիսային կողմն աշխարհի.
Առատություն թող լինի….
Ցորենի ոսկե ծովում.
Հավետ թող լողա գերանդին.
Ու աղացների լայն ամբարը երբ բացվի՝
Բերկրություն թող լինի:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող լինի…
Ծաղկի՜ մեղրը փեթակներում,
Հորդի գինին բաժակներում
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգություն թող լինի։
Վահագն Դավթյան «Կանձրեւե, տղա՛ս»
Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Լանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:
վերլուծություն
Այս ստեղծագործության մեջ գրողը իմ կարծիքով եղանակները օգտագործել է փոխաբերական իմաստով, տաք եղանակը մարդու բարձր տրամադրության իսկ ցուրտ, անձրևոտ եղանակը՝ վատ։ԻՆՉՊԵՍ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԱՅՆՊԵՍ ԷԼ ՎԱՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒ՜Մ ԳԱԼԻՍ ԵՆ…
աչքերուն-աչքերի.
սիրույն-սիրուն.
կմըսի-կմռսի
Կուլաս-կլացես
Դանիել Վարուժան
Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։
Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։
1905 թ. բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։
Դանիել Վարուժանը՝ կնոջ՝ Արաքսիի հետ
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան), որը ծվարած է Եփրատի ափին գտնվող Ոսկեգետակի մոտ։ 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը: Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին։Վահագն Դավթյանի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1935 թվականից։
Ահմադը
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք առաջադրանքները.
Ահմադը: Հովհաննես Թումանյան
Ա
Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:
Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում: Իմ քեռիներիցամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր:
Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջիկարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ուածում:
Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էինտալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էիգալի նրանց շրջանի մեջ:
Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտտանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․
Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թեԱհմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տանսիրելի տղան է:
Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատըողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էրտալիս: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինըհիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլէնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախություննէլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչկուզի սիրտը:
Բ
Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են: Իմ տատըարտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թեինչ էր անում:
Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռանկողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էինքեռիներս:
― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս:― Չոր քարինգնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անցկենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան:
Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:
― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալլինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս՝իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփատա:
Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելովձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկուշուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ:
Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:
― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքըճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս:
Գ
Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւէին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես:
― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին:
― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս:
― Իրենց տունը ո՞րն է․․․․
― Ուրիշ տեղ է:
― Ահմադը ո՞վ էր որ․․․․
― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իրիրավունքն առավ ու գնա՜ց․․․․
― Բա էլ չի՞ գալու:
― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․
Առաջադրանք
ա) Փաստերով ցո՛ւյց տվեք, որ.
Ահմադը տան սիրելի տղան է,
Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թեԱհմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տանսիրելի տղան է:
Ահմադը հարազատի պես էր վերաբերվում բոլորին,
Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինըհիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում:
Ահմադը տանն ուներ նույնքան իրավունք, որքան տան մյուս անդամները,
Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփուդնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս:
Ահմադը տան ծառան էր:
Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իրիրավունքն առավ ու գնա՜ց․․․․
բ) Ո՞րն է ստեղծագործության ասելիքը (գաղափարը): Ընտրե՛ք մտքերից մեկը ևհիմնավորե՛ք:
Ինչքան էլ հարազատ լինեն, մարդիկ կարող են հեռանալ,
Լավ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ,
Օտար մարդն էլ կարող հարազատ դառնալ և իրեն ընտանիքի անդամ զգալ,
Հայերն ու թուրքերը ջերմ հարաբերությունների մեջ էին:
Ահմադը նրանց ծառան էր բայց ընտանիքը շատ էր սիրում և հոգ տանում նրան, որպես հարազատ ընդունում։Պատմվածքը ուզում է ասել որ օտար մարդ կախված ազգությունից կարող է լինել հարազատ
Ուրախ գիշեր: Հովհ. Թումանյան
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․
Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնածնա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։
Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէրհասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։
Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդգրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․
— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։— Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չիասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․
Վերջապես հասան Թիֆլիս։
Մի մութր, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսումկարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանցմեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենումմի բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղիմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ«գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկարսպասեցին, մինչև որ բերին էս տունը։
Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին, մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբտեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների հետմի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգկոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որտեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունիցհետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկաղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին 1դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավնէին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․
Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էինուտում, ոմանք ծխում ու զրույց անում։
Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բանէլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էինտվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներսմտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջինրոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարաՄարտոն։
— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․
Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։
— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։
Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավսրահը, ի՜նչ ծիծաղ։
Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայցՍուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմածքնեց Զանոն։
Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։
— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․
Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։
«Արև շողցեր ա պայծառ,
Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,
Հրդկի վերև հավաքվեր՝
Կուճլվըլան մեր հավքեր,
Վայ լե՜, վայ լե՜․․․»։
Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թեսրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկիշնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․
Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքանծիծաղեց Զանոն․․․
Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․
ա) Ցո՛ւյց տվեք հակադրությունները, որոնց վրա կառուցված է «Ուրախ գիշեր» պատմվածքը:
Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը
Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։
բ) Ընտրե՛ք տարբերակներից մեկը և հիմնավորե՛ք Ձեր ընտրությւոնը:
Պատմվածքը վերնագրված է «Ուրախ գիշեր», որովհետև.
- պատմվում է ստեղծված ուրախ միջադեպի մասին,
- պատմվում է մարդկանց բարձր տրամադրության, ուրախ մթնոլորտի մասին,
- պատմող հերոսը ցանկանում է ընդգծել իրավիճակի ողբերգականությունը:
Պատմվածքը կոչվում է «Որախ գիշեր» որովհետև գրողը չէր ուզում ցույց տալ մարդկանց տխրությունը և ողբը, նա թաքցնում է այդ ամեն ինչը վերնագրի մեջ։
«Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս» Մարիո Բենեդետի
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
Մարիո Բենեդետի: Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղել ինչ-որ բանի, որոնց պետք չէ ասել, որ ինչ-որ բան անեն, որովհետև գիտեն, թե ինչ է պետք անել և հենց այդպես էլ անում են: Մարդիկ, որոնք «մշակում են» են իրենց երազանքները, այնքան, մինչև որ այդ երազանքները տիրանում են իրենց իսկ իրականությանը:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են իրենց քայլերով իրենց վրա վերցնել հանգամանքները, մարդիկ, որոնք վտանգում են իրականն ու անիրականը երազի հետևից գնալու համար, որոնք իրենց թույլ են տալիս փախչել խելամիտ խորհուրդներից՝ լուծումները թողնելով Աստծո ձեռքերում:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդար են իրենց շրջապատող մարդկանց ու իրենք իրենց հետ, մարդիկ, որոնք շնորհակալություն են հայտնում նոր օրվան, իրենց կյանքում գոյություն ունեցող լավին, որոնք ամեն ժամն ապրում են լավ տրամադրությամբ՝ տալով իրենցից ամենալավը, որոնք շնորհակալ են ողջ լինելու համար, որ կարող են ժպիտներ նվիրել, ձեռք մեկնել և բարեհոգաբար օգնել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք կարող են կառուցողականորեն ու ուղիղ քննադատել ինձ՝ առանց ինձ ցավեցնելու և վիրավորելու:
Մարդիկ, որոնք չափի զգացում ունեն…
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդարության զգացում ունեն. նրանց կոչում եմ ընկերներ:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք գիտակցում են երջանկության կարևորությունը և քարոզում են դա: Մարդիկ, որոնք կատակների միջոցով սովորեցնում են մեզ հումորով ընդունել կյանքը: Մարդիկ, որոնք երբեք չեն դադարում մանուկ լինել:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք վարակում են իրենց էներգիայով: Ինձ դուր են գալիս պարզ ու անկեղծ մարդիկ՝ ունակ խելամիտ փաստերով հակադրվելու յուրաքանչյուրի որոշումներին:
Ինձ դուր են գալիս հավատարիմ ու համառ մարդիկ, որոնք չեն թուլանում, երբ փորձում են հասնել իրենց նպատակներին ու գաղափարներին:
Ինձ դուր են գալիս տեսակետ ունեցող մարդիկ, նրանք, որոնք չեն ամաչում գիտակցել, որ սխալվել են կամ որ ինչ-որ բան չգիտեն: Մարդիկ, որոնք իրենց սխալներն ընդունելիս, ջանում են նորից չկրկնել դրանք: Մարդիկ, որոնք պայքարում են ձախորդությունների դեմ: Մարդիկ, որոնք ելք են փնտրում:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ներքուստ են մտածում ու չափում, որոնք չեն արժևորում իրենց նմաններին հասարակական կաղապարով կամ թե ինչպես են նրանք փայլում: Մարդիկ, որոնք չեն դատվում ու չեն թողնում, որ ուրիշները դատեն:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք անհատականություն ունեն…
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են հասկանալու, որ մարդկային էության մեծագույն սխալը փորձելն է գլխից հանել այն, ինչը դուրս չի գալիս սրտից:
Զգայունությունը, քաջությունը, համերաշխությունը, բարությունը, հարգանքը, հանգստությունը, արժեքները, ուրախությունը, հնազանդությունը, հավատը, տակտը երջանկությունը, վստահությունը, հույսը, շնորհակալության զգացումը, իմաստությունը, երազանքները, զղջումը և սերը հիմքեր են՝ մարդ կոչվելու համար:
Այս տիպի մարդկանց հետ խոստանում եմ լինել կյանքիս մնացած օրերին, քանի որ նրանց իմ կողքին ունենալով՝ լավ եմ վարձատրվում:
ա) Ընտրե՛ք «Ինձ դուր են գալիս մարդիկ…» շարքից երկուսը և մեկնաբանե՛ք:
«Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք արդար են իրենց շրջապատող մարդկանց ու իրենք իրենց հետ»
Յուրաքանչյոր մարդ պետք է արդար լինի և՛ իր, և՛ ուրիշների հետ,արդարությունը մարդու տեսակի մասին է խոսում։
բ) Շարունակե՛ք «Ինձ դուր են գալիս մարդիկ…» շարքը (երկու միտք)՝ պահպանելով գրողի ոճը:
«Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք գիտենք գնահատել բարությունը».
«Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք խիղճ ունեն»

