Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն

Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:

1722 թ. – Սեֆյան արքայատոհմի անկումն Իրանում

1794 թթ. – Ղաջարների հարստության հաստատումը Իրանում

1841թ. ստորագրված առևտրական պայմանագրով հաստատվեց անգլիացիների հսկողությունը Իրանի տնտեսության վրա։

1839–1876 թթ. – Թանզիմաթի դարաշրջանը Օսմանյան կայսրությունում

Մահմուդ II –ը 1826 թ. վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաբաժանումները։

1828–1829թթ. ռուս– թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը նորից պարտվեց և ստիպված էր ճանաչելու Հունաստանի անկախությունը։

Համեմատել նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը

2-ը և նման են և տարբեր։Իրանը ուներ որոշ արհեստներ, որոնք փոքր ինչ զարգացած էին, բայց և՛ Օսմանյան Թուրքիան, և՛ շահական Իրանը գտնվում էին տնտեսապես հետամնաց վիճակում: Կարծում եմ, որ Օսմանյան Թուրքիան ավելի խելացի գործեց և կարողացավ պահպանել իր պետությունը, իսկ շահական Իրանը կործանվեց և միացավ Ռուսաստանին:

«Հայերը Իրանում»/ փոքրիկ հետազոտական աշխատանք/

Նոյեմբերի 18-24, առաջադրանք, 8-րդ դասարան

1814թ. մարտի 31-ին Փարիզը գրավվեց։Նապոլեոնը քաջ որոշում է որ պետք է մնա և պայքարի իր ապագա գահակալ ժառանգի։Բայց ապրիլի 6-ին երկար մտորումներից հետո նա ստորագրում է հողերի հանձման պայմանագիր, իսկ ապրիլի 20-ին նա հրաժեշտ է տալիս զինակիցներին և ուղևորվում Էլբա կղզի։Լյուդովիկոսի մահից հետո թագավոր է դառնում նրա եղբայրը։Այնուհետև պայմանագիր է կնքվում ֆրանսիայի ու հաղթող 2 երկրների միջև։Գլխավոր կետը այն էր որ իշխանություն գլուխ գան ոչ միայն բուռբոնները այլ նաև վերականգնվեն ֆրանսիայի հողատարածքները։1814թ-ին Վիեննա ժամանեցին տարբեր դիպլոմատներ,իշխաններ և թագավորներ։Նշվարվում էր նապոլեոնական իմպերիայի փոփոխություն։Սեպտեմբերի վերջերին Վիեննա է ժամանում Տալեռան անունով շատ խելացի մի նախարար ։Նապոլեոնը ասել էր որ նա ամենախելացի և ամենաընդունակ նախարարն էր որ նա ուներ։Ֆրանսիայի դեմ են ելույթ ունենում Ռուսաստանը,Անգլիան և Պրուսիան։Նրանք ստորագրեցին մի պայմանագիր որտեղ ասվում էր որ ֆրանսիան չպիտի իրավունք ունենա մասնակցելու Եվրոպայի գործերին։Հանձնաժողովը բացվեց նոյեմբերին։Այնտեղ մասնակցում էին 450 պաշտոնյաներ 120 երկրներից։Տալեռանին հաջողվեց ոչ միայն մասնակցել այլ նաև փոխել համաժողովի ընթացքը։Նապոլեոնի հերթական անհաջողությունից ,հանձնաժողովի միացյալ երկրները նորից սկսեցին գործել Ֆրանսիայի դեմ։1815թ-ին Նապալաեոնի բանակը պարտություն կրեց Վաթեռլոի հարակից տարածքում միացյալ Եվրոպական ուժերի կողմից։Նապոլեոնի դինաստիային վերջ դրվեց։Նա արտաքսվեց հեռու մի կղզի Սուրբ Ելենա անունով։Վիեննական կոնգրեսում Եվրոպական երկրների զգալի մասը իրենց հողատարածքային ձեռքբերումներն ունեցան։1815թ-ին որպես լրացուցիչ ակտ սեպտեմբերի 26-ին ստեղծվեց սրբազան դաշինքը՝որով 40 տարվա խաղաղություն կնքվեց երկրների միջև։

Տանը…նոյեմբերի 25-30…առաջաանք 1

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին /դասագիրք էջ 38-42 պատմել/

  • Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/
  • 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էրզրումի (Կարին), Վանի, Կարսի, Ախալցխայի, Դիարբեքիրի և Սեբաստիայի նահանգների (վիլայեթ, փաշայություն)։ Կիլիկիայի տարածքը հիմնականում ընդգրկված էր Ադանայի ու Մարաշի նահանգներում։

Տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրդումով 1806 թվականին Թուրքիան պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Ինչ-ինչ իրադարձություններով պատերազմը ձգձգվեց, միայն 1812 թվականին Բուխարեստում հաշտություն կնքվեց, որով Բեսարաբիան և Աբխազիան անցան Ռուսաստանին, իսկ գրավված մյուս տարածքները վերադարձվեցին Թուրքիային։ Պայմանագրի կնքմանը աջակցեց Մոլդովայում բնակվող հայազգի նշանավոր գործիչ Մանուկ բեյը, որի պալատում էլ ստորագրվեց պայմանագիրը:

  • 1. Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
  • 1802թ. Նապոլեոնը նշանակվել է կոնսուլ
  • 1804թ. թագադրվել է կայսր՝ Նապոլեոն I անունով
  • 1800թ.  հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը, ընդունել օրենսգրքեր
  • 1812թ. Նապոլեոնի կայսրության կործանումը սկսվել է Ռուսաստանի հետ պատերազմում
  • 1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը 2. Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:

1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։

Նապելոնի ներմուծած վարչական ու իրավական նորարարությունները հիմք են դրել ժամանակակից պետությանը. նրանցից շատերը գործում են մինչ օրս: Դառնալով առաջին կոնսուլ՝ Նապոլեոնը արմատապես փոխել է երկրի պետական կառուցվածքը. 1800 թվականին անցկացրել է վարչական բարեփոխում, հիմնադրելով կառավարությանը ենթակա պրեֆեկտ դեպարտամենտների ու սուպրեֆեկտ շրջանների ինստիտուտը: Քաղաքներում ու գյուղերում նշանակվել են քաղաքագլուխներ: Վարչական բարեփոխումը թույլ է տվել լուծել այն հարցերը, որոնց համար պատասխանատու էին իշխանության տեղական մարմինները, և որոնք նախկինում չէր կարողանում լուծել Դիրեկտորիան, այն է՝ հարկերի հավաքումն ու զինակոչիկների հավաքումը:

  1. Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:

1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։

Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմումՆապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։

Փորձելով Իսպանիայի խնդիրը լուծել նախքան Ավստրիայի՝ պատերազմի մեջ մտնելը, Նապոլեոնը հոկտեմբերի 29-ին արշավանք է սկսել Գերմանիայից եկած 160 հազարանոց բանակի հետ: Դեկտեմբերի 4-ին ֆրանսիական զորքերը մտել են Մադրիդ: Հունվարի 16-ին անգլիացիները, հետ մղելով Նիկոլա Ժան դե Դյո Սուլտի գրոհը Լա Կորունյայի մոտ, նստել են նավ ու հեռացել Իսպանիայից: 1809 թվականի հունվարի 1-ին Աստորգայում Նապոլեոնն ստացել է ճեպագիր Ավստրիայի ռազմական պատրաստությունների մասին և իր կառավարությունում մտերմացած Թալեյրանի ու Ֆուշեի կողմից կատարվող ինտրիգների մասին: Հունվարի 17-ին նա Վալյադոլիդից ուղևորվել է Փարիզ:

Չնայած ձեռք բերված հաջողություններին՝ Պիրենեյների նվաճումը մնացել է անավարտ. իսպանացիները շարունակել են պարտիզանական պատերազմը, անգլիացիները սատարել են Պորտուգալիային, երեք ամիս անց անգլիացիները Արթուր Ուելսլի Վելինգթոնի հրամանատարությամբ նորից ափ են իջել թերակղզում: Պորտուգալական և իսպանական իշխանությունների անկումից հետո նրանց գաղութները բաց են եղել բրիտանական առևտրի համար, և առաջացել է ճեղքվածք մայրցամաքային շրջափակումում:

Առաջին անգամ պատերազմը շահույթի չի բերել Նապոլեոնին, այլ միայն պահանջել է ավելի ու ավելի շատ ծախսեր ու զինվորներ: Ծախսերի փակման համար ավելացվել են կողմնակի (աղի, պարենային ապրանքների) հարկերը, ինչը հանգեցրել է բնակչության դժգոհությունը:

  1. Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:

Ես կարծում եմ, որ Նապոլեոն Բոնապարտի ձախողման գլխավոր պատճառն այն էր, որ նա առանց քայլերի հաշվարկման, ցանկանում էր անխնա մեծացնել Ֆրանսիայի տարածքները, առանց հասկանալու, թե հետո ինչ պետք է անի…

  1. Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:

Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարին՝ սրտին։ Մեկը գեղեցիկ իր է, իսկ մյուսը թանկարժեք գանձ։

Անհնարը՝ դա բառ է, հիմարների բառարանից։

Երևակայությունը տիրում է աշխարհը։

Պատմությունը՝ դա անցած իրադարձությունների վարկած է, որի հետ մարդիկ որոշել են համաձայնվել։

Ելնելով Նապոլեոն Բոնապարտի շատ ու շատ մտքերից, իմ կարծիքով նա եղել է շատ ուղիղ մարդ, այսինքն ինչ մտածել է, դա էլ ասել է: Նա սիրել է հասնել իր նպատակներին, ցանկացած ձևով…

  1. Տեսաֆիլմը դիտելուց հետո գրել ամենատպավորիչ հատվածը, նոր տեղեկությունները: «Նապոլեոն Բոնապարտ»

Հետազոտական աշխատանք- «Ժոզեֆ Ֆուշե»

Եղել է Տերմիդորյան հեղաշրջման (1794) կազմակերպիչներից ու ղեկավարներից։ Դիրեկտորիայի ժամանակաշրջանում (1795—1799) զբաղեցրել է դիվանագիտական պաշտոններ, 1799 թ.-ին նշանակվել ոստիկանության մինիստր։ Աջակցել է գեներալ Բոնապարտին՝ իրականացնելու Բրյումերի տասնութի (1799 թվականի նոյեմբերի 9-10) պետական հեղաշրջումը։ Լյուդովիկոս XVIII-ի վերադարձից (1815) հետո նշանակվել է ոստիկանության մինիստր, սակայն շուտով հանվել պաշտոնից։

Ժոզեֆ Ֆուշեն այն եզակի գործիչներից է, որ նրանց հետ մնալը վտանգավոր է, իսկ առանց նրանց մնալը՝ ուղղակի սարսափելի։

Հենց այս պատճառով է, որ Նապոլեոնը Ֆուշեի հետ մնալուց նողկանք էր ապրում, իսկ առանց նրա իր անձի հանդեպ վտանգ զգում։ Մի քանի անգամ հեռացնելով Ոստիկանության մինիստրի պաշտոնից, Նապոլեոնն այդպես էլ վճռականություն չունեցավ վերջնականապես վտարելու Ֆուշեին։ Ֆուշեն հաջողեցրեց մնալ Կայսրության ոստիկանապետ միայն իր խելքի շնորհիվ։ Վերջապես, Ստեֆան Ցվայգը տվել է Ֆուշեի հետևյալ բնութագրումը. «թող իրեն ծաղրեն, բայց միայն ենթարկվեն ու վախենան իրենից»։

կարծիք՝Ժոզեֆ Ֆուշեն  շատ վտանգավոր,կոպիտ էր և նա արժանի չէ այդ պաշտոնին։

Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր»

Գուրգեն Մահարին «Ծաղկած փշալարեր» վիպակում պատմում է աքսորի տարիների սիբիրյան տպավորությունների մասին։գրում է, թե ինչպես են անհիմն մեղադրանքով իրեն ձերբակալել, իբր թե մասնակցություն է ունեցել խորհրդային իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության մեջ: Ապա բանտից բանտ են տեղափոխել Երևանում, իսկ հետո Ռուսաստանի սիբիրյան ճամբարներ, մինչև հիմնական թողել են սիբիրյան այն բրուտանոցում, որտեղ տեղ էին գտել նաև Աճեմյանի ճակատագրին արժանացած մյուս կերպարները:
Բրուտանոցում սկզբում միայն տղամարդիկ էին։Հետո առաջին անգամ կնոջ բերեցին ՝գերմանուհու ,որին մեղադրում էին լրտեսության մեջ, այնինչ նա ընդամենը այցելել էր Գերմանիա և վերադարձել ԽՍՀՄ: Շատ չանցած ճամբարում կանանց մի խումբ բերեցին որից հետո էլ սկսեցին սիրային հարաբերություններ կալանավորների ու կանանց միջև։Շարթի և Մամոյի հարաբերությունն առաջիններից չէր, սակայն ավարտվեց մյուսների նման տխուր ձևով: Կոմիսիայի ստուգումների ժամանակ պարզվեց, որ Շարթը հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Կալանավոր մայրերն այդ հիվանդանոցում ծննդաբերում էին, և եթե երեխան ողջ էր մնում, նրան հանձնում էին հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին մի այլ ճամբար, որպեսզի երեխայի հորն էլ չհանդիպի: 

Վիպակում հատուկ տեղ են գրավում հայ կալանավորները: Նրանցից են Աշոտ Դայինը, կերպար Մեսրոպ Ուզունյանը,Ջինգաևը՝Չդիմանալով անտառի ծանր գործին, նա կացնով կտրեց իր մի ձեռքի մատները, որպեսզի ազատվի այդ տանջանքից: Դրա հետևանքով բոլորն սկսեցին հերթով իրենց խոշտանգել ծանր գործերից խուսափելու համար և արդյունքում նոր օրենք սահմանվեց՝ այդպիսիներին մահապատժի ենթարկելու մասին:
Մի խոսքով՝ անմեղ մարդիկ իզուր ձերբակալվել էին անիմաստ մեղադրանքներով ու անտեղի տանջվում էին Սիբիրում։

Հոկտեմբերի 14-20, առաջադրանք, 8-րդ դասարան:1 առաջադրանք

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը//Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 23-24/
  • Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում

Ազգային–ազատագրական պայքարը վերաճեց Անկախության պատերազմի, որն ընթացավ 1775–1783 թթ.։ Ֆիլադելֆիա քաղաքում հրավիրված գաղութների ներկայացուցիչների համաժողովը (Կոնգ րե սը) հռչակեց ամերիկացիների բնական իրավունքները՝ Անգլիայից պահանջելով ճանաչելու դրանք։ Սակայն մերժում ստանալով՝ սկսեց ձևավորել կանոնավոր բանակ։ Այդ գործը հանձնարարվեց Ջ. Վաշինգտոնին:
Մինչ ընթանում էին ռազմական գործողությունները, 1776 թ. հուլիսի 4–ին Կոնգրեսն ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այն հիմնված էր լուսավորական գաղափարների վրա. ճանաչել ամերիկյան ազգի իրավունքը՝ ստեղծելու իր ինքնուրույն կյանքը, ազատությունը և երջանկությունն ապահովող պետություն։ Կոնգրեսը հռչակեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորման մասին։

Անկախության հռչակումից հետո առաջին նախագահ ընտրվեց հենց Ջորջ Վաշինգտոնը: Նրա դերը ԱՄՆ-ի անկախության մեջ շատ կարևոր էր:

Հոկտեմբերի 14-20, սռաջադրանք 2

Ֆրանսիական  Մեծ հեղափոխությունը /Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 26-31/

  1. Ավատատիրական վերապրուկները խոչընդոտում էին նրա զարգացմանը։ Գյուղացիներն անձնապես ազատ էին, սակայն հողազուրկ էին և ավատատիրոջը բազմապիսիհարկեր էին վճարում։ Ծանր էր վիճակը նաև արդյունագործության մեջ։ Պետությունը մենաշնորհներ և արտոնություններ էր տալիս առանձին ձեռներեցների, իսկ մնացածներին զրկում ազատգործելու հնարավորությունից։
  2. 1791թ. ընդունվեց Ֆրանսիայի առաջին Սահմանադրությունը։ Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։ Արքան պահպանում էր գործադիր իշխանությունը, նշանակում էր նախարարներին և ուղղորդում նրանց գործունեությունը։ Սակայն արքայի իրավունքները սահմանափակվում էին Սահմանադրությամբ: 1792թ. սեպտեմբերին Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն։ Լուի XVI–ը հեռացվեց իշխանությունից և իր ընտանիքի հետ դատապարտվեց մահվան։ Մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք։ Արական սեռի բոլոր չափահաս քաղաքացիները կարող էին ընտրել և ընտրվել պետական պաշտոններում՝ առանց ունեցվածքային սահմանափակման։
  3. Հակասությունները մեղմելու և նոր հարկեր սահմանելու նպատակով Լուի XVI–ը (1774–1793) որոշեց հրավիրել Գլխավոր շտատներ (Դասային համաժողով)։ Դա միջնադարից եկող մարմին էր, որին մասնակցում էին հասարակության երեք դասերը (հոգևորականներ, ազնվականներ, քաղաքացիներ)։ Վերջին անգամ այն հրավիրվել էր 1614 թ.։
  4. 1789թ. հուլիսի 14–ին Փարիզում գրավեց Բաստիլ ամրոցը՝ հին կարգերի խորհրդանիշը (այդ օրը համարվում է Ֆրանսիայի ազգային տոնը)։ Երկրում ծայրառավ համաժողովրդական շարժում։ Սարսափած ազնվականությունը հեռանում էր երկրից։ Հեղափոխությունը պաշտպանելու նպատակով կազմավորվեց Ազգային գվարդիան։ Այսպես սկսվեց ֆրանսիական Մեծ հեղափոխությունը:
  5. Սահմանադիր ժողովը 1789թ. օգոստոսի 26–ին ընդունեց «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»։ Դա նոր դարաշրջանի կարևորագույն իրավական փաստաթղթերից մեկն է։ Հռչակագիրը հաստատում էր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ։ Իշխանության գերագույն աղբյուր էր ճանաչվում ոչ թե արքան, այլ ազգի հավաքական կամքը։ Շեշտվում էր մարդկանց ազատ լինելու, մասնավոր սեփականություն ունենալու, ցանկացած բռնաճնշման դիմակայելու, սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու, անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու և այլ բնական իրավունքները։
  6. Արքան պահպանում էր գործադիր իշխանությունը, նշանակում էր նախարարներին և ուղղորդում նրանց գործունեությունը։ Սակայն արքայի իրավունքները սահմանափակվում էին Սահմանադրությամբ:
  7. 1791 թվականի հունիսիս 20-ին թագավորը փորձեց փախչել Ֆրանսիայից, սակայն Վարենում բռնվեց փոստային աշխատակցի կողմից։ Տարվեց Փարիզ և պահվեց իր սեփական պալատում։
  8. Առաջին ֆրանսիական հանրապետությունը, հիմնադրվել է 1792 թվականի սեպտեմբերի 22-ին նոր ձևավորված Ազգային կովենտ կողմից։ Հանրապետությունը գոյատևեց մինչև 1804 թվականը, երբ Նապոլեոն Բոնապարտը ընդունեց Ֆրանսիայի առաջին կայսրության հռչակագիրը։ Այս ժամանակաշրջանը հայտնի էր միապետության փլուզմամբ, տերորի ժամանակաշրջանով, Դիրեկտորիայով և Տերմիդորյան հեղաշրջմամբ, Նապոլեոնի իշխանության զավթմամբ։
  9. Կարճ ժամանակում Կարնոն ստեղծեց մի քանի բանակեր՝ մարդիկ կամավոր մեկնում էին բանակ։ Կամավորներ շատ էին և նրանք տարբեր պատճառներ ունեին՝ մի մասը ձգտում էր հանրապետական կարգերը տարածել ամբողջ Եվրոպայում, մի մասը Ֆրանսիայի սահմանները մեծացնելու համար և այլն։ Մեծացավ բարձր պաշտոններ ստանալու հնարավորությունը, այն չափ, որ հասարակ շարքային զինվորը կարող էր գեներալ դառնալ։ Արդեն հեղափոխական զորքերը անցան հարձակումների՝ տարբեր ուղղություններով և սկսեցին Դիրկտորիայի սահմանների ընդլայնման գործընթացը։

Տնային աշխատանք

Համեմատել միջնադարյան և նոր ժամանակի քաղաքները:

Միջնադարում քաղաքները բավականին հասարակ են եղել: Իսկ նոր ժամանկի քաղաքներում պարզ երևում էր արդյունաբերական հեղաշրջման արդյունքը: Միջնադարյան քաղաքները տարբերվում էին նոր ժամանակի քաղաքներից իրենց ճարտարապետական լուծումներով, նոր շինություներով:


Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Արդյունաբերական հասարակության I շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ: Մարդիկ սկսեցին կատարել նոր հայտնագործություններ: Զարգանում էր տեխնիկան, աշխատանքի պահանջարկը մեծանում էր: Մարդիկ սկսում էին ավելի լայն մտածել:

Առաջադրանք 1:Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6:

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728Դրույթները՝ 1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:Հիմնավորումները ՝1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:Ես այս դրույթից կարդալով, հասկանում եմ, որ սեփական փորձից ելնելով, քեզ մոտ կարող են առաջանալ նոր գաղափարներ:2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:Ես այս դրույթը կարդալով, հասկանում եմ, որ մենք մեր նույն, հիմնական գործողությունների, ռեֆլեքսների շնորհիվ, ամեն անգամ կրկնելով նույնը, բացահայտում, ընկալում ենք նոր գաղափարներ:3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:Ես այս դրույթը կարդալով, հասկանում եմ, որ մարդն ինչ տեսնում է, ինչ հասկանում է, դա գաղափար է կամ ինչ-որ մեկի գաղափարի արդյունքը:

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/

Ըստ Լոկի ՝ գիտելիքները մարդկության զարգացման նախապայմանն են: Նա կարծում էր, որ բոլոր մարդիկ էլ ազատ են, հավասար, անկախ: Ես համաձայն եմ այս մտքի հետ, բայց կարծում եմ, որ այժմ այս ամենի հակապատկերն է, մարդիկ հավասար չեն, որովհետև հասարակությունը ունի երկու հիմնական խումբ ՝ հարուստներ և աղքատներ: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ըստ Լոկի, մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Մարդիկ միայն իրենց լիակատար զգալու դեպքում դրսևորում են խաղաղություն և բարյացակամություն…

Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

  1. Մարդը պետք է լինի կրթված, գրագետ և քաղաքակիրթ…
  2. Պետք է լիենել սիրալիր, սիրել, հարգել…
  3. Պետք է հաճախ ժպտալ…
  4. Պետք է լինել միաժամանակ և՛ համեստ, և՛շփվող…
  5. Պետք է օգնել նրանց, ովքեր ունեն օգնության կարիք…
  6. Պետք է բարություն անել, լինել բարի…

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/

ՈՎ ԱՆՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ԵՐՋԱՆԻԿ Է

Ես համաձայն եմ այս մտքի հետ: Յուրաքանչյուր ոք ունի երջանկության իր բանաձևը, և ամեն մարդ ապրելով իր կյանքն այնպես, ինչպես ուզում է, ինչպես պատկերացնում է, երջանկանում է:

Այստեղ հիմնականում ասվում է, որ պետք չէ երեխային ստիպել ինչ-որ բան անել։ Ամեն մարդ պետք է անի և զբաղվի նրանով, ինչը նրան հետաքրքիր է: 

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:

Մոնտեսքյոյի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պատահականությունը չի ղեկավարում աշխարհը: Պատահական ոչինչ չի լինում: Մարդիկ ձգտում են ինչ-որ բանի, և եթե դա լինում է ավելի շուտ, քան դու սպասում էիր, ապա, դա լինում է միայն նրա համար, որովհետև դու պայքարել, աշխատել ես դրան հասնելու համար: Եվ դա լինում է նրա համար, որ հաջորդ ձգտումիդ հասնելու համար, ավելի շատ պայքարես ու աշխատես:

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին ՖրանկլինԹոմաս Ջեֆերսոն:

Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները:Թոմաս Ջեֆերսոնն ստացել է բազմակողմանի կրթություն, խորապես ուսումնասիրել է Ջոն Լոկի, Շառլ Մոնտեսքյուի, Ժան-Ժակ Ռուսսոյի և ուրիշների աշխատությունները: 1769–74 թթ-ին եղել է Վիրջինիայի նահանգի Օրենսդրական ժողովի պատգամավոր: 1775 թ-ին ընտրվել է Անգլիայից հյուսիսամերիկյան գաղութների անկախացման որոշում ընդունած Մայրցամաքային կոնգրեսի պատգամավոր: 1776 թ-ին պատրաստել է Անկախության հռչակագիրը, որը Կոնգրեսն ընդունել է նույն տարվա հուլիսի 4-ին (այդ օրն ԱՄՆ-ում նշվում է որպես երկրի անկախության օր), և ԱՄՆ-ն անկախացել է Անգլիայից: Կարլ Մարքսն այն անվանել է «մարդու իրավունքների առաջին հռչակագիր»: Ջեֆերսոնը մասնակցել է Վիրջինիայի հասարակական կարգի ժողովրդավարացման գործընթացին: 1786 թ-ին նա առաջարկել է օրենքի նախագիծ՝ կրոնական ազատության մասին, համաձայն որի՝ անգլիկան եկեղեցին զրկվել է պետական կրոնի արտոնություններից, իսկ ԱՄՆ-ի 1787 թ-ի 2-րդ սահմանադրությամբ՝ եկեղեցին անջատվել է պետությունից:  1779–81 թթ-ին  Ջեֆերսոնն ընտրվել է Վիրջինիայի նահանգապետ: 1785–89 թթ-ին դեսպանորդ էր Փարիզում, եղել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ականատեսն ու համակիրը: 1790–93 թթ-ին Ջորջ Վաշինգտոնի առաջին կառավարության պետական քարտուղարն էր. վարել է հեղափոխական Ֆրանսիային քաղաքական, դիվանագիտական և նյութական օգնություն ցուցաբերելու քաղաքականություն: 1796 թ-ին Ջոն Ադամսի կառավարության փոխնախագահն էր, 1801–09 թթ-ին՝ ԱՄՆ-ի նախագահը: Վարել է չափավոր քաղաքականություն, վերացրել է իր նախորդի հետադիմական օրենքները, կրճատել բանակն ու նավատորմը, պետական ապարատը: 1803 թ-ին Ֆրանսիայից գնել է Լուիզիանայի նահանգը, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ (1808–09 թթ.): 1809 թ-ին Ջեֆերսոնը հեռացել է քաղաքական կյանքից ու զբաղվել գիտական աշխատանքով: 1819 թ-ին հիմնադրել է Վիրջինիայի համալսարանը, որը գլխավորել է մինչև կյանքի վերջը: Ջեֆերսոնը XVIII դարի Լուսավորականության ձախ հեղափոխական թևի ականավոր ներկայացուցիչներից է, հասարակական հարաբերություններում ընդունել է բնական իրավունքի տեսությունը: Կարծում էր, որ մարդիկ ծնվում են իրավահավասար, պետություններն ստեղծվում են մարդկանց «կյանքի ազատության և երջանկության ձգտման» անկապտելի իրավունքն ապահովելու համար: 1796 թ-ին Ջեֆերսոնն ընտրվել է Ամերիկայի փիլիսոփայական ընկերության նախագահ: Զբաղվել է նաև լեզվաբանության, բուսաբանության, աշխարհագրության, ազգագրության և այլ հարցերով, հատկապես ճարտարապետությամբ: Մասնակցել է Վաշինգտոնի հատակագծման ու ԱՄՆ-ի Կապիտոլիումի նախագծման աշխատանքներին: Նախագծել է մի շարք հասարակական շենքեր ու առանձնատներ Վիրջինիայում. հայտնի են Մոնտիչելլոյի նրա առանձնատունը Շառլոտսվիլի մերձակայքում, Ռիչմոնդի Կապիտոլիումը, Վիրջինիայի համալսարանը Շառլոտսվիլում և այլն: Ջեֆերսոնի գրքերի հավաքածուի հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը:Բենջամին Ֆրանկլինը, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ և  մասոն է։ ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից մեկն է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։

Ֆրանսիացի հեղափոխական Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը Ֆրանկլինին հասցեագրված նամակում նրան անվանել է «աշխարհի ամենահանրահայտ գիտնականը»:

Կենսագրություն

Ֆրանկլինը ծնվել է 1706 թվականի հունվարի 7–ին, Բոստոնում։ 15 րդ երեխան էր ընտանիքում (ընդհանուր 17 երեխա)։ Հայրը Անգլիայից գաղթած արհեստավոր Ջոզայն Ֆրանկլինն էր, ով զբաղվում էր օճառի և մոմերի պատրաստմամբ։ Ուսում ստացել է ինքնուրույն։ Հայրը շատ էր ցանկանում, որ Ֆրանկլինը դպրոց հաճախի, սակայն գումարը բավականացրեց միայն երկու տարվա համար։ 12 տարեկանից նա սկսում է աշխատել իր եղբոր՝ Ջեյմսի տպագրատանը որպես աշակերտ, իսկ տպագրությունը նրա հիմնական մասնագիտությունն էր երկար տարիների ընթացքում։

1727 թվական Ֆիլադելֆիայում ստեղծում է սեփական տպագրատունը։ Հրատարակել է «Փենսիլվանյան ամսագիր» (1729-1748), 1732-1758 թթ.՝ «Թշվառ Ռիչարդի օրագիրը» տարեգիրքը։

1728 թ. Բենջամին Ֆրանկլինը հիմնում է Ֆիլադելֆիական արհեստավորների և առևտրականների բանավեճի խմբակ, որը 1743 թ. վերածվել է ամերիկյան փիլիսոփայության կենտրոնի, որի անդամները 1770 թվականից մինչև 1860 թվականը ընտրվել են 24 ռուս գիտնականներ, այդ թվում՝ Տ.Ի. ֆոն Կլինգշտետ (1773), Ե.Ռ. Դաշկովա (1789), Պ.Ս. Պալլաս (1791), Ֆ.Պ. Ադելունգ (1818), Ի.Ֆ. Կռուզենշտեռն (1824), Վ.Յ. Ստռուվե (1853)։

1731 թվականին ստեղծել է Ամերիկայում առաջին հասարակական գրադարանը, 1743 թվականին` ամերիկյան փիլիսոփայության կենտրոնը, 1751 թվականին` Ֆիլադելֆիայի ակադեմիան, որը հիմքն է Փենսիլվանիայի համալսարանի։ 1737 թվականից մինչև 1753 թվականը եղել է Փենսիլվանիայի փոստապետը, 1753-1774 թթ. զբաղեցրել է նույն պաշտոնը բոլոր հյուսիսամերիկյան գաղութների մասշտաբով։ 1776 թ. մեկնել է Ֆրանսիա՝ որպես դեսպան՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջև համաձայնագրի կնքման նպատակով։ Բազմաթիվ երկրների ակադեմիաների անդամ է ընտրվել, այդ թվում և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1789 թ. Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի, առաջին ամերիկացի անդամ)։ Նա մասոն էր և մտնում էր ամենամեծ մասոնական «Ինը քույրեր» խմբակի մեջ։ Ամերիկյան սահմանադրության հիմնադիրներից մեկն է (1787 թ.)։ «Ժամանակը ոսկի է» արտահայտության հեղինակն է («Խորհուրդներ երիտասարդ առևտրականին», 1748 թ.)։

Ֆրանկլինը մահացել է 1790 թվականի ապրիլի 17–ին։ Ֆիլադելֆիայում նրա թաղմանը ներկա է գտնվել շուրջ 20 հազար մարդ։

6.Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ;

Պայքար, որի նպատակն էր բարձրացնել գիտության և գիտելիքի դերը հասարակության մեջ:

Ինչ է հեղափոխությունը

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչականկառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճժամանակահատվածում։ 

Անգլյական հեղափոխությունը Անգլիական բուրժուական հեղափոխություն, 1640-1660 թվականներին, բուրժուական հեղափոխություն, որը հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը ևկապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։ 17-րդ դարի կեսինԱնգլիայի տնտ. առաջադիմության հիմքը կազմում էր կապիտալիստականմանուֆակտուրայի զարգացումը։ Սակայն, արդյունաբերական մենաշնորհները, համքարական կանոնները սահմանափակում էին մանուֆակտուրաներիգործունեությունը։ Անգլիական բողոքականությունը՝ պուրիտանությունը, որպեսբուրժուական գաղափարախոսություն և կրոնական-քաղաքական շարժում, բաղկացած էր երկու գլխավոր հոսանքներից, չափավոր՝ պրեսբիդերական և ավելիարմատական՝ ինդեպենդենտական։ Թյուդորների հարստության թագավորներինհաջողվում էր աբսոլյուտիզմը քողարկել կառավարման պառլամետական ձևերով, սակայն Ստյուարտները՝ Հակոբ 1ին(10 ժողովրդական զանգվածներիհեղափոխական շարժման վերելքի պայմաններում երկարատև պառլեմանտը 1640-1642 թվականներին իրականացրեց մի շարք բուրժուական վերափոխումներ, որոնքխարխըլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։ Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝թագավորը և ֆեոդալական ուժերը նախապատրաստեցին հակահեղափոխականհեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։ և Կառլոս 1-ին (16251649), ընդհարման մեջմտան պառլամենտի հետ։ Կառլոս 1-ինի գահակալության սկզբում սկսեցհասունանալ հեղափոխական իրադրությունը։ Ինքնավստահ թագավորը 1629 թվականին արձակեց պառլամենտը և մինչև 1640 թվականը կառավարեցմիանձնյա։ Անգլիայում սկսվեց տնտեսական և քաղաքական ճգնաժա. ժողովրդական զանգվածների հեղափոխական շարժման վերելքի պայմաններումԵրկարատև պառլամենտը 16401642 թվականներին իրականացրեց մի շարքբուրժուական վերափոխումներ, որոնք խարխըլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝ թագավորը և ֆեոդալական ուժերընախապատրաստեցին հակահեղափոխական հեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։Հեղինակազրկված թագավորը 1642 թվականի հունվարին մայրաքաղաքից փախավ Անգլիայիհյուսիսային մասը և սկսեց զորք հավաքել։ Դրանով ավարտվեց Անգլիական բուրժուական հեղափոխության «սահմանադրական շրջանը» (16401642)։ 1642 թվականի օգոստոսի 22-ին թագավորը Նոթինգհեմ քաղաքից պատերազմ հայտարարեց պառլամենտին։Սկսվեց առաջին քաղաքացիական պատերազմը (16421646) թագավորի կողմնակիցների (ռոյալիստների), «կավալերների» և պառլամենտի կողմնակիցների՝ «կլորագլուխների» միջև։ Պառլամենտական բանակը կրեց անհաջողություններ, որովհետև պառլամենտումմեծամասնություն կազմող պրեսբիտերները հրաժարվում էին պատերազմին հաղորդել հեղափոխական, ժող. բնույթ։ Նրանց դեմ դուրս եկան ավելի հեղափոխական բուրժուական գործիչները՝ ինդեպենդենտները, որոնց ղեկավարում էր Համայնքների պալատի անդամ, ինդեպենդենտական սպա Օլիվեր Կրոմվելը։ Դեմոկրատական զանգվածների ճնշման տակ ստեղծվեց գյուղացիներից և այլ աշխատավոր տարրերից կազմված բանակ (1644 թվականի դեկտեմբեր 1645 թվականի հունվար)։Պատերազմի ընթացքի մեջ առաջացավ արմատականբեկում։ 1645 թվականի հունիսի 14-ին Նեյզբիի մոտ Կառլոս 1-ինի բանակը գլխովին ջախջախվեց։ Առաջին քաղաքացիական պատերազմը 1646 թվականի վերջին ավարտվեց պառլամենտի հաղթանակով։ Ուժեղացավ ժող. զանգվածների պայքարը հեղափոխության հրատապ խնդիրների, մասնավորապես՝ ագրարային հարցի լուծման համար։ Սակայն, բռնագրավված թագավորականեպիսկոպոսական հողերը վաճառքի դրվեցին հարուստների համար շահավետ պայմաններով։Անգլիական հանրապետությունում (16491653) պետական իշխանությունը ինդեպենդենտներիձեռքումն էր, որոնք հետզհետե անցնելով բուրժուական ռեակցիայի դիրքերը, շարունակեցին իրենց նախորդների՝ պրեսբիտերների հակադեմոկրատական քաղաքականությունը։ Այս հողի վրա տեղի ունեցավ վերջնական խզում ինդեպենդենտների և ժող. զանգվածների միջև։ Հանրապետական կառավարությունը դաժանորեն ճնշեց լևելերների և դիգերների հեղափոխական ելույթները և ապստամբությունները (16491650)։ Հանրապետության համար կործանարար էր նաև կառավարության նվաճողական արտաքին քաղաքականությունը։

Design a site like this with WordPress.com
Get started