Ներգործող խնդիր

Հիշում ենք. կան բայեր, որոնք կարող են ստանալ վ կրավորական մասնիկը:

Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր: – Թոռները սիրվում են պապիկողմից – ներգործող խնդիր:

Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր: – Նամակըբարձրաձայն կարդացվեց Արմենի կողմից – ներգործող խնդիր:

Երեկոյան երկինքը ծածկվեց ամպերով – ներգործող խնդիր:

Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

• Հանցագործը քննադատվում էր  դատարանի կողմից:

• Բնությունը փոխվում է :

• Վայրենիներն ազատ արձակվեցին … :

• Կեսօրին փողոցները փակվել էին շինարարների կողմից:

• Հրատապ լուրը հայտնվեց լրագրողի կողմից:

Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցողնախադասություններ:

•  խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստվում աղջկա կողմից:

• նրա խարխուլ կացարանը քանդվել է երկրաշարժի կողմից:

• ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից:

•  երկինքը ծածկվեց ամպերից:

• հարևանները հրավիրվեցին ներս նահապետի կողմից:

• օրհնանքի խոսքեր ասվեց ծերունի Մովսեսի կողմից:

•  սուփրա փռվեց, սեղանին մի կուլա գինի դրվեց Նուբարի կողմից:

Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցողնախադասություններ:

• քամին հալածվում էր մառախուղի թանձր քուլաները  :

• Սիմոնը արագ լրացրեց հինգ դիմում:

• նրա աշակերտները լուսավորում էին ամրոցը ամեն գիշեր:

• բերրի պտղածառերը, խաղողի որթերը և ծաղկող թփերը ծածկել էին պարսպիներսը 

• Գիշերվա մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդուն

Նախադասությունը կետադրել և վերլուծել.

• Զինվորները արյունաթաթախ ու քրտնած բերում էին Զոհրակին ՝գնդիհրամանատարին:

Զինվորները-ենթակա

բերում էին -ստորոգյալ

արյունաթաթախ ու քրտնած-որոշիչ

Զոհրակին-ուղիղ խնդիր

գնդի-հատկացուցիչ

հրամանատարին-ուղիղ խնդիր

Կետադրիր:

1. Փչում էր թափանցող քամի մարտին հատուկ թեթև հանդարտ բայց սառը:

2. Էմման հենվեց ամուսնու թևին իսկ Սիլվան Էմմայի:

3. Երեքն էլ ՝Էմման ամուսինը և Սիլվան, անցան փողոցը:

4. Գիշերային մուգ կապույտ երկինքը՝ պարզ էր ,աստղերը սովորականից խաղաղ:

5. Արևածաղկի մեծ-մեծ գլուխներ սև լիքը սերմերով ձմերուկի և սեխի գլխապտույտառաջացնող բույր էր տարածվել շուկայում:

Ենթակա-նախադասությունները դարձրեք ենթակա-բառակապակցություններ:

• Ով իր պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ:

• Ակնհայտ էր, որ գողը գողացել է հացը:

• Պարզ չէր, որ լավ է լինելու մեր վիճակը:

• Երևում էր, որ հյուրը առաջին անգամ է այստեղ:

• Պատասխան կտա նա, ով առաջինն է դուրս եկել սենյակից:

Ուղիղ խնդիր

Հետևյալ բայերը բաժանիր երկու խմբի՝ վ կրավորական մասնիկստացող և չստացող:
• սիրել, ատել, գրել, պատասխանել, կանչել, քայլել, գողանալ, հեռանալ, մրսել, բռնել, ծածկել, փակել, հռչակել, բացել, նստել:

Այն բայերը, որոնք ստանում են վ կրավորական մասնիկը, պահանջում են որևէ առարկա կամ անձ (ուղիղ խնդիր), որ կկրենայդ գործողությունն իրենց վրա:

Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր:

Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր:

Հարցերի փոխարեն լրացրու ուղիղ խնդիր – բառ, նախադասություն:

• Մի ականատես նկարագրում էր նրան,ով վնասել եր մի կնոջ :

• Բնության ուժերը փոխում են մարդուն, ով վատ մտքեր ուներ:

• Վայրենիներն ազատ արձակեցին (ո՞ւմ), (ի՞նչը):

• Վերջապես արևը տաքացրեց (ո՞ւմ), (ի՞նչը):

• Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան , (ի՞նչը):

Գտիր ուղիղ խնդիրները, ընդգծիր:

• Արևը վերևից կրակ է թափում:

• Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:

• Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:

• Ամպերը ծածկեցին երկինքը:

• Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:

• Ծերունի Մովսեսը, վերցնելով գավաթը, օրհնանքի խոսքերասաց, խրատներ կարդաց Նուբարին:

• Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:

Նախադասությունը վերլուծել.

• Գարնան առատ անձրևները ջրեցին չորացած դաշտերն ու այգիները:

անձրևները—ենթակա

ջրեցին—ստորոգյալ

դաշտերն ու այգիները—ողիղ խնդիր

չորացած—որոշիչ

առատ—որոշիչ

գարնան—հատկացուցիչ

Կետադրիր:
1. Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էրբյուրավոր լույսերով:

2. Բայց նրանք մի պահ քարացան, ու հանգիստ շարունակեցինպարել:

3. Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատմիջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ունեցուկ լինել:

4. Փարավոնի Ռամզես Չորրորդի ժամանակներիԵգիպտոսում է դա կազմվել:

5. Քարտեզի վրա տարբեր գույներով ՝օգտակար հանածոներիմետաղի քարի հանածոներն են նշված:

6. Խառնարանի մյուս կողմում ուրիշ հսկայականտիեզերանավեր կան, ու այնտեղից մեզ են նայում:

7. «Ապոլոն-11» տիեզերանավով ամերիկացիտիեգերագնացները Արմսթրոնգը, Օդրինը և Կոլինգը Լուսինէին թռչում:

8. Հենց ջրի եզրին նարնջագույն ծանր՝ առարկա տեսավոեգբիի գնդակ նման:

9. 1800 տարում երկրի երեսից վերացել է կաթնասունկենդանիների 33 ձև ,իսկ ընդամենը հարյուր հիսուն տարումյոթանասուներեք:

10. Մարդիկ միմյանցից ՝հարյուրավոր քայլ հեռու կանգնածիրար հետ շշնջոցով կարող են խոսել:

Գործնական քերականություն

I.Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները, կետադրիր:

1. Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում:2. Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր ու ձորով փախչում է փշաքաղված գետը:3. Փողոցում մարդ չկար ,բոլորն աշխատանքի էին:4. Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):5. Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:6. Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից վերադարձող համհարզները (ծառաները)ճոճում էին նիզակները:7. Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանը ծածկվում փարթամ կանաչով:8. Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:..9. Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:10. Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան:

Ընգծիր որոշիչը, կետադրիր:

1. Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի քանի մարդ:

2. Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):

3. Բոլոր ընծաների փոխարեն վերցրեց մի սրվակ լցված արցունքով հառաչով ու քրտինքով:

4. Արդարությունը խորունկ տխուր հայացքով առանց կշեռքի ու սրի դուրս ելավ մի կույտ մաքուր ամպերի բացվածքից:

5. Ազատամարտիկները հուզմունքից խեղդվող արտասուքով ճմլված սրտով անհուն կսկիծով կանգնած էին խորանի առջև:

Ընդգծիր հատկացուցիչ-հատկացյալը, կետադրիր:

1. Խանութպանը սրբում էր ցուցափեղկի ցրտից սառած ապակիները:

2. Գինետան ճաշի գոլորշուց խունացած խոհանոցում ապստամբները կրակ էին վառել:

3. Դռնապանները առավոտյան մաքրում էին մայթերի մինչև գոտկատեղ հասնող ձյունը:

4. Մի րոպե անց փողոցի հրդեհից մոխիր դարձած կենտրոնում թնդանոթը որոտաց:

5. Բոլորի զարմանքից քարացած դեմքերին սառել էր մի հարց:

Գտիր բացահայտիչները, կետադրիր:
1. Բլուր-բլուր արշավում էին ամպերը որպես ուղտեր:

ամպերը ՝որպես ուղտեր,բլուր-բլուր արշավում էին

2. Փակ շուկան՝ Երևանի ամենահին կառույցներից մեկը դարձել է ժամանակակից առևտրի կենտրոն:

3. Գագիկը ՝նորեկ պատանին զարմացած շուրջն էր նայում:

4. Քույրը՝ Արաքսյան ,Աշոտին ՝եղբորը զայրացած բացատրում էր որ ծխել չի կարելի:

5. Գնացինք Արմավիր ՝աշխարհի ամենահին քաղաքներից մեկի Մեծամորի պատմության թանգարան:

Ընդգծիր որոշիչ-բառակապակցությունները. դրանք դարձրու որոշիչ-նախադասություն:

1. Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես ետ էր քաշվում:

2. Ջրաղացը մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն:

3. Ես այդ թափածդ արցունքներից  ծնված Բողոքն եմ:

4. Կոպիտ գործվածքից կարված շապիկը հազիվ էր ծածկում թիկնեղ մարմինը:

5. Մոնակոյի հայտնի վայրերից է թանգարանը՝ օվկիանոսագիտությանը նվիրված:

Ենթակա

Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ

Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:

1.  ես նշմարեցի:

2. ներկվել էին դեղձենիները:

3. աչքը կկշտանա:

4. ես ունեմ:

5. գլուխը դողում էր :

Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:

Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերինպատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:

1. Կատուն բռնում է մկանը:

2. Սառը Քամին փչեց:

3. Դելֆինները լողում էին  ծովում:

4. Կանաչ Արահետը ձգվել էր:

5. Գետերը քանդում են տները:

Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

1. դելֆինները հայտարարում են։

2. թույնը արժեքավոր է:

3. կոնստրուկտոր պատրաստել է:

4. բնակիչները խոսում են:

5. հասնում կանչերը:

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալիհետ:

1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող երևաց:

2. Գարնան արևոտ օրեր ինձ հուշեցին, որ մայիսն է:

3. Քամին հալածեց մառախուղի թանձր քուլաները:

4. Ճապոնիայում թողարկվեցին ծայրին փոքրիկ լամպ ունեցողգրիչներ:

5. Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողացին դեպի ազատություն:

Քամինօրերդելֆիններշողգրիչներ

Հետևություն արա:

Գտիր համաձայնության սխալները:

• Մի մասը լռում (են)է:

• Երեմն ընկերոջ հետ (գնացին)գնաց:

• Ընդունվում (է)են պատվերներ:

• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի (կատարեն)կատարի:

• Պահանջվում (է )ենվարորդներ:

Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելովօրինակները:

• Արևը __մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:

• Արևը ___և լուսինը __մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:

• Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:

• Արևը __մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:

Հետևություն արա:

Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

• Լճում ձկների «տեսակները» շատացել են և կերի պակաս է նկատվում:

• Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր «մոլորակ» է ընդհարվել:

• «Չղջիկը »շատ նուրբ լսողություն ունի:

• Ամենուրեք բավականաչափ «կենդանիներ» կային և «մարդիկ »չէին մտածում դրանցվերանալու մասին:

• Ժամանակին «հսկաներ »են ապրել և այդ «ձորերը »նրանց համար «առուներ »են եղել:

• «Դու »քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր« հույսերը»:

• «Մեղուներն »ու «ճանճերը »այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ ենդառնում:

• «Աշունը »շուկան լցրել է մրգերով և «անտառները »գույներով:

• Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր «ջուրը» և առաջ սլանում:

• «Վագրը» ծառի ետևից մռնչաց և «անտառը »սարսափեց:

Որոշիչ 2

Բոլոր գոյականները լրացնել բառ-որոշիչներով:

• Տղայի սխալ պահվածքը ուսուցիչներին դուր չէր գալիս:

• Արմենի նոր գիրքը կորավ:

• Խոհանոցում մայրը ճաշ էր եփում:

• Ընկերուհին հայտնեց լավ լուրը:

• Սենյակի պատից կախված էր գեղեցիկ նկար:

Բոլոր գոյականները լրացնել բառակապակցություն-որոշիչներով:

• Աշխարհը մարդուն սպառնում է աղետներով:

• Այցելուն կարծես թե ընտելացել էր տանը:

• Նա պարզ լսում էր երեխաների աղմուկը:

• Անդորրը տարածվել էր այգիների վրա:

• Ջրի մի կոհակ բարձրացավ քարի վրա:

Յուրաքանչյուր նախադասության մեջ որոշիչներից մեկը դարձրու ետադաս՝ուշադրություն դարձնելով կետադրությանը:

Բոլոր գոյականները լրացնել նախադասություն-որոշիչներով:

• Քամին հանդիսավոր խշխշացնում էր սաղարթները:

• Երկիրը հենվում է ոսկե գորտի վրա:

• Ծուխը խառնվել էր մշուշին:

• Գագաթը փայլում էր շողքերով:

• Դաշտի մեջ քարե երկու սյուն էր կանգնեցված:

Տրված որոշիչները գրիր որոշյալից (բառը, որին լրացնում է որոշիչը) առաջ և հետո. ուշադիր եղիր կետադրությանը:

• մի կին քաշում էր գանգակի պարանը: – անտառաբնակ բուի նման

• այդ ձայնը ուշքի բերեց նրան: – սրտաբուխ ու մտերիմ

• գազանիկը թաթեր ուներ: – երկարբարակ ու ոսկրոտ մատներով

• աշունը շուկան լցրել է մրգերով: – ախորժելի, քաղցրահամ

• ես տեսնում եմ ծառը և թիրախը: – նրանից կախված

Կետադրել:

• Քայլում էր մի գեղեցիկ տիկին տակավին դեռատի քնքուշ նրբիրան:

• Սիրում եմ մեր երկինքը մուգ:

• Լեռան փեշին ապարանքն էր դարերի փոշին կամարներին դրած:

• Հացերի կողքին քնած էր հացթուխը ալյուրոտված ձեռքերը խմորոտ:

• Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր ծաղկազգեստ ու բուրող:

• Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:

• Ջրաղացը ծեր ու իմաստուն հեքիաթասաց լռել էր արդեն:

• Հավաքվածներին  մոտեցավ մի աղջիկ խուճապահար թռչունի նման:

• Զանգը որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել բոլորին հավաքում էր եկեղեցում:

• Շրջակա դաշտը երփներանգ ծաղիկներով զարդարված քչքչան աղբյուրներըպաղպաջուն ու զուլալ ստեղծել էին եդեմական տեսարան:

Բացահայտիչ2

Արամին՝ որպես օրինապահ զինվորի, հատնեցին շնորհակալություն:

Մասնական բացահայտիչը շեշտը դնում է գոյականի մեկ հատկանիշի վրա, բացահայտում է նրա միայն մի կողմը:

• Գտիր մսնական բացահայտիչներն ու ընդգծիր:

Հայրս երեխաների համար գնում էր խաշխաշով բլիթներ՝ իբրև Զատկի տոնիլավագույն նվեր:

Որպես փորձված զինվոր՝ նա խրատում էր նորակոչիկներին ու ոգևորում:

Հինավուրց բերդի մոտ կանգնած է Առաքելոց եկեղեցին՝ իբրև մոխրագույն թռչուն:

Պարոն Սիմոնյանը կանչեց ինձ՝ որպես լավ սովորողի, և մանրամասն հարցերտվեց:

Շարքի առջևից գնում էր նա՝ որպես հմուտ հեծանվավար:

Մասնական բացահայտիչը կազմվում է որպես և իբրև բառերով:

• Ընդգծիր որոշիչները: Դրանք փոխարինիր մասնական բացահայտիչով՝բացահայտյալից առաջ և բացահայտյալից հետո:

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդհեռավոր բլրի վրա:

տունը ՝որպես Կոշիկի դատարկ տուփ, ինչոր մեկի կողմից մոռացվել էր այդհեռավոր բլրի վրա:

Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:

քթամասը՝ իբրև Նավի հսկա թուր , ճեղքում էր ջուրը:

Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:

տակառը՝որպես Ապահով թաքստոց, կատվին շատ էր փրկել:

Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիներիբախումը:

անտառը՝իբրև մութ վարագույր , թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը:

Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:

ամպերը իբրև՝ Սպիտակ բրդի եթերային ծվեններ, սահում էին մեր գլխի վրայով:

• Կետերի փոխարեն ավելացրու մասնական բացահայտիչներ:

Էլիասը՝որպես լավ աղջիկ, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`…, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`որպես երգ, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…:
Պահակը`…, որոշեց ինձ մենակ չթողնել:

• Փորձիր ինքդ ներկայացնել մասնական բացահայտիչի կետադրության սկզբունքը:

• Կետադրիր:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում ՝որպես ջրային տարերքիհզորության խորհրդանիշ: 
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք,առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ ,անփույթ կանգնած էր Ջեկը ՝իբրև իր արժեքն իմացողանփոխարինելի օպերատոր:

Տուփից ուղիղ դեպի կինը ,դուրս թռավ թունավոր կանաչ օձը ՝իբրև դիպուկ նետվածփետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ ՝կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը ՝որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր եննետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Բացահայտիչ 1

Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Դիտարկել՝ ինչ էփոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:

Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:
Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին:

Բուն բացահայտիչը բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը: Բացահայտիչնու բացահայտյալը ունենում են նույն թիվն ու հոլովը:

• Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:

Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:

էդմունդ Հալեյը՝նախկին ծովագնացը, մի օր թակեց նրա դուռը։

Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին:

Նա մի օր փողոցում տեսավ էդմունդ Հալեյին՝նախկին ծովագնացին։

Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյից:

Նա անընդհատ խուսափում էր էդմունդ Հալեյից՝ նախկին ծովագնացից։

Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց էդմունդ Հալեյի տոկունության վրա:

Բոլորը զարմանում էին էդմունդ Հալեյի ՝ նախկին ծովագնացի տոկունության վրա։

Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով:

Երիտասարդ նավաստին հպարտանում էր էդմունդ Հալեյով՝ նախկին ծովագնացով։

• Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:

Միքայելը`տղադ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց`տիկին Անահիտից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:
Մայրը որդուց`Արամից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Կորյունին:
Հրազդանը`գետը, Երևանով է անցնում:

Բուն բացահայտիչ. կետադրություն:

Միքայելը` զարմիկս, երեկ մեր տանն էր:

Մեր ուսուցչուհու՝ ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:

Նա իր լարային գործիքով՝ կիթառով, եկել էր ճամփորդության:

• Կետադրիր:

Մենք ՝ես ու Ցոլակը մտանք բակ:
Ընկերներս ՝գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը ՝Անդոն ,հաց ենք տանում նրա հոր ՝բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ումոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը ՝իմ վաղեմի ծանոթի:
Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետիանշարժ ջրերը:
Մեր ՝երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից: 
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ ՝հյուղակը:

• Նախորդ վարժության նախադասություններում ընդգծիր ենթական, ստորոգյալը, որոշիչն ու հատկացուցիչը:

• Տրված որոշիչ նախադասությունները դարձրու որոշիչ բառակապակցություններ՝օգտագործելով ենթակայական կամ հարակատար դերբայը:

Օրինակ՝

Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվում էր: – Մենք հեռացանք քամուցալեկոծվող ծովից:

Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվել էր: – Մենք հեռացանք քամուցալեկոծված ծովից:

Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան թիվ ենկազմում:

Պահպանված կենդանիների մեջ կան աննշան թիվ կազմող տեսակներ։

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքումհամառորեն հավաքում էինք այն կենդանիներինորոնք իրենց հայրենիքումբնաջնջվում էին:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքումհամառորեն հավաքում էինք հայրենիքում բնաջնջվող կենդանիներին։

Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, հավերժացվել ենպատմության հուշամատյաններում:

Հաղթանակներ տանող անունները հավերժացվել են պատմությանհուշամատյաններում:

Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայումհամարյա միշտ կյանքիցգնում են առանց հետք թողնելու:

Այն մարդը, ով ծովի հետ մտերմանում էդժվար է համակերպվում ցմաքիկյանքին:

Ծովի հետ մտերմացող մարդը ՝դժվար է համակերպվում ցամաքի կյանքին։

Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:

•մարդուվ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:

• Միշտ հիշում է ծերունու խոսքը:

• Լճակի ջուրը բարձրացել էր ձնհալից:

• ծառի արմատները շատ խորն էին թափանցել:

• քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

Հատկացուցիչը պատասխանում է  ինչի և ում հարցերին:

Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչհատկացուցիչ:

Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է որոշիչ։ Այնլրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է հատկացուցիչ:

Գտնել հատկացուցիչները:

• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներիցշպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:

• Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:

• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:

• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:

• Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:

• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:

• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:

• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:

• Լճի Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:

• Պապը սիրով կարդում էր նրա բանաստեղծությունները:

•Երեկոները շատ խաղաղ էին փողոցում:

• Պատկերասրահում ցուցադրված էին քրոջս նկարները:

• Զինվորները շատ արագ էին կատարում հրամանատարի հրամանները:

Ուշադրություն դարձրեք.

իմ գիրքը – գիրքս

քո գիրքը – գիրքդ

իմ գիրքս

քո գիրքդ

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):

• ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:

• որսս իր ոտքով եկավ:

• սիրտդ քա՛ր է, քա՛ր:

• շուրջս ոչինչ չեմ նկատում:

• Կիրակի օրը ծնողներիդ հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:

Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեցհարավ:

Կետադրիր.

1. Արթուրի ՝գունագեղ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:

2. Բազեի ՝որսորդի ուժեղ զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:

3. Յուրաքանչյուրի ՝ինձ ուղղված չար խոսքը խոցում էր սիրտս:

4. Առագաստանավի ՝անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում միհետաքրքիր փաստ կա:

5. Արեգակի ՝ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեցմարդկանց մեջ:

Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):

• Կերպարանքը՝ փաթաթված սև թիկնոցով ,առանց դուռը բախելու ,ներս մտավ:

• Երկու լեռնաշղթաների արանքում որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակըընկած է փոքրիկ քաղաքը:

• Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր ՝աշտարակներով ուերկաթյա դռներով, որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով: 

Որոշիչ 1

Գտիր ընդգծված բառի լրացումները (որոշիչ) և դիտարկիր:
Ջրով լվացվեց: – Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց: Լվացվեց ջրով, որ ձնհալից էր առաջացել:
Նախադասության մեջ գոյականական անդամի լրացումը (որոշիչը) արտահայտվում է.

  1. Բառերով
  2. Բառակապակցություններով
  3. Նախադասություններով
    Նախադասության գոյականական անդամին ավելացրու երեք տեսակի որոշիչ:
    • Կարմիր ծ աղիկներն օրորվում էին:
    • Դամբարանից զարմացած դուրս եկան:
    • Ուշադիր հետևում էինք անցորդին:
    • Աշխատում էր կավով:
    • Ընկերոջից նեղացել է:
    Որոշիչի կետադրությունը:
    Սրտաբուխ ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը սրտաբուխ ուշքի բերեց նրան:
    Սրտաբուխ, մտերիմ ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը՝ սրտաբուխ, մտերիմ, ուշքի բերեց նրան:
    Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: – Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին:
    Հեռագիրը, որ բերել էին գիշերը, բոլորին զայրացրեց:
    Կետադրիր:
    • Զվարթ կատակաբան ընկերս ՝շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
    • Կանաչազարդ դաշտավայրը ցողված վաղորդյան մարգարիտներով ՝վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
    • Մայրամուտին ՝ծովը շառագույն ու հանդարտ ,հանկարծ ալեկոծվեց:
    • Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ բոլորովին նոր չօգտագործված:
    • Զանգը որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել բոլորին հավաքում էր եկեղեցում:
    • Ծաղիկը որ արևի հետ բարձրացնում էր գլուխը դաշտում կարծես միակն էր:
    • Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
    • Մի աղջիկ խուճապահար թռչունի նման դուրս թռավ անտառից:
    • Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել փոքրիկ բաժակներով ոսկեօծ սրճամանով:
    • Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը որոնք զրկվել էին կենսական փայլից:

Ավելացրու որոշիչներ՝ ուղղորդվելով կետադրությամբ:
• …., ….. լեռների ստվերները, ………., ծածկել էին դաշտերը՝ ……:

Design a site like this with WordPress.com
Get started