Փետրվարի 14-18 


Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը».
ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, էջ 82-84, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։

Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում ավարտուն տեսք և իրավականձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձևկառուցվածքը և այլն: Իշխող վերնախավի 1 աստիճանը կազմում էին չորս կուսակալտարածքնեդի՝Աղձնիքի, Կորտայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝բդեշխները,գավառատեր նախարարները նաև կրոնի և գաղափարախոսությանբարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականիցհետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տերէին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումըանխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելուպայմանագրությամբ: Բարձր աստիճան ազնվականների տիրույթները կոչվումէին «Հայրենիք», որը համարվում էր նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը։Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակբնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայնախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին«Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանըկազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին տիրույթներ` դրանց փոխարենզինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով:
2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Ի՞նչ նմանություններ կգտնեք Արշակունիների պետական կարգի և ներկայիս Հայաստանի պետական կարգի միջև /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 1. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում».
ա/ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը
բ/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում /բանավոր, Հայոց պատմություն-10, էջ 74-80, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.
ա/ Տրդատ 1-ին

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևականհարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք։ Պարթևները օգնում են հայերինդուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավորհռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց ՄեծՀայքի թագավոր:Նա  վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այնկոչվում է «Ներոնեա» և ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում էհզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու ամրոցի կառույցըստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավհամակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելիժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռպարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսիցներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։Տրդատինհաջորդում է որդին՝ Սանատրուկ Արշակունին (88-110)։ Սանատրուկն հիմնադրում էդարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում: Սակայն հետագայում այնկործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղպայմաններում:


բ/ Սանատրուկ 2-րդ

Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիներիմեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորիդեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ ԳուտշմիդըՕսրոյենեի թագավորությանը նվիրված իր ուսումնասիրության մեջ դրանով է բացատրելԱբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91-109)։ Ըստ հունա-հռոմեականպատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։ Տարոն գավառի արևմտյանկողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նորարքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։Միվկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոսառաքյալի սպանող։ Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանքմիայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ ևճարտարագործ»։


գ/ Վաղարշ 1-ին

Վաղարշ առաջինը 116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը որը այժմ կոչվում է Էջմիածին։ Խորենացին Վաղարշ Ա-ին է վերագրում Բասեն գավառի Վաղարշավան քաղաքի հիմնադրումը։ Վաղարշ Ա-ին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։


դ/ Վաղարշ 2-րդ /գրավոր-բլոգային աշխատանք/
Դասագիրք-Հայոց պատմություն-10.

Նոյեմբերի 1-5 

՝ հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց

Թեմա 1. Արևելքի 1-ին պետությունները.

ա/ Եգիպտոս
բ/ Համաեգիպտական պետությունը /Համաշխարհային պատմություն-10, էջ 7-9, 13-15, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա.

Եգիպտոսը սահմանակից է Լիբիային,Սուդանին, Իսրայելին և Պաղեստինյանինքնավարությանը նաև ունի ծովային սահման Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ։Հյուսիսում ողողվում է Միջերկրական, արևելքում՝ Կարմիր ծովի ջրերով։ Եգիպտոսի ամբողջտարածքով՝ հարավից հյուսիս, հոսում է աշխարհի ամենխոշոր երկու գետերից մեկը՝ Նեղոսը։Նեղոսով ոռոգվող հողերը տարին մի քանի անգամ բերք էին տալիս, այսինքն գետը սնունդն էլէր ապահովում։ Գետի հովտում օգտակար հանածոներ չկային, բայց հարևան շրջաններըհարուստ են մետաղահանքերով։
Եգիպտոսը ունի ելք դեպի Միջերկրական ծով, որը մեծ օգուտ է ։ 


2. Ներկայացրե՛ք փարավոն Ռամզես 2-րդի իրականացրած բարեփոխումները /բլոգային աշխատանք/.

Ռամզես II-ի կառավարման սկզբի ամիսներից պահպանվել են գերեվարման պատկերները։Նա  մասնակցել է Նուբիայի ապստամբությունը ճնշելու համար մղվող պայքարին։ Այսարշավանքի ընթացքում, ընդամենը մեկ, նոսր բնակեցված շրջանում 7000 մարդ է զոհվել։Պահպանվել են նաև լիբիացիների դեմ տարած հաղթանակի պատկերներ:Կառավարման 2-րդ տարում, Ռամզես II-ը հաղթանակ է տանում Շերդանի ծովահենների նկատմամբ։Շերդանի գերիներով համալրում են եգիպտական զորքերի շարքերը, որոնք հետագայումփարավոնին ծառայելով, մարտնչում են Սիրիայի և Պաղեստինի դեմ մղվող մարտերիառաջին շարքերում։


Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն-10.
https://lib.armedu.am/resource/1755

Հոկտեմբերի 11-15


Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը».
ա/ Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին
բ/ Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ
գ/ Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում / բանավոր, էջ 58-75, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի:


2. Համառոտ ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի իրականացրած բարեփոխումները և գնահատե՛ք դրանց նշանակությունը:

Նա կատարել է հողային բարենորոգումներ, մեղմել հողատերերի և գյուղական համայնքներիմիջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժանսահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերենարձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել ևկանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների։ Խրախուսել էքաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվելէ Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագորդին՝ Արտավազդ Ա: Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղպետություն։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատմայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմիհիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում էմոտ Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։Արտաշեսը կառուցել է նաև Զարեհավան, Զարիշատ քաղաքները և այլն։

2. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Արտաշատի պայմանագիրը կնքվել է Գնեոս Պոմպեոսի և Տիգրան Մեծի միջև Ք․ա․ 66 թ․ որի  կետերն էին՝

  • Ավարտվում էր հայ-հռոմեական պատերազմը ։
  • Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Միջերկրականծովի ափերից։
  • Մեծ Հայքն իր 15 նահանգներով և Գոդերձական կուսակալական շրջաններովպահպանվում էր որպես անկախ պետություն:
  • Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղթագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետոՄեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերիգահակալության ներքո: Սակայն Տիգրան Կրտսերի կալանավորման և Հռոմգերեվարվելու պատճառով Ծոփքը ևս մնում է Մեծ Հայքի կազմում։
  • Մեծ Հայքը Հռոմին վճարում է ռազմատուգանք 6000 արծաթյա տաղանդի չափով, յուրաքանչյուր հռոմեական զինվորին՝ 50 դրամքե, յուրաքանչյուր հարյուրապետին՝ 100 դրամքե, իսկ յուրաքանչյուր զինվորական տրիբունին՝ մեկ դրամքե։ Հատկանշական է, որռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:

Նաև Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:

Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Պահպանվեց Հայաստանի պետական անկախությունը։

Հոկտեմբերի 4-8 

Հոկտեմբերյան ամենամյա 16-րդ ստեղծագործական հավաքի շաբաթ
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը». Հայաստանը Ք. ա. 7-րդ դարավերջից մինչև Ք. ա. 330-ական թթ., Հայոց թագավորությունները Ք. ա. 331-201 թթ.,  Թագավորության պետական կարգը» /բանավոր, էջ 47-53, 55, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.

նմանությունները՝ համահայկական թագավորություններ,եղել են գործակալություններ,ունեցել են մապետ թագավոր

տարբերություններ՝ տնտեսություն, մշակույթ, ռազմական ուժ:

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1 

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /բանավոր, 10-րդ, էջ 21-24, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Հայերի ծագման մասին ի՞նչ ավանդազրույցներ գիտեք։ Ներկայացրե՛ք հիմնական ավանդազրույցները։

Հայկական

Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքերձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա։ Բաբելոնումաշտարակաշինության անհաջող փորձից հետո Բելը, բռնանում է բոլորի վրա և իրեն հայտարարումարքա։ Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների, դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որնայնուհետև կոչվում է Հայք։ Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանիցետ վերադառնալ և հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը։ Բելը զայրացածհետևակ զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը։ Հայկը հարձակման լուրնիմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ։ Մարտի ընթացքից սարսափածԲելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ։ Աղեղնավոր Հայկը այդ բանը նկատելով, առաջ էանցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրակրծքի զրահատախտակին, նրա զորքը դիմում է փախուստի։Հայկը հաղթանակի առիթով ճակատամարտի տեղում շինում է դաստակերտ և անվանում է Հայք։Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան:Բուն Հայոց թվականըսկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։

Հունական

մեզ է հասել նաև հունական ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են արգոնավորդներից մեկից։Յասոնը և մնացածը իրենց Արգոն նավով ուղևորվում են Կոլխիդա, որտեղ փորձում են գտնել ոսկեգեղմը՝ հավերժության խորհրդանիշը։ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացածարգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկականբարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդերկրի բնակիչները՝ «արմեններ»։

Վրացական

Ըստ այս ավանդազրույցի՝ հայերի նախահայր Հայկը, վրացիների նախահայր` Քարթլոսը, աղվանների նախահայր` Ռանոսը, եգերների նախահայր` Եգրեսը և այլ ցեղերի նախահայրերը եղելեն եղբայրներ, սերելով մի հորից` Թորգոմից։ Բաբելոնի աշտարակաշինությունից և լեզուներիբաժանումից հետո` Թորգոմը, որդիներով և իր ամբողջ ժողովրդով հեռանում է Բաբելոնից ևբնակություն է հաստատում Մասիս և Արագած լեռների միջև։ Սակայն շուտով Թորգոմի ժողովուրդըբազմանում է և տարածքը որտեղ բնակվում էին չի տեղավորում նրանց, ինչի պատճառով էլ նրանքընդարձակում են իրենց բնակության սահմանները Սև ծովից մինչև Կասպից ծովն ու Կովկասյանլեռները։ Թորգոմի որդիները իրենց հոր մահից հետո մի քանի տարի անց ապստամբություն ենբարձրացնում բռնակալ Նեբրովթի դեմ և մարտում սպանում , որից հետո եղբայրները սկսում ենանկախ կերպով իշխել իրենց երկրներում փոխադարձաբար օգնելով միմյանց։


2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը:

Սեպտեմբերի 13-17 

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:

Փայտակարան

Փայտակարանի տարածքում մարդը հաստատվել է հնագույն ժամանակներից։ Որպես Մեծ Հայքի թագավորության ծանր արևելյան նահանգ, Փայտակարանը ռազմաքաղաքական մեծ կարևորություն է ստացել հյուսիսային կովկասյան լեռնականների դեմ մղվող պայքարում։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակաշրջանում Անգեղտանիշխանը Փայտակարանի բանտն է նետել 438 քուրմ, որոնք չեն հրաժարվել հեթանոսությունից։ Փայտակարան քաղաքը մեծ կարևորություն է ձեռք բերել Հայոց Տրդատ Մեծ թագավորի գահակալման տարիներին։ Աղվանքի թագավորությունում քրիստոնեությունը տարածելու նպատակով հայկական հյուսիս–արևելյան երկրամասերն է ուղարկվել Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը, իսկ Փայտակարանի վերակացու է նշանակվել Սանատրուկ Արշակունին, որին հանձնարարվել էր օժանդակել Գրիգորիսի առաքելությունը։ Վերջինս, Տրդատ Գ–ի մահից հետո, Մազքթաց Սանեսան թագավորի հրամանով սպանել էր Վատնյան դաշտում, իսկ Սանատրուկն իրեն թագավոր է հռչակել և, տիրելով Փայտակարան քաղաքին, փորձել է օտարների օգնությամբ տիրել Հայոց թագավորությանը։ Երբ հայ–հռոմեական զորքերը պաշարել են Փայտակարանը, Սանատրուկը փախել է Պարսկաստան՝ ապավինելով Շապուհ II–ի օգնությանը։ IV դ 30-ական թթ սկզբին Մեծ Հայքի մյուս երկրամասերի հետ մեկտեղ Փայտակարանը ևս տուժել է Մազքթաց Սանեսան թագավորի արշավանքից, որի զորաբանակը ջախջախվել է Օշականի մոտ։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Փայտակարան քաղաքը մնացել է Արևելյան Հայաստանի կազմում մինչև Արշակունյաց թագավորության անկումը։ 428–ին Փայտակարանը միացվել է Ատրպատականիմարզպանությանը։ 450-451–ին, Վարդանանց պատերազմի ժամանակ, Փայտակարան քաղաքը վերածվել է պարսկական զորքերի հենակետի։ 620–ական թթ Փայտակարանը ասպատակել են բյուզանդական զորքերը։ VI-VII դդ Կասպից ծովի խիստ իջեցման հետևանքով ջուրը հեռացել է Փայտակարան քաղաքից, որի պատճառով քաղաքը անշքացել է, ապա շատ չանցած՝ անհետացել։ VII դ վերջին արաբները Փայտակարանը գրավել և մտցրել են Ատրպատականի մեջ։ IX դ. 1–ին կեսին Փայտակարանը ներառվել է Բաբեկյան շարժման ոլորտը, IX դ վերջին մտել Սաջյանների, X դ. 40–ական թթ–ից՝ Սալարյանների, X դ. վերջից՝ Ռավվադյանների պետության մեջ։ XI դ. 2–րդ կեսին Փայտակարանը գրավել են սելջուկյան թուրքերը։ XII դ 30–ական թթ–ից եղել է Ելտկուզյանների պետության կազմում։ XIII դ 1–ին կեսին Փայտակարանը գրավել են մոնղոլները։ XIII-XIV դդ այն ենթարկվել է Ոսկե Հորդայի խաների, XIV դ. վերջին՝ Լենկթեմուրի աշխարհավեր արշավանքներին։ XVIII դ կեսերին Փայտակարանի տարածքում ձևավորվել են Թալիշի և Ղարադաղի խանությունները, որոնցից առաջինը 1809–ին վերջնականապես միացվել է Ռուսաստանին։ 1813–ին Գյուլիստանի պայմանագրով վավերացվել է Փայտակարանի արևելյան մասի անցումը Ռուսաստանին, իսկ արևմտյան հատվածը մնացել է Պարսկաստանի կազմում։ 1826–ին վերացվել է Թալիշի խանությունը, որի տարածքը XIX դ 2–րդ կեսին և XX դ սկզբին մտել է Բաքվի նահանգի մեջ


2. Պատմության ի՞նչ աղբյուրներ գիտեք: Ներկայացրե՛ք բլոգում /գրավոր-բլոգային աշխատանք/.

Գիտեմ միայն Վիկիպեդիա և դասագիրք։
«Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Design a site like this with WordPress.com
Get started