Պարագայական բացահայտիչ

Այսօր՝ ժամը 19.00, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:• Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:

Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:• Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:

Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

• Ձորի երկու կողմում թավուտ անտառների մեջ արջեր շատ ենլինում:(տեղի)

• Պապս արթնանում է վաղ առավոտյան ուղիղ ժամը վեցին:(ժամանակ

• Երևանում Աբովյան փողոցում աշխույժ եռուզեռ է:(տեղի)

• Հաջորդ օրը շոգ կեսօրին նա տուն վերադարձավ:(ժամանակի)

• Դրսում մայթերին տների անկյուններում կուտակվել էինչորացած տերևներ:(տեղի)

• Ձմռանը առաջին ձյան գալուն պես հովիվներն իջնում ենսարերից:(տեղի)

• Նա բոլորովին որբ եկել էր Բաթում իր ազգականի մոտ:(տեղի)

Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:
• Մարինեն լուռ նստել էր բակում:

•Երեկ Արամը սպասում էր ընկերներին:

• Այս գիրքը վերցրել եմ գրադարանից:

• Մայրս որոշել է անպայման վերադառնալ աշխատանքի:

•մի քանի ժամ առաջ ձիով վերադառնում էի վերին գյուղերից:

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասություններըդարձրո՛ւ դերբայական դարձվածներ:
• Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշշում են, լարում է լսողությունը:

• Երբ կամուրջն այրվեց, Պուբլիուս Հորացիուսը թռավ ջուրն ուբարեհաջող հասավ յուրայիններին:

• Երբ նայում ենք Երկրին, չենք կարող նրանով չհիանալ:

• Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզուբնակիչները նիզակով ձուկ են բռնում:

• Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդտաճարի շինարարությունն ավարտին հասավ, գարմանք ուհիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ:

Տեղի պարագա-դերբայական դարձվածները դարձրո՛ւերկրորդական նախադասություններ:

• Սպանություն իրականացրած վայրում ոստիկաններըփորձաքննություն էին անցկացնում:

• Նավի խորտակված վայրից մարմինները չէին կարողանումդուրս բերել:

• Նա երկար կանգնեց աղջկա հետ պայմանավորված վայրում:

• Ծերունին երազում էր վերադառնալ երիտասարդ տարիներնանցկացրած վայրերը:

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:

Այսօրվանից փակվում են բոլոր դպրոցները:

Այսօրվա դասն անհետաքրքիր էր:

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարմանժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

Գտի՛ր ժամանակի պարագաները:

• Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:

• Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:

• Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:

• Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:

• Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Կետերի փոխարեն դի՛ր ժամանակի պարագաներ (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

• … ստանձնում է գործարանի տնօրենի պաշտոնը:

•երեկ ոչ ոքի չէին սպասում:

• Այդ կինը այսօր չկա:

• Մի քիչ առաջ պատմությունը բոլորին պատմում էր:

•մի քանի րոպե առաջ զգեստը վնասեց:

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունըտրոհվում է ստորակետով:

• Երբ գիշերը հեռախոսը զնգում է, անմիջապես վատ բան ենքմտածում:

Համակատար դերբայով (երգելիս) կազմված դերբայականդարձված-ժամանակի պարագան տրոհվում է.

• նախադասության սկզբում և վերջում՝ բութով. – Եռօրյաճամփորդության գնալիս՝ հարկավոր է վերցնել տաքծածկոցներ: – Հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ՝ եռօրյաճամփորդության գնալիս:

• նախադասության մեջտեղում՝ երկու կողմից ստորակետերով. –Մեր դասարանի սովորողները, ավտոբուսով երկարճանապարհ գնալիս, զվարճալի խաղեր են խաղում:

Կետադրի՛ր:

1. Ամռանը ,երբ ջուրը պակասում է ,գյուղացիներն սկսում են վիճելմի կաթիլի ջրի համար:

2. Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելիս, մարդ հաճախզարմանում է:

3. Վիթխարի հզորության հողափոր մեքենան ,տեղից տեղփոխադրվելիս ՝մարդու կամ ձիու քայլելուն նմանվող շարժումներ է անում:

4. Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել ,արդեն երբՈդիսևսը տուն վերադարձավ:

5. Ծովափին կանգնելիս՝ աղջիկը հայացքը հառում էր հեռուհորիզոնին:

Դերբայական դարձվածները դարձրու՛ երկրորդականնախադասություններ. ուշադի՛ր եղիր կետադրության փոփոխությանը:

• Անգղերի կռնչոցից վախենալիս՝ ձիերը խլշում են ականջները:

Ձիերը Խլշում են իրենց ականջները երբ վախենում են անգղերի կռնչոցից։

• Ժայռի կատարին բազմելիս՝ արծիվն ակնդետ նայում է երկնիլազուրին:
Արծիվն ակնդետ նայում է երկնիլազուրին երբ բազմում է ժայռի կատարին։

• Օրիորդը գլուխը կախում էր՝ մտածության մեջ ընկնելիս:

Օրիորդը գլուխը կախում էր երբ մտածության մեջ էր ընկնում:

• Ընկերը, այլայլված անկյունից անկյուն քայլելիս, չնկատեց ներս մտած աղջկան:
Երբ ընկերը, այլայլված անկյունից անկյուն քայլելիս, չնկատեց ներս մտած աղջկան:

Շարահյուսորեն վերլուծի՛ր նախադասությունը:

• Այժմ էլ, եթե բարձրանաք մեր գյուղի վերին բլուրները, ուրամռան լուսնկա գիշերներին եզները մեղմ որոճացել են, դուք կհանդիպեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին:

բարանանք-ստորոգյալ
գյուղի-հատկացուցիչ.
մեր-հատկացուցիչ.
բլուրները-ենթակա.
վերին -տեղի պարագա.
այժմել-ժամանակի պարագա.
եզները-ենթակա.
գիշերներին- ժամանակի պարագա.
ուրամռան լուսնկա-որոշիչ.
որոճացել են -ստորոգյալ.
մեղմ-ձևի պարագ

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:

Ես գալիս եմ հեռվից և գնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:

Փողոցով մի հին մեքենա սլացավ:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանքտեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:

• Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էրծիրանենու սաղարթում:

• Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթինէր:

• Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:

• Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:

• Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:

Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):
• Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ :

•Այգի  ենք գնում ամեն օր:

• Մութ անտառում բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:

• երկնքից լույս էր կաթկթում:

• Արորով ինձ … հանեցին:

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում ենստորակետով:• Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:

Կետադրի՛ր: Այնուհետև երկրորդական նախադասություններըդարձրու դերբայական դարձվածներ (բառակապակցություններ):

1. Մենք թաքնվեցինք այնտեղ ,ուր խիտ եղեգներ էին աճում:

2. Նրա հայացքը գնաց այնտեղ՝ որտեղից պատանին ձեռք էր պարզել:

3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից՝ ուր փակվել էր աղոթելու համար:

4. Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամուզորքն էր սլացել:

5. Մշուշ էր բարձրանում այնտեցից, ուր ձյունը բարդաբոյ էր հասնում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:• Սողոմոնը փակեց աչքերը. օտար բառերի միջից նա լսում էրհին-հին մի զրույց բարության, լավի ու մարդկայնությանմասին, որը տկար էր ու անզոր, երբ աշխարհը լի էրչարությամբ ու դաժանությամբ:

Սողոմոնը-ենթակա.
փակեց-ստորոգյալ.
աչքերը-ուղիղ խնդիր
օտար-որոշիչ.
բառերի միջից
նա-ենթակա.
լսում էր-ստորոգյալ.
հին-հին-որոշիչ.
զրույց-ուղիղ խնդիր.
բարության-հատկացուցիչ.
լավի ու մարդկայնությանմասին-հատկացուցիչ.
տկար-որոշիչ.
անզոր-որոշիչ.
երբ-ժամանակի պարագա.
աշխարհը-ենթակա.
լի էր-ստորոգյալ.


Վերաբերության խնդիր

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում անծանոթծերունու մասին:

Այդ օրը բոլորը վիճում էին հեղափոխության շուրջ:

Պապը անընդհատ հարցնում էր զինվոր թոռից:

Վերաբերության խնդիրը այն առարկան կամ անձն է, որի շուրջ կամվերաբերմամբ կատարվում է գործողությունը:

Գտի՛ր վերաբերության խնդիրները:

• Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում:

• Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկբավարար են ձերբակալելու համար:

• Արիության, փառքի ու սխրանքի մասին ես մոռանում էի այս դառնագին հողում:

• Ուսուցչիս նկատմամբ իմ հոգածությունը տարիների ընթացքում չխամրեց:

• Ծննդյան օրվա առթիվ ստացած շնորհավորանքները չէին մեղմացնում սրտի վիշտը:

Կետերի փոխարեն լրացրու վերաբերության խնդիրներ:

• Դու …. Ուրիշներից կարծիքներ ես հավաքում:

• Երբեմն ինձ հարցնում էր գրքերի, դասերի ,տնայինների վերաբերյալ հարցեր:

•բանավեճի շուրջ  լուրջ քննարկումներ սկսվեցին:

• Քթի տակ ինքն իրեն խոսում էր …, …, …:

•հանցագործի մասին ոչ մի տեղեկություն չունեին:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
• Ջրի կաթիլներով ողողվում էին փոքրիկ շենքի խղճուկ պատերը, իսկ ծերունին աչքերով փորձում էր ստուգել ներսակողմիկազմվածքի ամրությունը:

պատերը—ենթակա
ողողվում էին—ստորոգյալ.
կաթիլներով— միջոցի խնդիր
ջրի—հատկացուցիչ
խղճուկ-որոշիչ.
շենքի— հատկացուցիչ.
փոքրիկ—որոշիչ.
ծերունին—ենթակա.
աչքերով—միջոցի խնդիր
փորձում էր—ստորոգյալ.
ստուգել—ստորոգյալ.
ներսակողմիկազմվածքի—հատկացուցիչ.
ամրությունը—ուղիղ խնդիր

Կետադրիր.

1. Երկու մոմ, իբրև հույսի կերոններ մարմրում էին տաճարիներսում:

2. Շենքը մի քանի հարկաբաժին ուներ և դրանցում միասին բնակվում էին՝ Կամսարական հինգ եղբայրները:

3. Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում ծվարել ենգյուղերը ,որտեղ խավար խեղճություն կա:

4. Գնում էին հազար գույնի ձիեր քուռակներով, ու դեռ անծինթամբած ու մերկ դեղձան ու սպիտակ բաշերով:

5. Երևանյան գեղեցիկ անդորրավետ մի տուն էր ՝Գրիգոր պապիերբեմնի տունը հաստատուն հիմքերով ու պատերով, շոգիցպաշտպանող նեղ լուսամուտներով փայտե պատշգամբով:

Երկրորդական նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ)՝օգտագործելով վերաբերության խնդիրներ:

• Կինը մտածում է, որ նրանից գլուխ չի հանում:

• Նա հարցրեց աղջկան, թե որտեղ են տանեցիները:

• Ապա խոսեց Աշոտ սեպուհը, որ պարսից զորավարը զորք է բերել Հայաստան:

• Նա զարմանում էր, թե ինչ է իր մեջ տեղի ունենում:

• Բեշիրը մտածում էր, որ իր անունը լսելիս սարսափահար ենլինում:

Միասնության խնդիր


Ամբողջ օրը բակում ընկերոջս հետ հեծանիվ քշեցի:

Ընտանյոք հանդերձ (կամ՝ ընտանիքով) եկել էին խնջույքի:

Միասնության խնդիրը ցույց է տալիս այն առարկան կամ անձին, որի հետ միասին է արվում գործողությունը:

Կետերի փոխարեն գրիր միասնության խնդիր (երեք ձևն էլօգտագործիր):

• Նուբարն ամեն առավոտ հոր հետ բարձրանում էր սարը:

•ընկերներով մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին:

• Վարդգեսը ժամանակ չուներ նրանց հետ այդ հարցը քննարկելու:

• Նա միշտ որսի էր գնում ընկերների և բարեկամների հետ :

• Մինչև ուշ երեկո տղամարդիկ աշխատեցին դաշտում:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:
• Նրանք՝ սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում սառը հող վարողները, համարյա միշտ կյանքից գնում են քաղաքի ստվերների հետ, առանց հետք թողնելու:

Նրանք-ենթակա.
տունդրայում- տեղի պարագա.
սառը-որոշիչ.
ջունգլիներում-տեղի պարագա.
արևադարձային-որոշիչ.
հող վարողները-բացահայտիչ.
սառը-որոշիչ.
գնում են -ստորոգյալ.
կյանքից-անջատման խնդիր.
քաղաքի-հատկացուցիչ.
ստվերների հետ -միասնության խնդիր.
հետք-ողիղ խնդիր.
թողնելու-ստորոգյալ




Կետադրիր:

  1. Մարդը՝ Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի:
  2. Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհորդները, այժմ մի փոքր տրորված, նորից հեռուն են տանում:
  3. Բնության մեծ գաղտնիքը՝ կյանքի ծագումը գուշակելու համար, ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:
  4. Անիվ չունեցող սահնակները շարժվում են ձյան վրայով, իսկ նրանց նման ուրիշ սահակողավոր քարշակները՝ սահող այլ մակերեսներով:
  5. Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, և նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:

Անջատման խնդիր

Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:

Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից (ինչի՞ց):

Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:

Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:

• Նա վաղուց էր ձանձրացել նրանից:

• Նա թաքցրեց իր անհանգստությունը մայրիկից:

• Ես ոչ մի կերպ չեմ կարողանում զգեստից ազատվել:

• Նա մեզ չզրկեց երջանկությոնից:

• Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում շրջապատից,մարդուց:

Ընդգծիր անջատման խնդիրները:

• Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
• Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակկյանքից:
• Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք….
Փրկեցեք մտքերից այս անծայր,
Փրկեցեք խոսքերից այս խելոք…
• Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես: • Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:

Վերլուծիր նախադասությունը:

• Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում:
ոչնչացում-ենթակա.
սպառնում է-ստորոգյալ.
փղերի-հատկացուցիչ
վայրերի-հատկացուցիչ.
ուրիշ-որոշիչ.
որտեղ-տեղի պարագա.
որսագողերի-հատկացուցիչ.
վաճառողների-հատկացուցիչ.
փղոսկր-որոշիչ.
չի ձեռնարկվում-ստորոգյալ.
ոչինչ-

Կետադրիր.

  1. Աղթամար կղզին՝ որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
  2. Կանաչ կղզին՝ խոշոր կետ ձկան տեսքովերկարում է հարավից հյուսիս՝ պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
  3. Լուսաբացի առաջին սարսուռը՝ թարմ ու պայծառ սահում էր արթնացած մակերեսի վրայից:
  4. Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա՝ եկեղեցու հնչուն զանգակի պես:
  5. Նրա հրացանը նշանից շեղվեց և իր թնդյունով՝ աղավնուն քնից զարթնեցրեց:
  6. Ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և նրա աջ թևը շլացուցիչ բոցերով պարուրվեց:
  7. Հայաստանը՝ ուր որոշել էր գնալ մանուկ հասակիցչէր տեսել:
  8. Դժվարին չարքաշ կյանքի ընթացքում, հեռավոր հայրենիքը հաճախ այցելել էր նրան՝ երազի պես շքեղացած, քաղցր:
  9. Լուրը՝ իբրև ժանտախտ, սողոսկում էր բոլորի տները:
  10. Ցանքսերը երաշտից փրկելու հույսը ոգեշնչել էր բոլորին՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ:

Որոշիչ, ենթակա, խնդիր նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ):

• Ով իր նպատակը լավ է պատկերացնում, դրան հասնելումիջոցը կգտնի:
Իր նպատակը լավ պատկերացնողը, դրան հասնելու միջոցը կգտնի։

• Թե ինչ եղավ իրեն այդ պահին, ինքն էլ չիմացավ:
Իր հետ այդ պահին եղածը, ինքն էլ չիմացավ։

• Ումից բոլորովին չէր սպասում, նարնից էլ հարված ստացավ:
Բոլորովին չսպասված մարդուց էլ, հարված ստացավ։

• Պատրաստ էր իր մտադրությունը բարեկամին հայտնելու՝ պայմանով, որ ուրիշը չիմանար:

• Հետո այնպիսի մրրիկ բարձրացավ, որ երկինք ու երկիրխառնեց իրար փոշով ու աղբով:

Միջոցի խնդիր

Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:

Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:

Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:

• Ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

• Փոքրիկ տունը գյուղում գետով էր առանձնանում:

• Նա իր սև գործն անում էր ընկերոջ միջոցով:

• Աղջկա մազերը կապված էին մազակալ:

• Այդ օրերին քաղաքն ապրում էր (ումո՞վ):

• Հարցերին պատասխանող պարոնը պահակի մոջոցով մոտեցավ մեքենային:

Ընդգծիր միջոցի խնդիրները:

• Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:

• Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:

• Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:

• Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:

• Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:

• Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Վերլուծիր նախադասությունը:

• Արտերում հասած ցորենները ծփում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում էին հրացանի ձգանը:

ցորենները-ենթակա

ծփում էին-ստորոգյալ
հասած-որոշիչ

Արտերում-տեղի պարագա

մշակները-ենթակա

մրսում էին-ստորոգյալ
հողի-հատկացուցիչ
խրամատներում-տեղի պարագա
ձեռքերով -միջոցի խնդիր.
անվարժ-որոշիչ.
շարժում էին-ստորոգյալ.
ձգանը-ուղիղ խնդիր.
հրացանի-հատկացուցիչ

Կետադրիր:
1. Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիքի ՝Իտալիայիթշվառ վիճակից:

2. Մենք ՝երեխաներս, հիանում էինք նորելուկ գառնուկով:

3. Ես երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային, և նա խաղաղքնել էր իմ գրկում:

4. Ընկերս շրջապատում հայտնի ՝իր անասելի չարություններով,բակից տուն չէր գալիս:

5. Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարները ՝մաշեցնող շիթերը, քայքայում են նաև շատ հանքային աղեր:

6. Քամին շպրտում է փեթակների տանիքները ,և փեթակների մեջանձրև է լցվում:

7. Երեխան ձին բերելու գնացած ձորի այս լանջին մոլորվում է:

8. Ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում ,և մարդ չգիտի՝ թե որտեղ կառուցի իր տունը:

9. Պայծառ է նա ՝որպես մշտաբորբոք փարոս և վառվում է՝ հրովանշեջ բոսոր:

10. Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր անհաջող գեներալ ՝Վիտտորիո Էմմանուել ,բարակ երկար վզով:

Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:

1. Ջրաղացպանը չիբուխը դրել էր բերանին և գոհ ծխում էր:

2. Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:

3. Այդ օրը տեսուչը կանչեց ինձ և մանրամասն հարցեր տվեց:

4. Բոլորին հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:

5. Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:

6. Վասոն մոտեցավ խորտկարանին և բացեց ժանգոտած դուռը:

Հանգման խնդիր

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:

Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:

Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին – ու՞մ:

Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չենկարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին: 

Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:

• Լավան մոտենում էր գյուղին։

• Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում առյուծին:

• Ունկնդիր եղա հողմի խենթ ձայնին:

• Անսպասելի ես հանդիպեցի ընկերուհուս:

• Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան եկեղեցուն:

Գտնել հանգման խնդիրները:
• Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:

• Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծշփոթության մեջ:

• Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամչհավատաց իր ականջներին:

• Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:

• Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:

Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:
Ուղիղ խնդիր ,հանգման խնդիր

• Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:

• Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:

• Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:

• Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:

• Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձիբերել:

Կետադրել:

  1. Արևը՝ որպես մի վիթխարի, լուսարձակ, գետի խորքն այնպես էր լուսավորում, որ կարելի էր նրա հատակի ավազներն անգամ համրել:
  2. Շողերի շեկ խրձերի մեջ՝ ջրի խորքը թափանցած դեպի վեր էին շտապում անհամար ձկներ, և նրանց տարերային հոսանքին կարծես վերջ չկար:
  3. Մի անգամ բախտ ունեցա երկու հսկաներին՝ Թամանյանին և Թորամանյանին ընկերակցելու:
  4. Մի աղջիկ կա՝ հմայքներով լեցուն, որ ամեն տարի այցելում է մեզ՝ ոսկեզօծ մազերը հովերին տված, ոտքերը բոբիկ ու ցողաշաղախ:
  5. Մի առավոտ՝ նշանավոր ասպետը հեծավ իր ձին, զինակիցը, ավանակը և նրանք ճանապարհ ընկան:


Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձրեքկրավորական:1. Սպասավորները դուրս էին բերում սպարապետինանհրաժեշտ բոլոր իրերը:2. Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել:3. Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրում էինմարդկանց հոգիները:4. Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:5. Զեփյուռը քնքշորեն օրորում էր խիտ սաղարթները:

Դասարանական աշխատանք

44. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրվածհոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժտեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ ենփորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլներից  անգամ հողի վրա բոցկլտում են  

խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկշտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավորկիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցինշտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը կտրվի։

Design a site like this with WordPress.com
Get started