Մեքենաների գերեզմաններ

  1. Ինչի՞ց են առաջանում մեքենաների գերեզմանները:
  2. Որտեղի՞ց են ներմուծվում և ինչ քանակի:
  3. Ինչի՞ համար են ներմուծում:
  4. Ի՞նչ վնաս են տալիս:

Հայաստան մեքենաները հիմնականում ներուծում են Գերմանիայից,Ճապոնիայից ,ԱՄՆ-ից Կորեայից և այլ երկրներից:

2018 թվականի  ընդհանուր առմամբ, ներմուծվել է 26 410 ավտոմեքենա։

2019 թվականին ներմուծվել է 53 210 հատ մարդատար ավտոմեքենա։

2019 թվականին  ավտոմեքենաների ներմուծման ընդհանուր արժեքը (մաքսային արժեքը) կազմել է 139 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 32 մլն դոլարով կամ 29.5 %-ով։ Ուրեմն, ներկրվող մեքենաների քանակն ավելի մեծ տեմպերով է աճել, քան արժեքը։ Սա նշանակում է, որ հայերը սկսել են ավելի էժան ավտոմեքենաներ ներկրել։

2019թվականին առաջին կիսամյակում առավել մեծ քանակի ավտոմեքենաներ ներմուծվել են Գերմանիայից՝ 22 000 հատ, որի ընդհանուր արժեքը կազմել է 38.1 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2018-ի նույն կիսամյակում Գերմանիայից բերվել է ընդամենը 10 500 ավտոմեքենա՝ մոտ 27 մլն դոլարի։

Երկրորդ տեղում Ճապոնիայից բերված մեքենաներն  են։ Ներմուծվել է 14 800 հատ մեքենա՝ մոտ 40.3 մլն դոլարի։

Նույն ընթացքում ԱՄՆ-ից ներմուծվել է 10 700 հատ ավտոմեքենա՝ մոտ 37 մլն դոլարի։

Պակասել է Ռուսաստանից ներմուծվող մեքենաների քանակը՝ կազմելով 229 հատ (2018 թվականի առաջին կիսամյակում՝ 408 հատ):

Խոշոր ներկրողների շարքում են նաև «Տոյոտա Երևան», «Ավտո էքսպրես», «Ռոսարս», «Ավտոարտ», «Ավտոներկրող-4» և այլ ընկերություններ։

Ինչի՞ համար են ներմուծվում և ինպես են առաջանում մեքենաների գերեզմանները:

Հայաստանում մարդիկ ներմուծում են մեքենաներ որպեսզի  վաճառեն կամ հիմնականում ներումուծում  են էժան  մեքենաներ որոնք ունեն պետքական մասերը  ,վաճառում այդ մասերը և կմախքը ,որը պետքական չի թողնում են ամայի  տարածքներում այդպես ել առաջանում են մեքենաների գերեցմանները:

Ի՞նչ վնաս են տալիս:

Երբ մեքենաները մնում են տեղում կանգնած երկար տարիներ, կորցնում են իրենց տեսքը և ֆիզիկական մաշվածք ստանում: Մեքենաների կմախքները , որոնք ժանգոտում են բակերում, փողոցներում, լքված վայրերում աղտոտում են շրջակա միջավայրը և վնաս հասցնում առողջությանը:
Հայաստանում մեքենաների գերեզմանները զբաղեցնում են ահռելի տարածքներ:Աղտոտվում է  մթնոլորտը:Առաջանում են տարբեր հիվանդություններ օրինակ  ՝ քացկեղ:
Հայաստանում ամեն 58-րդ մարդ քաղցկեղ ունի. հիվանդների թիվն աճել է 13,1%-ով և ինչու ոչ այդ ահռելի բուրգերի պատճառով կորում է Հայաստանի գեղեցկությունը:

Ամեն օր հազարավոր մեքենաներ կմախքներ բերում են այդպես կոչված «մեքենաների գերեզմաններ»:Հայաստանում այդպիսիք կազմում են մոտ 50,միայն Երևանում նրանք 10 են: Հիմնականում բոլոր այդ գերեզմաները մասնաոր տարածքներ են:
Այդտեղ սեփականատերերը հաճույքով  են թողնում իրենց ոչ պիտանի մեքենաները:Որոնց մեծ մասը էժան ներմուծում է:

Հազիվ են ժամանակ ունենում մեքենայի մնացորդները տնօրինելու:Գործընթացը արագացնելու համար օգտագործում են շարժական մամլիչ:Աշխատանքի մի մասը կատարվում է հենց աղբավայրում:Պատյանները սեղմելուց հետո դրանք տանում են Հայաստանի Չարենցավան երկաթի ամենամեծ գործարան։ Օրական մշակվում է մինչև 450 տոննա նյութ ,որը դարցնում են կցամասեր:

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Ջենի Սորբյեն առաջին մրցանակով ավարտեց կոնսերվատորիան և անմիջապես հրավիրվեց հայտնի Ֆրանցեզիայի կոմեդիայի թատրոն։ Դերասանուհու տաղանդի, փայլուն կրթության, գեղեցկության շնորհիվ նա շատ շուտով դարձավ թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը։ Ներկայացման հաջորդ օրը՝ չորեքշաբթի, սպասավորը նրան նվիրեց մանուշակների փունջ երկու սուսի համար։ Բեռնակիրն ասաց, որ ծաղիկները բերել է Պոլիտեխնիկական դպրոցի սև համազգեստով մի ուսանող։ Ուսանողը մանուշակների ծաղկեփնջեր էր բերում ամեն չորեքշաբթի, երբ Պոլիտեխնիկի ուսանողները դասեր չէին ունենում։ Սա շարունակվեց վեց ամիս: Հաջորդ չորեքշաբթի Ջենին որոշեց հանդիպել իր հայցվորին ներկայացման ընդմիջման ժամանակ, բայց նա չներկայացավ։ Իսկ հաջորդ չորեքշաբթի չկար ոչ աշակերտ, ոչ մանուշակ։ Ջենին թատրոնի հետ մեկնել է հյուրախաղերի, որը մեծ հաջողություն է ունեցել։ Մեկ տարի անց նա ընդունեց գնդապետ Ժենևրիեին նրա խնդրանքով։ Նա եկել էր սեւ կոստյումով։ Գնդապետն ասաց, որ սգում է երկու ամիս առաջ Մադագասկարում սպանված լեյտենանտ որդուն՝ Անդրեին: Նույն ուսանողն էր, ով ամեն չորեքշաբթի մանուշակների փունջ էր բերում: Գնդապետը նրան հանձնեց նամակների մի ամբողջ փաթեթ, որոնք այդպես էլ չուղարկվեցին: Պոլիտեխնիկական դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Անդրեն խնդրեց իրեն ուղարկել Մադագասկար։ Նա քրոջն ասաց, որ կա՛մ բաժանումն իրեն կբուժի անհույս կրքից, կա՛մ ինչ-որ սխրանք կանի, և հետո… Ամեն չորեքշաբթի Ժենյան գնում է Մոնպառնասի գերեզմանատուն և մանուշակների մի փունջ բերում իրեն անծանոթ լեյտենանտի գերեզման։

Կատրանիդե թագուհի

Կատրանիդե թագուհին եղել է Վասակ Ա Սյունիի միակ դուստրը, որի հետ ամուսնանում է Հայոց Գագիկ Ա թագավորը: Նրանք ունեցել են 4 զավակ՝ Խուշուշ , Հովհաննես-Սմբատ, Աշոտ և Աբաս։ Գագիկ Առաջինը թագավորել է 989 թվականիցմինչև 1020 թվականը և այդ տարիներին մայրաքաղաք Անին կառուցապատվել եկեղեցական կառույցներով ։Մայրտաճարը կառուցվել է թագուհի Կատրանիդեի հովանավորությամբ: Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Անին զարդարվեց ճարտարապետական հարուստ ձևավորումներով շինություններով, որոնց հիմնական մասը կազմում էին եկեղեցական կառույցները։ Կառուցվել են նաև իջևանատներ, ապարանքներ, այլ շինություններ։Թագուհու մահից հետո նրան եկեղեցական ծեսերովթաղում են ԱնիիԿաթողիկեեկեղեցումոտգտնվողգերեզմանոցում: 20-րդ դարի սկզբին, երբ հնագետների խումբը բացեց Կատրանիդեի գերեզմանը, և երևաց թագուհու կմախքը, նրանք տեսան, որ թագուհու ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերըխաչելիս, դա եղել էր թագուհու վերջին ցանկությունը

Քերականություն 

Հավաքից հավաք

Արատես

Գործնական քերականություն

նարնջագույն հեղափոխություն 

2004 թվականի նոյեմբերի 22-ին Կիևի Անկախության հրապարակում 50-հազարանոց ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները բողոքում էին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների դեմ։ Բարձրագույն պետական պաշտոնի համար պայքար էին մղում վարչապետ Վիկտոր Յանուկովիչը և «Ժողովրդի ուժը» ընդդիմադիր կոալիցիայի առաջադրած թեկնածու Վիկտոր Յուշչենկոն։ 
Համաձայն նոյեմբերի 22–ին ԿԸՀ–ի հրապարակած նախնական տվյալների՝ ձայների մեծամասնությունը (49,42%) երկրորդ փուլում ստացել էր Վիկտոր Յանուկովիչը։ Պարտված թեկնածուի կողմնակիցները, ինչպես նաև արտերկրյա դիտորդները Եվրոպայից և ԱՄՆ–ից հայտարարեցին ընտրությունների արդյունքների կեղծման մասին։ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների դիտորդներն ընտրությունների արդյունքները լեգիտիմ են ճանաչել։ 
Անկախության հրապարակում ակցիայի ժամանակ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել էր «արդար ընտրությունների համար համաուկրաինական դիմագրավման շարժում» ստեղծելու մասին։ 
Դեկտեմբերի 3-ին Գերագույն դատարանը ընտրությունների արդյունքները չեղյալ էր հայտարարել, ԿԸՀ–ն երկրորդ փուլի վերաքվեարկություն էր նշանակել դեկտեմբերի 26-ին։ Դրա արդյունքում Վիկտոր Յուշչենկոն ստացավ ընտրողների ձայների 51,99%–ը, իսկ Վիկտոր Յանուկովիչը՝ 44,2%–ը։ 
2005 թվակնանի հունվարի 23-ին Վիկտոր Յուշչենկոն ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը։

ՉՀԻՇԵԻ ՔԵԶ 

Հեռանայի, հեռանայի,
Մոռանալով մոռանայի,
Չհիշեի քեզ:
Ծովն ընկնեի խելքիս ձեռից,
Ակունքներից և ափերից
Փախած գետի պես:

Եվ ջրերում դառն ու անհուն
Կորցնեի տոհմ ու անուն,
Ու կորչեի ես…
Թեկուզ բախտից գոհանայի,
Բայց ինձ ծովից գողանայի,
Նորից տայի քեզ:

Այս բանաստեղծությունում խոսում է իր սիրած էակի մասին, ում ուզում էր մոռանալ, բայց կարծես թե չեր կարողանում։

Design a site like this with WordPress.com
Get started